«Շադդադյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
[[954]] թվականին [[Ատրպատական]]ի տիրակալ Սալլար Մարզուբանն է տիրել քաղաքին, Շադդադյանները ապաստանել են [[Վասպուրական]]ում, իսկ [[971]] թվականին՝ հաստատվել [[Գանձակ]]ում։
[[Պատկեր:Shaddadid.gif|մինի|[[Հայկական լեռնաշխարհ]]ի պետությունները 11-12-րդ դարերում|360px]]
Մուհամմադ իբն Շադդադի որդի Փադլունը, ով ռազմական ծառայության մեջ էր [[Համդանիներ]]ի մոտ, ստանում է նրանց թուլատվությունը և ուղևորվում [[Գանձակ]]՝ այն լեռնային ցեղերից պաշտպանելու նպատակով։ 969-970 թվականներին նրան է միանում նաև իր եղբայր Լաշկարին։ Տեղական բնակչության օգնությամբ վերջինս հաստավում է գահին ու դառնում է ամիրա։ 978 թվականին նրան հաջորդում է եղբայրը՝ Մարզուբանը։ Մի քանի տարուց նա գահընկեց է արվում Փադլունի կողմից (985-1031)։
 
993 թվականին Փադլուն ամիրան գրավում է [[Պարտավ]]ը և [[Բայլական]]ը։ Շադդադյանները հանդես են գալիս որպես իսլամի երդվյալ պաշտօաններ՝ մարտնչելով հայ ու վրացի իշխանների դեմ։ Շադդադյան հեգեմոնիայի հաստատումից հետո վրաց թագավոր Բագրատ Դ-ն պաշարում է [[Շամքիր]] քաղաքը։ 1027 կամ 1030 թվականին Փադլուն ամիրան պարտություն է կրում։ Նրան հաջորդում է որդին՝ Մուսան (1031-1034)։
Տող 60.
Մուհամմադ իբն Շադդադը փախչում է [[Վասպուրականի թագավորություն]] և ապաստան խնդրում նրա թագավոր [[Աշոտ-Դերենիկ]]ից (943-958)։ Մուհամմադի մահից հետո (955) նրա որդի Լաշկարին որոշ տարածքներ է ստանում [[Սյունիք (նահանգ)|Սյունիքից]]։ Շադդադյաններն իրենց իշխանությունը [[Դվին]]ում վերականգնում են 10-րդ դարի վերջում՝ Մուհամմադ իբն Շադդադ Փադլունի օրոք։
 
1022 թվականից սկսած Դվինի ամիրայությունում իշխում է Աբու ալ-Ասվարը։ Նա 1040 թվականին փորձեց գրավել [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Տաշիր-Ձորագետի]] թագավոր [[Դավիթ Անհողին]]ից (990-1048), սակայն ապարդյուն։ Գանձակում հաստատված Շադդադյանների աթաբեկության և Դվինի ամիրայության հարաբերությունները ու կապերը թուլացել էին։ Աբու ալ-Ասվարը օգտագործվում է որպես գործիք՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] ձեռքում։ [[Անիի թագավորություն|Անիի թագավորության]] անկումից հետո բյուզանդացիները չեն կատարում իրենց խոստումները։ Աբու ալ-Ասվարին մնում են միայն իր գրաված հայկական մի քանի բերդերը։ Ավելին, 1045 թվականին բյուզանդական զորքերը հարձակվում են Դվինի ամիրայության վրա։ Կայսերական զորքերը, սակայն, պարտություն են կրում։ Պատմիչ Հովհան Սկիլիցան Աբու ալ-Ասվարին անվանում է «Դվինի ու Պարսկահայքի արքոնտ»։
 
Շադդադյանները Դվինում իշխում են մինչև [[1130]] թվականը։