«Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Neareastrelief3.jpg|մինի|Ամերկոմի պաստառներից]]
'''Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե, Ամերկոմ''' ({{lang-en|American Committee for Relief in the Near East, ACRNE}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկյան]] բարեգործական ընկերություն։ Ստեղծվել է [[1918]] թ., հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների ([[1915]]) միավորմամբ՝ [[Մերձավոր Արևելք]]ի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը ([[հայեր]], [[հույներ]], [[ասորիներ]] և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։
 
== Պատմություն==
[[Հայաստան]]ում և [[Անդրկովկաս]]ում գործել է [[1919]] թ. [[մայիս]]ից, երբ [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կառավարության հետ կնքված պայմանագրով ստանձնել է հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը պետական մանկատներում, ապաստարաններում, հիվանդանոցներում (1919 թ.՝ 75 որբանոց 20 հազար որբերով, 10 հիվանդանոց, ինչպես նաև [[Թուրքիա]]յում, [[Հունաստան]]ում և այլ երկրներում եղած 25 հազար որբերը)։ Ամերկոմի գործունեությունը շարունակվել է նաև [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|խորհրդային]] իշխանության օրոք։
 
[[1921]] թ. Հայաստանի կառավարությունը, իսկ ավելի ուշ՝ [[1923]] թվականին, [[Անդրֆեդերացիա]]յի ժողկոմխորհը Ամերկոմի հետ կնքած հատուկ համաձայնագրերով հսկողության տակ են առել նրա գործունեությունը՝ սահմանափակելով այն բացառապես բարեգործական շրջանակներում։ Որբանոցների կրթության ու դաստիարակության վերահսկողությունն իրականացրել է լուսժողկոմատը։ Ամերկոմի ծառայողների ([[1922]] թ.՝ 4500 հոգի) վրա տարածվել է խորհրդային աշխատանքային օրենսդրությունը, նրանք ընդգրկվել են արհմիությունների մեջ։ Հայաստանում Ամերկոմի տրամադրության տակ եղել են 7, 3 հազար [[դեսյատին]] հող, շենքեր, գույք և այլն, որոնցից օգտվել է արտոնյալ պայմաններով։
 
Հայաստանի ժողովրդական տնտեսության վերականգնման և ժողովրդի բարեկեցության բարելավման համեմատ Ամերկոմի գործունեությունը նվազել է ([[1926]] թ. նրա խնամած որբերի թիվը [[ՀԽՍՀ]]-ում կազմել է 7440), իսկ [[1931]] թ.՝ ամբողջովին դադարեցվել։ [[1923]]-[[1926]] թթ. Հայաստանի կառավարությունը որբանոցներից դուրս է բերել և ինքնուրույն աշխատանքի տեղավորել ավելի քան 15 հազար մեծահասակ որբերի։ Որբերի և գաղթականների ծանր վիճակը թեթևացնելու գործում ցուցաբերած օգնության համար Ամերկոմի գործունեությունն արժանացել է խորհրդային կառավարության դրական գնահատականին։
 
[[1916]]-[[1926]] թթ. Հայաստանում և Մերձավոր Արևելքի հայաբնակ վայրերում որբանոցներ է պահել և բարեգործական այլ աշխատանքներ կատարել նաև Անգլիական օգնության կոմիտեն (Անգլկոմ)։
 
== Գրականություն ==
* Մելիքսեթյան Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940 թթ.), Ե., 1975
* Hovannisian R. G., The Republic of Armenia, v. 1, Berkeley - L. A.-L, 1971
* Ավետիսյան Ս. Ռ., Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի /Ամերկոմ/ գործունեությունը Հայաստանում 1918-1930 թթ., Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2009 թ.: