«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ
(վրիպակ)
չ (clean up, փոխարինվեց: → (21) oգտվելով ԱՎԲ)
 
== Տարածվածություն ==
Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից։ <ref name="Mullen2009">{{cite book |first1=Gary |last1=Mullen |first2=Lance |last2=Durden |year=2009 |title=Medical and Veterinary Entomology |publisher=Academic Press |location=London}}</ref> Առավել մեծ է [[մոծակ սովորական]]ի ({{lang-lat|''Culex pipiens''}}) արեալը, որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը։ Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են։ Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ։ Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը [[հյուսիսային եղջերու]]ների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն։ <ref name=n1>{{cite journal |title=Ecology: A world without mosquitoes |publisher=Nature |doi=10.1038/466432a |author=Fang, Janet |date=հուլիսի 21, 2010 |journal=Nature |volume=466 |issue=7305 |pages=432–4 |pmid=20651669}}</ref> Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը։ <ref>{{cite journal |author=Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. |title=Overwintering survival of ''Aedes albopictus'' (Diptera: Culicidae) eggs in Indiana |journal=[[Journal of Medical Entomology]] |volume=26 |issue=2 |pages=122–129 |year=1989 |pmid=2709388 }}</ref><ref>{{cite journal |author=Hanson, S. M. & Craig, G. B. |title=''Aedes albopictus'' (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters |journal=[[Journal of Medical Entomology]] |volume=32 |issue=5 |pages=599–604 |year=1995|pmid=7473614 }}</ref> Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը։ Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները)։ <ref>{{cite journal |author=Romi, R., Severini, F. & Toma, L. |title=Cold acclimation and overwintering of female ''Aedes albopictus'' in Roma |journal=Journal of the American Mosquito Control Association |volume=22 |issue=1 |pages=149–151 |year=2006 |pmid=16646341 |doi=10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2 }}</ref>
 
=== Տարածման միջոցներ ===
Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք [[աբորիգեն]]ներ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ։ Առաջին հերթին՝ ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, [[թրթուր]]ները, [[հարսնյակ]]ները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով։ Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով։ Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող։
 
== Ձևաբանական նկարագրություն ==
== Մոծակների սննդառությունը ==
[[Պատկեր:Mosquito on Flower.JPG|thumb|left|250px|Մոծակը նեկտարով սնվելիս]]
Որպես կանոն, մոծակների արուները և էգերը սնվում են [[նեկտար]]ով ու բույսերի հյութերով, սակայն շատ տեսակների էգերի [[բերանային ապարատ]]ը հարմարված է կենդանի-տերերի [[մաշկ]]ը ծակելուն, նրանց արյունը ծծելու նպատակով ([[Էկտոպարազիտիզմ]])։ Որոշ տեսակների էգերը նախքան ձվադրելը սննդարար նյութեր ստանում է զոհի արյունից։ Շատ այլ տեսակների մոտ էգը արյունով սնվելուց հետո ավելի շատ ձու դնելու կարողություն է ձեռք բերում։ Սննդի այս երկու աղբյուրները (բուսական նյութերը և կենդանիների արյունը) շաքարի տեսքով ([[ածխաջրեր]]) էներգիայի աղբյուր են հանդիսանում մոծակների համար։ Արյունը պարունակում է ավելի շատ օգտակար սննդանյութեր, ինչպիսիք օրինակ [[լիպիդներ]]ն են. չնայած դրան մոծակներն արյունից առաջին հերթին ստանում են ձվերի պատրաստման համար անհրաժեշտ [[սպիտակուցներ]]ը։ Այսպիսով գոյություն ունի որոշակի մասնագիտացում՝ Էգ մոծակները լիարժեք սննդի վերարտադրության համար սնվում են արյամբ, իսկ արուները՝ չեն սնվում մակաբուծորեն։ Նմանատիպ պատկեր դիտվում է նաև միջատների այլ ընտանիքների մոտ (օրինակ՝ [[ձիաճանճեր]])։
 
Մոծակների շատ տեսակների մոտ արյան աղբյուրը տաքարյուն [[Ողնաշարավորներ|ողնաշարավոր կենդանիներ]]ն են՝ [[կաթնասուններ]]ը և [[թռչուններ]]ը։ Բայց որոշ տեսակներ ունակ են սնվելու [[սողուններ]]ի, [[երկենցաղներ]]ի և նույնիսկ [[ձկներ]]ի արյունով։
[[Բարեխառն]] գոտում մոծակները սովորաբար ակտիվ են [[մայիս]]ից [[օգոստոս]]ը։ Եթե ձմռանն առատ ձյուն է գրանցվել, վաղ սկսած գարունը բավականին տաք է և չափավոր խոնավ, ապա մոծակները կարող են հայտնվել ապրիլից։
 
