«Մեխանիզատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: << → «, >> → » oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Վաղուց է, որ մեզ մոտ [[հող]]ը [[եզ]]ներով կամ [[ձի]]երով չեն վարում։ Չէ որ մեկ ձին մեկ ձիաուժ է։ Ձին կարող էր քաշել միայն մեկ խոփանի [[գութան]]։
Այժմ [[գարուն|գարնան]]ը [[արև]]ից ջերմացած դաշտերն է դուրս գալիս [[մետաղ]]ե մի հսկա, «[[պողպատ]]ե ձին»՝ տրակտորը։ Նրա հզորությունը 30-40 ձիաուժ է։ Այն իր ետևից քաշում է չորս կամ հինգ խոփանի գութան և մի անցումով վարում մոտ մեկուկես մետր լայնությամբ հողաշերտ։ Իսկ գութանին կցում են [[տափան]]ներ, որոնք անմիջապես փխրեցնում են կոշտուկները, այլպես հողը շուտ կչորանա։
Գալիս է ցանքի ժամանակը, և նորից տրակտորն իր ետևից քաշում է երեք կամ հինգ շարքացան, որոնցից յուրաքանչյուրը ցանում է ավելի քան երեքուկես մետր լայնությամբ մի հողաշերտ։ Հետո էլ պետք է ցանքսը խնամել՝ ոչնչացնել մոլախոտերը, փխրեցնել հողը։ ԵՎ նորից դաշտ է դուրս գալիս տրակտորը, այս անգամ՝ [[կուլտիվատոր]]ներով՝ հողը փխրեցնող ու պարարտացնող, մոլախոտերը ոչնչացնող սարքերով։ [[Խոտ]]ը հնձում, հավաքում ու դեզերով կտիում են դարձյալ մեքենաները։
[[Հացահատիկ]]ն արդեն հասունացել է։ Արտով մեկ իրար ետևից շարժվում են [[կոմբայն]]ները՝ արտերի նավերը։ Կոմբայնը հնձում է հասկերը, կալսում, և մաքուր հացահատիկը լցվում է կոմբայնի կողքով շարժվող մեքենայի թափքի մեջ։
Այժմ դաշտային գրեթե բոլոր աշխատանքները կատարում են մեքենաները։ Այդ մեքենաները կառավարում է մեխանիզատորը։ Նա լավ գիտե մեքենաների, նրանց շարժիչների կառուցվածքը, գիտե թե հստակ