«Նախնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{Հայոց պատմություն}}
{{Արևմտահայերեն|Նախահայկական Դարաշրջան (արեւմտահայերէն)}}
'''Նախնադարյան Հայաստան''', եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու [[Հայաստան]]ը ([[Հայկական լեռնաշխարհ]]) [[նախնադար]]ում։
 
== Մարդու ձևավորում ==
Երկրաբանական և հնագիտական հետազոտություններով ապացուցվել է, որ Չորրորդական դարաշրջանում (0, 6-3, 5 միլիոն տարի առաջ) [[Հայկական լեռնաշխարհ]]ում նախամարդու բնակության և մարդկային հասարակության զարգացման համար առկա են եղել բարենպաստ բոլոր պայմանները։ Այստեղ է ձևավորվել [[հայ]] ժողովուրդը ու անցել պատմական զարգացման բոլոր փուլերը։
 
== Քարի դար ==
 
Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկել է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 միլիոն տարի առաջ - մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ), որը համընկել է քարի դարաշրջանին։ Հնագիտական պարբերացմամբ՝ քարի դարաշրջանը բաժանվել է հնաքարի ([[հունարեն]]` [[պալեոլիթ]]), միջնաքարի ([[հունարեն]]` [[մեզոլիթ]]) և նորաքարի ([[հունարեն]]` [[նեոլիթ]]) ենթաշրջանների։ Նորաքարի ենթաշրջանի եզրափակիչ փուլում Հայկական լեռնաշխարհի բնակչությունը յուրացրել է [[պղինձ|պղնձի]] մշակությունը և աստիճանաբար անցել մետաղի դարաշրջանին։ Անցման այդ ժամանակաշրջանը (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակներ) անվանում ենք պղնձաքարի ([[հունարեն]]` [[էնեոլիթ]]) դարաշրջան։
 
== Բրոնզի դարաշրջան ==
 
Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումը, ցեղային միությունների և վաղ պետականության սաղմերի ձևավորումը։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել է [[բրոնզ]]ի դարաշրջանը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ - մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), որը հատկանշվել է տոհմատիրական հասարակարգի քայքայմամբ, վաղ քաղաքային կյանքի և քաղաքացիական հասարակության ձևավորմամբ, նշանագրերի գյուտով։
 
== Ցեղեր և ցեղային միություններ ==
Տող 23.
Մ.թ.ա. XV-XIII դդ. խեթական արքունի արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի քաղ. կազմավորումներից առանձնապես հիշատակվում են Ալշե, Իշուվա և Բարձր «երկրները», որոնք համապատասխանաբար նույնանում են հին հայկական [[Աղձնիք]], [[Ծոփք]] և [[Բարձր Հայք]] «աշխարհներին»։
 
Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումներից է համարվում խեթական արձանագրություններում հիշատակվող Խայաշա-Ացցի ([[Հայասա-Ազզի]]) ցեղամիությունը։
 
{{ՀՀՀ}}