«Շվի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3 բայտ ,  4 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (3))
չ (clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ)
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
[[Պատկեր:Շվիի Երկու Տեսակները.jpg|thumb|Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական]]
'''Շվի ''', հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից):։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։
[[Պատկեր:Շվին բաժանված.jpg|left|thumb|300x300px|Շվին բաժանված երկու մասի]]
 
=== Պատրաստումը ===
Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ):։ Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։ Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա։ Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում։ Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան։ Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով։ Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան։
[[Պատկեր:Շվիի մատների դրվածքը.jpg|thumb|220x220px|Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար]]
 
=== Նվագ ===
Շվիի առաջին 4 անցքերը ներառյալ ներքևինը փակվում են սովորաբար ձախ ձեռքի մատներով։ Բութը փակում է ներքևի անցքը, իսկ ճկույտը չի օգտագործվում։ Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած անցքերը, իսկ ճկույտով հազվադեպ փակվում է վերջին 8-րդ անցքը, որը օգտագործվում C/C# նոտաները ստանալու համար։ Կիսատոներ ստանալու համար անցքերը փակվում են կիսով չափ։ Օրինակ երկրորդ օկտավայի C-ն ստանալու համար փակվում է առաջին վերևի անցքը, իսկ C# համար առաջին անցքը փակվում կիսով չափ։ Ներ մղված օդի ուժգնությունը պայմանավորում է նոտայի օկտավան (ավելի ուժեղ ներմղված օդը բարձրացնում է նոտան օկտավայով):։
 
=== Ստեղծագործություններ ===
1 105 242

edits