«Ներքին անդրադարձում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (241) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Total internal reflection.jpg|thumb|250px|Լույսի լրիվ ներքին անդրադարձում]]
[[Պատկեր:Total internal reflection.PNG|thumb|աջից|250px|Ներիքն անդրադարձման սխեմատիկ պատկերում]]
'''Ներքին անդրադարձում''', [[էլեկտրամագնիսական ալիքներ|էլեկտրամագնիսական]] կամ [[ձայնային ալիքներ|ձայնային]] [[ալիքներ]]ի [[անդրադարձում]]ն է երկու միջավայրերի բաժանման սահմանից այն պայմանի դեպքում, որ ալիքն ընկնում այն միջավայրից, ուր նրա տարածման [[արագություն]]ն ավելի փոքր է (լուսային ճառագայթների դեպքում դա համապատասխանում է ավելի մեծ [[բեկման ցուցիչ]]ին)։
 
== Ոչ լրիվ ներքին անդրադարձում ==
Ոչ լրիվ ներքին անդրադարձումը ներքին անդրադարձումն է, այն պայմանի դեպքում, որ անկման անկյունը փոքր է կրիտիկական անկյունից։ Այս դեպքում ճառագայթը երկատվում է բեկված և անդրադարձած ճառագայթների։
 
== Լրիվ ներքին անդրադարձում ==
Լրիվ ներքին անդրադարձումը ներքին անդրադարձումն է այն պայմանի դեպքում, որ անկման անկյունը մեծ է որոշ կրիտիկական անկյունից։ Ըստ որում, ընկնող ալիքն ամբողջովին անդրադառնում է, և անդրադարձման գործակցի արժեքը գերազանցում է ողորկ (փայլեցված) մակերևույթների համար իր ամենամեծ արժեքները։ Անդրադարձման գործակիցը լրիվ ներքին անդրադարձման դեպքում կախված չէ ալիքի երկարությունից։
Օպտիկայում այս երևույթը դիտվում է էլեկտրամագնիսական ճառագայթման լայն [[սպեկտր]]ի համար՝ ներառյալ [[ռենտգենյան ճառագայթում|ռենտգենյան միջակայքը]]։
 
[[Երկրաչափական օպտիկա]]յում երևույթը բացատրվում է [[Սնելիուսի օրենք]]ի շրջանակներում։ Հաշվի առնելով, որ բեկման անկյունը չի կարող 90°-ից մեծ լինել՝ ստանում ենք, որ այն անկման անկյան դեպքում, որի [[սինուս]]ը մեծ է փոքր բեկման ցուցիչի մեծ բեկման ցուցիչ հարաբերությունից, էլեկտրամագնիսական ալիքը պետք է ամբողջովին անդրադառնա առաջին միջավայր։
 
: <math> \theta _ {\rm c} = \arcsin \!\left (\frac {n_2} {n_1} \right)</math>
<math> \theta _ {\rm c}</math> անկյունը անկման այն ամենափոքր անկյունն է, որի դեպքում դիտվում է լրիվ ներքին անդրադարձում։ Այն անվանում են ''սահմանային'' կամ ''կրիտիկական'' անկյուն։ Օգտագործվում է նաև «''լրիվ անդրադարձման անկյուն''»<ref name="AE">Золотарёв В. М., [http://www.femto.com.ua/articles/part_2/2958.html Полное внутреннеее отражение], Физическая энциклопедия, М., Большая Российская энциклопедия, 1994, isbn=5-85270-087-8.</ref> տերմինը։
 
[[Ալիքային տեսություն|Ալիքային տեսության]] համաձայն՝ էլեկտրամագնիսական ալիքն այնուամենայնիվ թափանցում է երկրորդ միջավայր. այնտեղ տարածվում է, այսպես կոչված, «անհամասեռ ալիքը» , որն էքսպոնենտային օրենքով մարում է և իր հետ էներգիա չի տանում։
 
Անհամասեռ ալիքի թափանցման բնութագրական խորությունը երկրորդ միջավայրում ալիքի երկարության կարգի է։ Լրիվ ներքին անդրադարձման երևույթն առաջինը նկարագրել է [[Իոհան Կեպլեր]]ը 1600 թվականին<ref name="AE" />։
 
== Խանգարված լրիվ ներքին անդրադարձում ==
Խանգարված լրիվ ներքին անդրադարձումը անդրադարձնող միջավայրի կողմից ճառագայթման մի մասի կլանման պատճառով լրիվ ներքին անդրադարձման խանգարման երևույթն է։ Այն լայնորեն կիրառվում է լաբորատոր պրակտիկայում և օպտիկական արդյունաբերությունում։
 
== Ծանոթագրություններ ==