«Մթնոլորտի աղտոտում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 6թ → 6 թ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (23) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Smoke over the river Volga.jpg|thumb|300px|Մթնոլորտի աղտոտում Նիժնի Նովգորոդ քաղաքում]]
'''Մթնոլորտի աղտոտում''' (օդի աղտոտում), այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ [[աերոզոլներ]] և [[գազ]]եր), ֆիզիկական ազդակների ([[ճառագայթում]], [[աղմուկ]] և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների (ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը [[մթնոլորտ]]ում, որոնք [[օդ]]ի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի չափաքանակները։
 
== Տեսակներ ==
Ըստ մթնոլորտի աղտոտման տարածման ծավալների՝ տարբերում են մթնոլորտի
* տեղային (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքները),
* տարածաշրջանային
* խոշորամասշտաբ աղտոտումներ։
Տող 11.
=== Գազեր ===
[[Պատկեր:Air pollution by diesel locomotive.jpg|thumb|300px||Շոգենավից դուրս եկող օդն աղտոտող ծուխ]]
Ներկայումս (2006) հայտնի է [[կենսոլորտ]]ն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է [[ածխածնի մոնօքսիդ]]ը՝ [[շմոլ գազ]]ը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը [[նավթ]]ի, [[գազ]]ի, [[Քարածուխ|քարածխ]]ի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու [[փայտ]]ի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր [[քաղաք]]ների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։
 
[[Ծծմբային գազ]]ի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO<sub>2</sub>) առաջացման աղբյուրը մինչև 5-7% [[ծծումբ]] պարունակող [[Ածուխ|ածխի]] և [[մազութ]]ի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO<sub>3</sub>), որը, օդում փոխազդելով ջրային [[գոլորշի]]ների հետ, վերածվում է [[ծծմբական թթու|ծծմբական թթվ]]ի և [[թթվային անձրև]]ների ձևով թափվում [[Երկիր|Երկրի]] մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում ([[մետաղ]]ե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։
 
[[Ազոտի մոնօքսիդ]]ի (NO) և ազոտի երկօքսիդի (NO<sub>2</sub>) առաջացման գլխավոր աղբյուրը [[բենզին]]ով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և [[մթնոլորտ]]ում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։
 
Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը ([[մուր]]) և ծանր մետաղները։
 
=== Սմոգ ===
Տող 30.
[[Մթնոլորտ]]ն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող [[գազ]]երը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;
 
Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով ([[1994]])։
 
{| border="1" cellpadding="5" cellspacing="0"
Տող 57.
| 0, 13
|-
| Ծծմբի երկօքսիդ (SO<sub>2</sub>)
| 0, 47
| 0, 11
Տող 65.
| 0, 54
|-
| Ազոտի երկօքսիդ (NO<sub>2</sub>)
| 0, 365
| 0, 107
Տող 73.
| 0, 047
|-
| Ազոտի օքսիդ (NO)
| 0, 24
| 0, 06