«Մլեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 28.
 
== Կենսագրություն ==
Մլեհ Կիլիկյան Հայաստանի իշխան [[Լևոն Ա]] Ռուբինյանի և [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի կոմս]] ու [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավոր]] Բալդուին (Պաղտին) II Բուրգունդցու քրոջ որիդն էր։ Ծնվել է մինչև 1120 թվականը։
=== Հոր իշխանության օրոք ===
1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ [[Թորոս Բ|Թորոսին]] և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
 
=== Թորոս Բ-ի իշխանության օրոք ===
Տող 44.
 
=== Խնամակալությունը և իշխանությունը Կիլիկյան Հայաստանում ===
1169 թվականին մահանում է Թորոս Բ իշխանը, գահը թողնելով իր մանկահասակ որդի Ռուբենին, որի խնամակալ է նշանակում Թումաս անունով իշխանի։ Այս իմանալով, Մլեհը ժամանում է Հայոց իշխանություն ու փորձում ինքը դառնալ խնամակալ՝ գահաժառանգ Ռուբենի ամենամերձավոր ազգականը լինելու հանգամանքով։ Սակայն հայ իշխանների կողմից մերժում է ստանում ու վերադառնալով Նուեդդինի մոտ՝ թուրքական զորք հավաքում ու պատրաստվում արշավել Հայոց իշխանություն՝ զենքի ուժով հասնելու իր ուզածին։ Այս լուրն իմանալով՝ հայ իշխանները, երկիրը ասպատակություններից զերծ պահելու համար հրավիրում են Մլեհին ու տալիս խնամակալությունը նրան։ Այս մասին Միքայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն
[[Պատկեր:Siscapital.jpg|մինի|աջից|Սիս մայրաքաղաքը]]
տարբերակներից մեկում գրված է.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մլեհ» էջից