«Յոթն ընդդեմ Թեբեի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (18), ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:The Oath Of The Seven Chiefs - Project Gutenberg eText 14994.png|thumb|300px|right]]
'''Յոթն ընդդեմ Թեբեի''' ({{lang-el|Ἑπτὰ ἐπὶ Θήβας}}), առասպելական հակամարտություն [[Էդիպ]] արքայի որդիների՝ Պոլինիկեի և Էթոկլեսի միջև՝ մղված գահի համար, [[Էսքիլես]]ի համանուն ողբերգությունը այս իրադարձությունների մասին։
== էպոս ==
Արգոսյան զորքի առասպելական առաջնորդները Էդիպի որդի Պոլինիկեի խնդրանքով արշավում են դեպի Թեբե՝ եղբոր՝ Էթոկլեսի դեմ պայքարելու համար։ [[Հոմերոս]]ը այս դեպքերի մասին հիշատակում է շատ համառոտ, հպանցիկ։ Ամենայն մանրամասնությամբ այս պատմության մասին գրվել է կիկլոպյան երկու պոեմներում՝ «Թեբեական» և «Էպիգոնա»: Սակայն սրանցից էլ մեզ հասել են միայն աննշան հատվածներ։
 
== Պատմություն ==
Թեբեի իշխանության համար մղված եղբայրասպան պատերազմը Էդիպի անեծքի իրականացում էր. նա անիծել էր որդիներին իրեն չլսելու և չենթարկվելու համար։ Եղբայրները, պայմանի համաձայն, պետք է հերթով կառավարեին Թեբեն, սակայն Էթոկլեսը խախտում է պայմանը, և Պոլինիկեն փախչում է Արգոսի արքա Ադրաստի մոտ։ Սա իր դստերը՝ Արգեային, (ըստ Ն. Ա. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գրքի) կնության է տալիս Դեիպիլե դստերը) ամուսնացնում է Պոլինիկեի հետ, խոստանում է նրան տալ իր թագավորությունը և համաձայնում է նրա հետ միասին պատերազմել Թեբեի համար։ Չնայած արգոսյան գուշակը՝ Ամֆիարան, այդ պատերազմի բոլոր առաջնորդների համար, բացի Ադրաստից, գուշակել էր դժբախտ վախճան, այնուամենայնիվ նախապատրաստվում են պատերազմի և ինքը՝ Ամֆիրան ևս ստիպված մասնակցում է այդ արշավանքին։ Մյուս առաջնորդների անունները հայտնի են [[Եվրիպիդես]]ի «Փյունիկցիները» և Ապոլլոդրոսի «Գրադարան» աշխատություններից՝ Տիդեյը Կալիդոնայից, Կապանևսը և Հիպպոմեդոնտը Արգոսից, նաև Պարֆենոպեյը։ Սոֆոկլեսը իր «Էդիպը Կոլոնայում» ողբերգության մեջ Ադրաստի փոխարեն ասում է Էթոկլես ({{lang-el|Ἐτέοκλας}}), որին չպետք է շփոթել Պոլինիկեի եղբոր հետ ({{lang-el|Ἐτέοκλης}}):։ Ըստ [[Սոֆոկլես]]ի՝ զորքը գլխավորում էր Պոլինիկեն, ոչ թե Ադրաստը։ Ապոլլոդրոսը յոթ առաջնորդների մեջ հիշատակում է նաև Ադրաստի եղբայր Մեքիսթեյին։
 
== Գրական ժառանգություն ==
Տող 12.
Առասպելը արտահայտված է Էսքիլեսի «Յոթն ընդդեմ Թեբեի», իսկ հետագա իրադարձությունները «Խնդրարկուհիները» և «Էլևսյանները» ողբերգություններում, ինչպես նաև անհայտ հեղինակի «Յոթն ընդդեմ Թեբեի» դրամայում, Ալեքսիդայի և Ամֆիսայի «Յոթն ընդդեմ Թեբեի» կատակերգություններում, Արիստոֆանեսի և Ստրատիդայի «Փյունիկցիները» կատակերգություններում։ Ըստ Կլիմենտե Ալեքսանդրիացու սխոլիստական մեկնաբանության՝ Ադրաստը և Պոլինիկեն չեն մտել այդ յոթի մեջ։
 