Ինչպես բոլոր [[երկթևանիներ|երկթևանի]] միջատները, մոծակները ունեն զարգացման 4 փուլ՝ [[ձու]], [[թրթուր]], [[հարսնյակ]] և հասուն առանձնյակ ([[իմագո]])։ Այս բոլոր փուլերը, բացի հասուն առանձնյակից, անցնում են ջրային միջավայրում։ Ապրելով ջրում՝ մոծակի թրթուրները և հարսնյակները, շնչում են մթնոլորտային օդով՝ ջրի մակերևույթի մոտ գտնվող շնչառական խողովակների շնորհիվ։ Մոծակների թրթուրները՝ [[ֆիլտրատորներ]]ը և [[քերիչներ]]ը, սնվում են ջրային միկրոօրգանիզմներով։ Հասուն առանձնյակի սնունդը հաճախ երկակի է՝ մոծակների տարբեր տեսակների էգերի մեծամասնությունը սնվում են [[ողնաշարավորներ]]ի՝ [[կաթնասուններ]]ի, [[թռչուններ]]ի, [[սողուններ]]ի և [[երկկենցաղներ]]ի արյամբ, իսկ արուները՝ առանց մոծակների տեսակների բացառության, սնվում են ծաղկավոր բույսերի [[նեկտար]]ներով։ ''Toxorhynchitinae'' ենթաընտանիքի ներկայացուցիչները ունեն [[գիշատիչ]] թրթուրներ, այն դեպքում, երբ հասուն առանձնյակները (և՛ արուները, և՛ էգերը) սնվում են բացառապես նեկտարով։
 
Ամռանը արյունածուծ մոծակների հասուն էգերը հանդիպում են ինչպես բնության մեջ ճահճացած և խոնավ վայրերում, այնպես էլ կենդանիների տարածքում, մարդու բնակավայրում՝ պատերին, պատուհաններին, ստվերոտ վայրերում։ Ձմռանը դրանց կարելի է հանդիպել անասնավայրերում, տաք նկուղներում, այլ շինություններում, որտեղ գտնվում են անզգայացած կամ ոչ ակտիվ վիճակում։ (եթե ջերմաստիճանը 0&nbsp;°C-ից ցածր է)<ref name="Агринский">''Агринский Н. И.'' Насекомые и клещи, вредящие сельскохозяйственным животным.</ref>։
 
Արյուն ծծող մոծակի էգը զոհ ընտրելիս, կողմնորոշվում է [[քրտինք]]ի մեջ պարունակվող [[Կաթնաթթու|կաթնաթթվի]] հոտով<ref name=petherick>{{Cite web|last=Anna Petherick|title=How DEET jams insects' smell sensors|accessdate=2012 թ․ ապրիլի 4|work=Nature|date=2008-03-13|url=http://www.nature.com/news/2008/080313/full/news.2008.672.html|archiveurl=http://www.webcitation.org/61CsIAAaT|archivedate=2011-08-25|lang=en}}</ref> (մի քանի կիլոմետրի վրա մոծակը զգում է այդ հոտը), կենդանու արտաշնչած [[ածխաթթու գազ]]ով (հարյուրավոր մետրերից), ջերմային ճառագայթմամբ (մի քանի մետրից), շարժմամբ։ Մոծակի էգը խուսափում է լույսից, նախընտրելով քիչ լուսավորված տարածքներ. սրա պատճառով քաղաքային բնակարաններում էգերը հիմնականում վարում են գիշերային կենսակերպ։
''С. p. pipiens f. Molestus'' էգի կյանքի միջին տևողությունը զգալիորեն կախված է ջերմաստիճանից։ Լաբորատոր պայմաններում (նկուղներում այդպիսի փորձեր չեն անցկացվել), ածխաջրային սնունդով, 25&nbsp;°C-ում էգերը միջին հաշվով ապրում են 43 օր, 20°С-ում՝ 57 օր, իսկ 10-15°С-ում՝ 114-119 օր։ Սննդի բացակայության պայմաններում կյանքի տևողություն զգալի կրճատվում է։ Արուների կյանքի տևողությունը բոլոր դեպքերում շատ ավելի կարճ է, 25&nbsp;°C-ում այն կազմում է 19 օր։
 
Ամբողջովին այլ պատկեր է ''pipiens'' էկոտեսակի մոծակների մոտ, որոնք հաստատուն պայմաններում կարող են լինել երկարակյացներ։ Եթե էգերը դուրս են եկել հարսնյակից հուլիսից օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում, ապա նրանք ձմեռում են մինչև մարտ, մայիս ամիսները։ Ձմեռելուց հետո բազմանում են և ապրում ևս 1-2 ամիս։ Ընդհանուր առմամբ այսպիսի էգերի կյանքի տևողությունը մոտ 1 տարի է։ Համեմատությամբ, ձվի փուլում դիապաուզա ունեցող ''Aedes'' ցեղի մոծակների կյանքի տևողությունը շատ ավելի կարճ է՝ գարնանը բազմանում են և աշնանը մեռնում։ Հարսնյակները շարժուն են։ Հարսնյակի շնչառական օրգանները տեղակայված են ոչ թե [[փորիկ]]ի հատվածում, ինչպես թրթուրների և հասուն առանձնյակների մոտ է, այլ կրծքի վերին հատվածում։ Այսպիսի տեղադրության շնորհիվ միջատը շնչառության ժամանակ մնում է մակերևույթի վրա, այդ անցքով է դուրս գալիս նաև արդեն հասուն միջատը։ Թռչելուց առաջ, հարսնյակի դատարկված թաղանթի վրա նոր դուրս եկած միջատը սպասում է մինչև թևերը կչորանան։
 
== Բազմացում ==
1 105 242

edits