«Մեյոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Meiosis Overview.svg|right|thumb|300px|Մեյոզի փուլերը։]]
'''Մեյոզ''' ({{lang-grc|μείωσις}}՝ կրճատում) կամ բջջի '''ռեդուկցիոն բաժանում''', [[էուկարիոտ]] բջիջների՝ [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի և [[սնկեր]]ի [[սեռական բազմացում|սեռական բազմացման]] ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում [[քրոմոսոմային հավաքակազմ]]ի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ [[գամետներ]] են (կենդանիների դեպքում), կամ [[սպորներ]] (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են [[սպերմատոզոիդներ]], իսկ իգականը՝ [[ձվաբջիջներ]]։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են [[բեղմնավորում|բեղմնավորման]] ընթացքում․ առաջացած [[զիգոտ]]ում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։
 
Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը [[բջջային ցիկլ]]ի [[S փուլ]]ի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ [[հոմոլոգ քրոմոսոմներ]] կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց ([[կոնյուգացիա]]) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն ([[կրոսինգովեր]])։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ [[ինտերֆազ]]ի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։
 
== Մեյոզի նշանակությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեյոզ» էջից