«Դանիա-նորվեգական ռազմագործողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նորվեգական օպերացիա 1940''', գերմանա-ֆաշիստական զորքերի ռազմական գործողությունները ապրիլի 9-ից հունիսի 10-ը, [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ([[1939]]—[[1945]]) ժամանակ, Նորվեգիան և Դանիան գրավելու համար (Մեծ Բրիտանիայի, իսկ այնուհետև ԽՍՀՄ-ի դեմ պլացդարմ ստեղծելու նպատակով)։ [[Դանիայի ռազմական ուժեր]]ը կազմում էին՝ Փոքրաթիվ կազմով 5 դիվիզիա և ոչ մեծ ռազմածովային նավատորմ, [[Նորվեգիա]]յինը՝ 6 դիվիզիա (15,5 հազար մարդ, հետագայում՝ 50—55 հազար), 4 զրահակիր, 30 ականակիր, 9 սուզանավ և 190 ինքնաթիռ։ [[Դանիա]]յի դեմ գործում էին գերմանական 2 դիվիզիա և 1 բրիգադ, Նորվեգիայի դեմ՝ 6 դիվիզիա (հետագայում ավելացավ ևս մեկ դիվիզիա), ընդամենը՝ 140 հազար մարդ, 1300 ինքնաթիռ և նավատորմի գլխավոր ուժերը։ Ապրիլի 9-ի առավոտյան գերմանական ցամաքային զորքերը հանկարծակի ներխուժեցին Դանիա, միաժամանակ իջեցրին ծովային դեսանտներ։ Դանիական զորքերը չդիմադրեցին և հանձնվեցին։ Նորվեգիայում գերմանական զորքերը հանդիպեցին դիմադրության, նորվեգական առափնյա ուժերը զգալի կորուստներ պատճառեցին գերմանական նավատորմին։ Ապրիլի Ю-ից սկսվեց գերմանական ցամաքային զորքերի հիմնական ուժերի տեղափոխումը ծովով և օդով։ Հենվելով տեղական դավաճանների ([[Կվիսլինգ]] և ուրիշներ) վրա՝ գերմանական զորքերը գրավեցին Հյուսիսային Նորվեգիայի մեծ մասը։ [[Անգլիայի ծովային հաղորդակցության ուղիներ]]ին սպասվող սպառնալիքը (Նորվեգիայի գրավման դեպքում) ստիպեց անգլո-ֆրանսիական հրամանատարությանը օգնել Նորվեգիային․ ուղարկելով 4 դիվիզիա, սակայն, նրանց հարձակումն ավարտվեց անհաջողությամբ։ Կենտրոնական Նորվեգիայում գործող նորվեգական զորքերը մայիսի 3-ին հանձնվեցին, Հյուսիսային Նորվեգիայում մարտերը փոփոխակի հաջողություններով շարունակվեցին մինչև հունիսի 8-ը։ Հունիսի 8—10-ին հանձնվեցին նորվեգական զորքերի մնացորդները, և Նորվեգիան ամբողջովին օկուպացվեց։ Նորվեգիայի գրավումով [[ֆաշիստական Գերմանիա]]ն ձեռք բերեց ստրատեգիական ամուր հենակետ Եվրոպայի հյուսիսում։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=385}}