Հայտնի են եղել նաև Կորիննայի «Յոթն ընդդեմ Թեբեի», Անտագորես Ռոդոսկոյի և Մենելայոսի բանաստեղծությունները։
 
Հույն ողբերգակները մանրամասնորեն ուսումնասիրել են այս սյուժեն։ [[Էսքիլես]]ի «Յոթը», Եվրիպիդեսի «Փյունիկցիները» և «Օգնություն խնդրողները» ողբերգություններում նկարագրված են արգոսյան զորքերի կողմից Թեբեի պաշարումը, եղբայրների մենամարտը և Ադրաստի կամ արգոսցի կանանց օգնության խնդրանքները [[Աթենք]]ի արքա Թեսևսին, որպեսզի թեբեցիները իրենց հանձնեն ճակատամարտում ընկած հերոսների դիակները։ «Էդիպը Կոլոնայում» ողբերգության մեջ Պոլինիկեն հանդես է գալիս որպես էպիզոդիկ կերպար, ով խնդրում էր հորը օգնել իրեն եղբոր դեմ պայքարում։ [[Էսքիլես]]ի ողբերգության մեջ մեծ տեղ է հատկացված Թեբեի դարպասներին դեմ հանդիման կանգնած յոթ առաջնորդներին, նրանց բնութագրությանը և ռազմական հաջողությունների նկարագրությանը։ Եղբայրների մենամարտի պատճառով մի որոշ ժամանակ պատերազմը դադարել էր. այս ամենը մանրամասնորեն նկարագրել է [[Եվրիպիդես]]ը։ Երբ պատերազմը վերսկսվում է, Թեբեի գուշակ Թիրեսիոսը կանխատեսում է, որ այն կավարտվի Թեբեի հաղթանակով, եթե զոհաբերվի Թեբեի այն ժամանակվա առաջնորդ Կրեոնտեի որդուն՝ Արեսին։ Հայրը հորդորում է որդուն փախչել, սակայն Արեսը ինքնասապնություն է գործում՝ իրեն նետելով այն անդունդը, որտեղ մի ժամանակ ապրել էր Կադմոսի կողմից սպանված հրեշը։
 
Թեբեի պատերի տակ սպանված արգոսցիների թաղումը նկարագրված է Եվրիպիդեսի «Օգնություն խնդրողները» ողբերգության մեջ։ Այս ողբերգության մեջ Եվադնան ինքնակամ իրեն դատապարտում է մահվան՝ չկարողանալով հաշտվել սիրելի ամուսնու՝ Կապանևսի մահվան հետ։ Երբ արգոսցիների պարտությունից հետո Ամֆիարան նրանց հետ միասին փորձում է փախչել, Զևսը բաց է անում երկրի դարպասները, ընդունում նրան ու դարձնում անմահ։ Տասը տարի անց Ադրաստը, որն առաջին արշավանքի ժամանակ խուսափել էր մահից, հերոս որդիների հետ նոր արշավանք է կազմակերպում դեպի Թեբե, որի ժամանակ որդիները զոհվում են։
Տող 20.
== Հետագա իրադարձություններ ==
 
[[Մ.թ.ա. 379]] թվականին նախկին կարգուկանոնը վերականգնելու նպատակով նոր արշվանք է կազմակերպվում դեպի Թեբե, որը գլխավորում էին քաղաքից վտարվածները։ Արշավանքի յոթ առաջնորդները, օգտվելով [[Աթենք]]ի օժանդակությունից, վերականգնում են ժողովրդավարությունը։ Արշավանքը կոչվում է մասնակիցների անունով՝ «Յոթ առաջնորդներն ընդդեմ Թեբեի»: Առաջնորդների անունները մնացել են պատմության մեջ՝ Պելոպիդոս, Մելոն, Մանսիպպ, Դեսմոտ, Դամոկլիդ, ֆերենիկ և Անդրոկլիդ։
 
{{Հին հունական դիցաբանություն}}