«Մոիսեյ Ուրիցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 3.
}}
 
'''Մոիսեյ Մոլոմոնովիչ Ուրիցկի''' Моисей Соломонович Урицкий ({{ԱԾ}}), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ [[ՌՍԴԲԿ]] անդամ [[1898]] թվականից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ [[1897]] թ. ավարտել է [[Կիև]]ի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ [[1890]]-ական թվականների սկզբից եղել է հեղափոխական շարժման մեջ։ [[1899]] թ. ձերբակալվել և աքսորվել է [[Յակուտիա]]։ ՌՍԴԲԿ II համագումարից ([[1903]]) հետո՝ [[Մենշևիզմ|մենշևիկ]]։ [[Պետերբուրգ]]ում, [[Կրասնոյարսկ]]ում մասնակցել է [[1905]]-[[1907]] թթ. հեղափոխությանը։ [[1906]] թ. ձերբակալվել և աքսորվել է [[Վոլոգդա]], ապա՝ [[Արխանգելսկի մարզ|Արխանգելսկի նահանգ]]։ [[1914]] թ. վտարանդվել է։ [[1917]] թ. [[Փետրվարյան հեղափոխություն]]ից հետո վերադարձել է Պետրոգրադ, մտել «մեժռայոնցիներ» խմբի մեջ, որոնց հետ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարում ընդունվել է բոլշևիկյան կուսակցության մեջ, համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ [[1917]] թ. հոկտեմբերյան օրերին եղել է զինված ապստամբությունը ղեկավարող Ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի, I Պետրոգրադի ՌՀԿ անդամ։ Հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է արտաքին գործերի մինիստրությունում։ [[1918]] թ. փետրվարին՝ Հեղափոխության պաշտպանության կոմիտեի անդամ Պետրոգրադում։ [[Բրեստի հաշտություն|Բրեստի հաշտության (1918)]] կնքման հարցում հարել է «ձախ կոմունիստներին»։ Կուսակցության VII համագումարում ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ [[1918]] թ. մարտից Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից։
 
{{ՀՍՀ}}