«Մատրյոշկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (43)
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Պատմություն==
Ռուսական փայտե տիկնիկն ի հայտ է եկել Ռուսաստանում XIX դարի 90-ական թվականներին՝ երկրի տնտեսական ու մշակութային բուռն զարգացման ժամանակաշրջանում։ Դա ազգային ինքնագիտակցության վերելքի ժամանակաշրջան էր, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն էր նկատվում ռուսական մշակույթի նկատմամբ ընդհանրապես ու արվեստի նկատմամբ մասնավորապես։ Դրա հետ կապված՝ առաջացավ գեղարվեստական նոր ուղղություն, որ հայտնի է «ռուսական ոճ» ({{lang-ru|«русский стиль»}}) անվամբ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ավանդական գյուղական խաղալիքների պատրաստման ավանդույթի վերականգնմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով Մոսկվայում բացվեց «Մանուկների դաստիարակություն» ({{lang-ru|«Детское воспитание»}}) խանութը։ Սկզբնապես այնտեղ պատրաստվում էին Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական հագուստները ներկայացնող տիկնիկներ, որոնք բավականին ստույգ արտացոլում էին ռուս կանացնց հագուստների առանձնահատկությունները։ Այդ արվեստանոցում էլ առաջացավ ռուսական փայտե տիկնիկ պատրաստելու գաղափարը, որի էսքիզը պատրաստվեց նկարիչ Սերգեյ Մալյուտինի (1859—1937) կողմից, ով արվեստում «ռուսական ոճի» ստեղծողներից ու ակտիվ պրոպագանդողներից մեկն էր։ Տիկինիկներն իրար մեջ տեղադրելու գաղափարն առաջացավ ճապոնական մի տիկնիկի ազդեցությամբ, որ Մալյուտինի կինը՝ Ս. Մամոնտովան, բերել էր [[Հոնսյու]] կղզուց։ Ճապոնական այդ տիկնիկը բարեհոգի ճաղատ մի ծերուկի կերպար էր, որ ներկայացնում էր փիլիսոփա Ֆուկուրամային։ Տիկնիկի մեջ տեղադրված էին ևս մի քանի խաղալիքներ, որոնք գտնվում էին մեկը մյուսի ներսում։
 
Մալյուտինի մատրյոշկան ներկայացնում էր գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, զգետով ու գոգնոցով, ծաղկավոր գլխաշորով։ Նա ձեռքում բռնած ուներ մի սև աքաղաղ։
 
Ռուսական փայտե տիկնիկն անվանեցին մատրյոշկա։ Դա արվեց ոչ պատահաբար։ Մինչհեղափոխական դարաշրջանում Ռուսաստանի գավառներում Մատրյոնա, Մատրյոշա անուները համարվում էին ամենատարածվածներից մեկը։ դրանց հիմքում ընկած է «матерь» բառը։ Այդ անունը ասոցացվում էր բազմազավակ ընտանիքի մոր կերպարի հետ, ով օժտված է լավ առողջությամբ։ Հետագայում այդ բառը վերածվեց հասարակ անվան, որով կոչում են նկարազարդ ու մասերի բաժանվող փայտե իրը։ Մինչ օրս մատրյոշկան մնում է մայրության ու բեղմնավորության խորհրդանիշը։ Մալյուտինի նախագծով խաղալիքագործ Պոսադ Զվյոզդոչկինի կղմից պատրաստված մատրյոշկան բաղկացած էր ութ մասից. սև աքլորով աղջկանից հետո հանվում էր տղան, ապա նորից աղջիկ։ Ամենավերջին՝ ութերորդ տիկնիկը նորածնի բարուր էր։
 
Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները։