«Նավթարդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: X-րդ դար → X դար (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 8.
1918 թվականից, Ռուսաստանի նավթարդյունաբերության ազգայնացումից հետո, սովետական կառավարությունն արտակարգ միջոցառումներ իրականացրեց [[պատերազմ]]ի տարիներին ավերված [[ձեռնարկություն]]ները վերականգնելու, հորատման [[տեխնիկա]]ն ու [[տեխնոլոգիա]]ն կատարելագործելու ուղղությամբ։ [[1928]] թվականին նավթի արդյունահանումը (հիմնականում կենտրոնացված էր հին նավթային շրջաններում՝ Բաքվում, Գրոզնիում, [[Մայկոպ]]ում) հասցվեց 11,6 միլիոն տոննա, հարվածաճոպանային հորատումն աստիճանաբար փոխարինվեց պտտականով, նավթաքաշումը՝ խորը պոմպային շահագործման և կոմպրեսորային եղանակով։ Առաջին հնգամյակների տարիներին նավթահանքեր հայտնաբերվեցին [[Պերմ]]ի մարզում, [[Բաշկիրիա|Բաշկիրական]] ԻԽՍՀ-ում, [[Կույբիշև]]ի [[մարզ]]ում, [[Միջին Ասիա]]յում և [[Ղազախստան]]ում։ [[1940]] թվականին արդյունահանվեց 31,1 միլիոն տոննա նավթ։ Ետպատերազմյան տարիներին հայտնաբերվեցին և սկսեցին շահագործվել Վուգա-[[Ուրալ]]յան նավթագազաբեր մարզի, [[Արևմտյան Սիբիր]]ի, [[Ադրբեջան]]ի ([[ծով]]ային [[շրջան]]ներում), [[Արևմտյան Ղազախստան]]ի, [[Բելոռուսիա]]յի, [[Օրենբուրգի մարզ]]ի, [[Ուդմուրտներ|Ուդմուրտ]]ական ԻԽՍՀ-֊ի հանքավայրերը, իրականացվեց ճյուղի տեխնիկական վերազինումը։ Դրա շնորհիվ [[1980]] թվականին, [[1940]] թվականի համեմատ, [[ԽՍՀՄ]]-ում նավթի հանույթն ավելացավ 19,5 անգամ, գազային կոնդենսատի հետ՝ կազմեց 603 միլիոն տոննա (աշխարհում նավթի հանույթի 20,2%-ը)։ Նավթը ԽՍՀՄ-ում փոխադրվում է [[նավթամուղ]]ներով, որոնք նավթային բոլոր խոշոր շրջանները միացնում են նավթավերամշակման գործարանների և արտադրական կենտրոնների հետ։
 
Սոցիալիստական մյուս երկրներից նավթարդյունաբերությունը զարգացած է [[Չինաստան]]ում, [[Ռումինիա]]յում ([[1981]] թվականին արդյունահանվել է 11,0 միլիոն տոննա նավթ և կոնդենսատ), [[Հարավսլավիա]]յում (4,3), [[Լեհաստան]]ում (0,33), [[Բուլղարիա]]յում (0,09)։ [[1981]] թվականին նավթի համաշխարհային հանույթը կազմել է ավելի քան 2,859 մլրդ․տոննա (այդ թվում՝ [[Հյուսիսային Ամերիկա]]յում՝ 552 միլիոն տոննա, [[Լատինական Ամերիկա]]յում՝ 311,65 միլիոն տոննա, [[Մերձավոր Արևելք]]ում՝ 811,8 միլիոն տոննա, [[Աֆրիկա]]յում՝ 192,74 միլիոն տոննա, [[Արևմտյան Եվրոպա]]յում՝ 124,67 միլիոն տոննա, [[Հեռավոր Արևելք]]ում՝ 235,285 միլիոն տոննա)։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=193}}