«Միջուկային ռեակտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 10.
Տրոհման շղթայական ռեակցիայից ծնվում են մեծ էներգիայի (մինչև 10 ''Մէվ'') նեյտրոններ։ <sup>235</sup>Ս միջուկների տրոհումն ավելի արդյունավետ է ընթանում դանդաղ նեյտրոնների դեպքում։ Այդ պատճառով [[ջերմային ռեակտոր]]ների ակտիվ գոտում դանդաղեցուցիչ նյութ է տեղաբաշխվում, որի միջուկների հետ առաձգական բախումներ կրելով՝ արագ նեյտրոնները դառնում են ջերմային։ Արագ ռեակտորներում դանդաղեցուցիչը բացակայում է, և շղթայական ռեակցիան ընթանում է միայն խիստ հարստացված (մինչև 30% <sup>235</sup>Ս) վառելիքում, սակայն ուղեկցվում է միջուկային վառելիքի արդյունավետ վերարտադրությամբ (<sup>239</sup>Pu),‘ որի շնորհիվ փոխհատուցվում են հարստացման ծախսերը։ Այրման ժամանակ անջատված էներգիան ակտիվ գոտուց հեռացվում է ջերմակրի ([[He]], CO<sub>2</sub>, [[օդ]], ջուր, [[հեղուկ մետաղներ]] և այլն) օգնությամբ։ Ջերմային միջուկային ռեկատրում ջերմակիրը մասնակիորեն նաև դանդաղեցուցիչի դեր է կատարում։
 
Միջուկային ռեակտրում շղթայական ռեակցիան կառավարվում է ակտիվ գոտում նեյտրոնների կլանումների թիվը փոփոխելու միջոցով։ Այդ նպատակին են ծառայում նեյտրոնների լավ կլանիչ նյութեր ([[Cd]], [[В]]) պարունակող հատուկ ձողերը, որոնք հեռակառավարման համակարգի օգնությամբ մտցվում կամ դուրս են քաշվում ակտիվ գոտուց։ Միջուկային ռեակտորի աշխատանքի ընթացքում տրոհվող նյութի քանակության նվազման, իզոտոպային բաղադրության փոփոխության և կլանման մեծ էֆեկտիվ կտրվածք ունեցող բեկոր միջուկների ([[Хе]], [[Տm]] և այլն) կուտակման (ռեակտորների թունավորում) հետևանքով միջուկային ռեակտորի ռեակտիվությունն ընկնում է, որը վերականգնվում է հատուկ կլանիչ ձողերի տեղաշարժմամբ։ Միջուկային ռեակտորը կառավարում է օպերատորը՝ էլեկտրոնային հաշվողական համակարգի օգնությամբ։ Ռեակտորի վիճակի մասին անհրաժեշտ տեղեկությունները (նեյտրոնների հոսքի մեծությունը ակտիվ գոտու տարբեր կետերում, ջերմակրի ջերմաստիճանը և այլն) տալիս է հեռաչափման համակարգը։ Միջուկային ռեակտորը իոնացնող ճառագայթման և նեյտրոնների հոսքի հզոր աղբյուր է, այդ պատճառով ակտիվ գոտին շրջապատվում է պաշտպանիչ հաստ շերտով ([[բետոն]], պողպատ ևն)։
 
Առաջին միջուկային ռեակտորն կառուցվել է [[ԱՄՆ]]-ում, 1942 թվականին, է․ Ֆերմիի ղեկավարությամբ։ Խորհրդային ռեակտորը, որն առաջինն էր նաև [[Եվրոպա]]յում, գործարկվել է [[Մոսկվա]]յում, 1946 թվականին, Ի․ Վ․ Կուրչաւոովի ղեկավարությամբ։ Հայկական ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման է հանձնվել [[1976]] թվականին, որում դանդաղեցուցիչի և ջերմակրի դերը կատարում է ջուրը։