«Ներզատաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն ==
[[Հայաստանի Հանրապետություն]]ում ներզատաբանական 1-ին օգնությունը կազմակերպվել է [[1946 թվական]]ին՝ [[Արտաշես Մելիք-Ադամյան]]ի նախաձեռնությամբ հիմնված ներզատաբանական առանձնասենյակում (հետագայում՝ ներզատաբանական դիսպանսեր):։ [[1968 թվական]]ին Պ. Վարդապետյանի նախաձեռնությամբ [[Երևան]]ի 5-րդ հիվանդանոցում բացվել է ներզատաբանական 1-ին բաժանմունքը, որի հիման վրա ստեղծվել է հորմոնների լաբորատորիա, իսկ [[1980]] թվականին՝ [[ԵԲՀ|ԵԲԻ]] ([[1995 թվական]]ից՝ ԵՊԲՀ) ներզատաբանական ամբիոնը։
 
== Ուսումնասիրություններ ==
Ուսումնասիրվել են տեղաճարակային խպիպի տարածվածության հարցերը) կազմվել հատուկ քարտեզ (Ս. Շարիմանյան):։ Զբաղվել են նաև թիրեոտոքսիկոզի և շաքարախտի հարցերով (Տ. Մնացականով, Գ. Գևորգյան), թիրեոտոքսիկոզի դեպքում սրտի ախտահարման պատճառների ուսումնասիրությամբ (Պ. Վարդապետյան):։ Մշակվել են կանանց գերմազակալման տարբերակիչ ախտորոշման և բուժման մեթոդներ։ Ուսումնասիրվել է «Ջերմուկ» հանքային ջրի ազդեցության մեխանիզմը շաքարախտով հիվանդների օրգանիզմի վրա (Վ. Բադալյան), բջջային թաղանթների թափանցելիության վիճակը թունավոր խպիպի և շաքարախտի ժամանակ։ Բացահայտվել է շաքարախտի ժամանակ [[վահանագեղձ]]ի ֆունկցիայի թուլացման երևույթը, որի համար համալիր բուժման մեջ կիրառվել է թիրեոիդին հորմոնը (Վ. Հարությունյան):։ Ուսումնասիրվել է հանգուցավոր խպիպի տարածվածությունը (Գ. Ղազարյան):։ [[Շաքարախտ]]ային նյարդախտության բուժման համար առաջարկվել է ([[1995]]) մրջնաթթվով էլեկտրոֆորեզի մեթոդ, որը ներդրվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Մշակվել և ներդրվել է [[խաղողաշաքար]]ով հագեցած [[հեմոգլոբին]]ի քանակի որոշումը արյան մեջ (Ն. Թորամանյան):։ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին կից գործում է ([[1976]] թվականից) ներզատաբան, դիսպանսեր։
 
== Արտաքին հղումներ ==