«Մրցակցություն (տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6), ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
== Տեսակներ ==
 
Մրցակցությունը լինում է ազնիվ (բարեխիղժ) և անազնիվ (անբարեխիղճ):։ Բարեխիղճ մրցակցության դեպքում շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները(ֆիրմա, [[ձեռնարկություն]]) հետևում են շուկայավարման կանոներին։ Անբարեխիղճ մրցակցության դեպքում խախտվում են շուկայավարման կանոները, տնտեսվարող սուբեկտները մրցակցի մասին վատ տեղեկություններ տարածելու, կոմերցիոն գաղտնիքներ բացահայտման և այլ միջոցներով փորձում է մենաշնորհային դիրք գրավել [[շուկա]]յում:Կախված նրանից, թե մրցակցությունը տարածային ընդգրկման առումով, որ շուկաներում է ծավալվում լինում են երկու տիպի՝ ներքին ու արտաքին մրցակցություն։ Ներքին մրցակցությունը տեղի է ունենում որևէ երկրի ազգային շուկայում, իսկ արտաքին մրցակցությունը ծավալվում է համաշխարհային կամ տարածաշրջանային շուկաներում։ Լինում է նաև ներճյուղային և միջճյուղային մրցակցություն։ Ներճյուղային մրցակցությունը տեղի է ունենում միևնույն ճյուղի տարբեր արտադրողների միջև, իսկ միջճուղային մրցակցությունը՝ տարբեր ճյուղերի։ Մրցակցության տեսակներից է գնային և ոչ գնային մրցակցությունը։ Գնային մրցակցուրյան դեպքում տնտեսվարող սուբեկտները մրցակցից առաջ անցնելու նպատակով իջեցնում են [[ապրանք]]ների [[գին|գները]] ի հաշիվ արտադրանքի ինքնարժեքի իջեցման կամ սեփական շահույթի հաշվին, իսկ ոչ գնային մրցակցության դեպքում տնտեսվարող սուբյեկտները մրցակցի նկատմամբ առավելությունն ապահովում են նոր տեխնոլոգիաների ներդրման, գովազդի և այլ միջոցներով։
 
== Հիմնական տիպեր ==
Տող 34.
*'''Արտադրողների (վաճառողների) և սպառողների (գնորդների) թիվը [[շուկա]]յում''', ինչպես նաև դրանց չափերը՝ շուկայի ընդհանուր ծավալի նկատմամբ։
*'''Շուկայում վաճառվող արտադրանքի բնույթը'''. այն կարող է լինել ստանդարտ (համասեռ, նույնատիպ)՝ առանց անհատական բնութագրերի, հատուկ ապրանքանիշերի, տարբերակված (դիֆերենցված) կամ որոշ դեպքերում՝ դրանց զուգակցումով։
*'''Շուկա մուտք գործելու և ելքի ազատության աստիճանը մասնակիցների համար'''. խոսքը վերաբերում է մուտքի ու ելքի պայմաններին, արգելքներին և դրանց բնույթին։ Շուկա մուտքի պարամետրերը ցույց են տալիս, թե նոր արտադրողի համար ինչ աստիճանի դժվարություն կամ ծախսատարություն ունի արտադրանքի թողարկումը սկսելը (օրենսդրական, ֆինանսական, տեխնոլոգիական արգելքներ): ։
*'''Վաճառվող արտադրանքի գների նկատմամբ շուկայի մասնակիցների վերահսկողության առկայությունը և աստիճանը'''. ըստ այս չափանիշի՝ շուկաները լինում են՝ գին ընդունող շուկաներ, որոնցում առանձին կողմերն ազդեցություն չունեն գների սահմանման հարցում և հարմարվում են շուկայում որոշված գնին. օրինակ՝ գին ընդունող ֆիրմայի արտադրանքի նկատմամբ [[պահանջարկ]]ը բացարձակապես առաձգական է, և գին որոշող (որոնող) շուկաներ, որոնցում առանձին մասնակիցները կարող են տարբեր չափով ներգործել գնագոյացման վրա
*'''Շուկայական տեղեկատվության մատչելիությունը'''. այն է, երբ գնորդները և վաճառողները տեղեկացված են լինում գների, ապրանքների, մատչելի այլընտրանքների, պահանջարկի և [[առաջարկ]]ի մասին։
Տող 41.
*մենաշնորհը ([[մոնոպոլիա]]ն)
*խմբաշնորհը ([[օլիգոպոլիա]]ն)
*[[մենաշնորհային մրցակցություն]]ը (կամ՝ մրցակցությունը տարբերակված արդյունքների շուկաներում):։
 
Մրցակցության բոլոր այս ձևերը վերոնշյալ պարամետրերի տարբեր համադրություններ են, որոնք ձևավորում են ճյուղային շուկաների մեծ մասում հնարավոր տիպային կառուցվածքները և իրավիճակները։ Մրցակցության գործընթացին առնչվող բոլոր տնտեսական սուբյեկտները իրենց վարքագիծը և գործունեության հիմնահարցերի՝ գլխավորապես գների ու արտադրության ծավալի վերաբերյալ որոշումները ձգտում են հարմարեցնել կոնկրետ շուկայի պայմաններին՝ հաշվի առնելով իրենց շուկայական դիրքի ինչպես առավելությունները, այնպես էլ սահմանափակումները։ Դա նաև նշանակում է, որ շուկաները չեն կարող միատեսակ արդյունավետությամբ գործել կատարյալ և ոչ կատարյալ մրցակցության պայմաններում։ Կատարյալ մրցակցության մոդելին վերագրվում է տեսական և գործնական որոշակի նշանակություն։ Այդ հայեցակարգը նկարագրում է մրցակցության գործընթացը իդեալական պայմաններում և այդ առումով՝ ավելի շատ գիտական վերացարկում է։ Կատարյալ մրցակցության առկայությունը տնտեսական կյանքի ոլորտների մեծ մասում հնարավոր չէ, կամ էլ՝ աննպատակահարմար է։ Կատարյալ մրցակցության մոդելի մշակումը և ուսումնասիրությունը դիտվում են որպես մրցակցության իրական գործընթացների հետազոտման ելակետ և տեսական հիմք։ Այդ մոդելն արժեքավոր է նաև նրանով, որ արտացոլում է ամենամրցակցային միջավայրը և տրամադրում որոշակի նմուշ (էտալոն)՝ իրական մրցակցային պայմանները նկարագրելու, այդ նմուշից շեղումների աստիճանը բնութագրելու համար։ Մի շարք իրական շուկաներ ավելի մոտ են կատարյալ մրցակցության մոդելին, քան ոչ կատարյալ մրցակցության որևէ այլ մոդելի։ Այդպիսիք են, օրինակ, [[արժութային շուկա]]ները, [[Արժեթղթերի շուկա|արժեթղթերի]] և այլ ֆոնդային ապրանքների շուկաները, ինչպես նաև որոշ գյուղատնտեսական ապրանքների շուկաները։
 
== Գրականություն ==