«Մանկավարժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
== Մանկավարժը որպես «մարդ-մարդ» համակարգի մասնագետ ==
=== Մանկավարժություն մասնագիտությունը ===
[[Մանկավարժական հոգեբանություն]]ը ավանդաբար ներառում է հատուկ բաժին՝ «ուսուցչի [[հոգեբանություն]]», որում ընդգծվում են ուսուցչի մասնագիտական դերի կարևորությունը դիտարկվում նրա ֆունկցիաները, [[ընդունակություն]]ները, կարողությունները, վերլուծվում նրան ներկայացվող պահանջները և [[հասարակություն|հասարակության]] կողմից նրան ներկայացված սոցիալական սպասելիքները։ Ինչպես նշում է Աէլիտա Մարկովան, «մասնագիտությունները [[Գործունեություն|գործունեության՝]] պատմականորեն հաստատված ձևեր են, որոնք անհրաժեշտ են հասարակությանը, որոնց իրացման համար [[մարդ]]ը պետք է օժտված լինի [[գիտելիք]]ների և [[հմտություն]]ների համագումարով, ունենա համապատասխան [[ընդունակություններ]] և մասնագիտական կարևոր որակներ»։
Ուսուցչի, Մանկավարժի մասնագիտությունը, ինչպես և [[Բժիշկ|բժշկին]]ը հնագույներից է։ Նրանում կուտակված են սերունդների հազարամյա փորձը, ըստ էության՝ մանկավարժը սերունդներին կապող օղակն է, հասարակական-պատմական փորձի կրողը։ [[Ժողովուրդ|Ժողովրդ]]ի հասարակական-մշակութային ամբողջականությունը մեծապես պայմանավորված է [[Դպրոց]]-Ուսուցիչ դերով։ Հազարամյակների ընթացքում ուսուցչի մասնագիտությունը, որպես այդպիսին, մնացել է անփոփոխ, չնայած նրա բովանդակությունը, աշխատանքային պայմանները, քանակական և որակակն կազմը փոխվում է։
 
Որպես մանկավարժական գործունեության անհատական [[սուբյեկտ]]՝ մանկավարժը միաժամանակ հասարակական սուբյեկտ է՝ հասարակական գիտելիքների և [[արժեք]]ների կրող։ Դրա շնորհիվ՝ մանկավարժի սուբյեկտային բնութագրում միշտ միավորվում են ակսիոլոգիական (արժեքային) և կոգնիտիվ ասպեկտները։ Ընդ որում երկրորդն ընդգրկում է երկու պլան՝ ընդհանուր-մշակութային և առարկայական-մասնագիտական գիտելիքներ։ Համարվելով անհատական սուբյեկտ՝ մանկավարժը միշտ հադես է գալիս որպես [[անձ]]՝ անհատական-հոգեբանական, վարքային և կոմմունիկատիվ որակների բազմազանությամբ։
=== Մանկավարժությունն այլ մասնագիտությունների շարքում ===
Մասնագիտությունների բազմազանությունն ըստ Եվգենի Կլիմովի կարելի է ներկայացնել՝ ըստ [[Բնություն|բնության]], շրջապատող մարդկանց, [[տեխնիկա]]յի և այլնի նկատմամբ մարդու [[հարաբերություն]]ների բնույթի։ Նրա կողմից առաջադրված մասնագիտությունների վերլուծության [[մեթոդ]]ը թույլ է տալիս դասակարգել դրանք աշխատանքի առարկայի, նրա [[նպատակ]]ների, [[գործողություն]]ների բնույթի, աշխատանքային գործիքների և նրա պայմանների համաձայն։
 
Ըստ Աշխատանքի առարկայի՝ բոլոր մասնագիտությունները բաժանվում են.
Տող 17.
* Մարդ-մարդ (սոցիոնամիական)։
 
[[Մանկավարժություն]]ը դասվում է «Մարդ-Մարդ» մասնագիտությունների շարքին։ Այս տեսակի մասնագիտություններին բնորոշ է մարդու հետևյալ որակները. մարդկանց հետ աշխատանքի ընթացքում կայուն, լավ ինքնազգացողությունը, [[Շփում|շփման]] [[պահանջմունք]]ը, [[էմպատիա]]ն, ուրիշների մտադրությունները, [[տրամադրություն]]ը, ձգտումներն արագ հասկանալու ընդունակությունը, լավ իմանալ և հիշել շատ մարդկանց անձնային որակների մասին ինֆորմացիան։ Այս մասնագիտական սխեմային պատկանող մարդուն բնորոշ են ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու, «այլ մարդկանց պահանջմունքների բավարարման համար օգտակար գործողությունների կատարման» կարողություններ, լսելու և լսվելու կարողություն, շատ լայն մտահորիզոն, խոսքային, կոմմունիկատիվ մշակույթ, դիտողականություն, ապրումակցման, ոչ ստանդարտ իրավիճակների լուծման ընդունակություն, [[ինքնակարգավորում|ինքնակարգավորման]] բարձր ընդունակություն, «խորը հավատ և օպտիմիստական համոզմունք ժողովրդին ծառայելու գաղափարի նկատմամբ», [[ինքնավստահություն]], որ մարդը միշտ կարող է դառնալ լավը։
 
Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ «Մարդ-Մարդ» սխեման բնութագրվում է տիպական նախընտրությունների, [[հետաքրքրություն]]ների, անձնային առանձնահատկությունների որոշակի հավաքով,, ապա մարդու մասնագիտական բնութագիրը դառնում խորը տիպականացված։
 
«Մարդ-Մարդ» սխեմայով աշխատող մարդու մասնագիտական գործունեությանը հակացուցված են [[խոսք]]ի դեֆեկտները, շփվողականության բացակայությունը, արտահայտիչ ֆիզիկական թերությունները, անտարբերությունը մարդկանց նկատմամբ, մարդկանց նկատմամբ անշահախնդիր հետաքրքրության բացակայությունը։ Վերը թվարկված առանձնահատկությունները արտացոլում են այս մասնագիտության տիպին պատկանող սուբյեկտի ընդհանուր պատկերը։ Այս սխեմայի մեջ մտնող մանկավարժի մասնագիտությունը առաջադրում է մի շարք հատուկ պահանջներ, որոնց շարքում հիմնականը մասնագիտական [[կոմպետենտություն]]ն է և դիդակտիկ մշակույթը։
 
Մանկավարժական գործունեության մեջ ներառված են նաև հարաբերությունների այլ սխեմաներ, և առաջին հերթին, «Մարդ-Նշան»։ Նշանային, հատկապես լեզվական համակարգերը մանկավարժական գործունեության մեջ հասարաակական-պատմաական փորձի փոխանցման հիմնական միջոցն են, միևնույն ժամանակ հենց նշանային համակարգերը յուրացման առարկա են։ ժամանակակից կրթական գործընթացում կարևոր դեր է խաղում և համակարգչային տեխնիկան։ Մանկավարժն այն օգտագործում է որպես գիտելիքների փոխանցման միջոց, և որպես ուսումնասիրության առարկա, այնուհետև որպես ուսումնառության առարկա։
 
Կլիմովն առանձնացրել է յուրաքանչյուր մասնագիտության տեսակին բնորոշ [[գործողություն]]ների 4 խմբեր.
 
* Շարժողական-տեղափոխման, դիրքի և այլն
Տող 32.
* Ջանքերի համաձայնեցման գործողություններ։
 
Մանկավարժը՝ որպես գործունեության սուբյեկտ, իրականացնում է բոլոր այս գործողությունները, ինչը վկայում է նրա ինտելեկտուալ և [[վարք]]ային կուլտուրայի բազմակողմանիության մասին։
 
Ըստ գործունեության սուբյեկտի առջև դրված նպատակների՝ մանկավարժական գործունեությունը ենթադրում է իր սուբյեկտից վերափոխման ([[զարգացում|զարգացման]], փոփոխության) խնդիրներ դնելու և լուծելու կարողություն, ինչպես նաև այդ խնդիրները լուծելու նոր միջոցների և եղանակների փնտրում։
Տող 61.
* Մանկավարժական երևակայություն կամ կանխատեսական ընդունակություններ— սեփական գործողությունների հետևանքների կանխատեսման ընդունակությունն է, աշակերտի անձի դաստիարակչական ծրագրավորումը, նրա այս կամ այն որակների զարգացման առանձնահատկությունները կանխատեսելու ընդունակությունը։
* Միաժամանակ գործունեության մի քանի տեսակների միջև ուշադրության բաշխումը։ Փորձառու ուսուցիչը միաժամանակ հետևում է նյութի բովանադակության և ձի շարադրմանը, իր մտքի և աշակերտների մտքերի ընթացքին, ուշադրության կենտրոնում է պահում բոլոր սովորողներին, արձագանքում է անուշադրության, չհասկացման դրսևորումներն, հետևում է սեփական վարքին։
Մանկավարժական ընդունակությունները իրենց բովանդական մեջ ներառում են շատ անձնային որակներ, բացահայտվում են որոշակի գործողությունների, հմտությունների միջոցով։ Ընդ որում կան հմտություններ, որոնք ներառվում են մի քանի ընդունակությունների բովանդակության մեջ։ Օրինակ, դիդակտիկ ընդունակությունների մեջ մտնող սովորողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու հմտությունը ըստ էության ուրիշների աշխատանքը կազմակերպելու հմտությունն է, որը մտնում է կազմակերպչական ընդունակությունների մեջ։
 
Կուզմինայի մոտեցման մեջ ընդգծվում է այն գաղափարը, որ մանկավարժական գործունեության սուբյեկտի ընդունակությունները, որոնք ձևավորվում և զարգանում են մանկավարժական գործունեության ընթացքում, մեծապես պայմանավորում են նրա իրականացման հաջողությունը։ Կուզմինայի մեկնաբանման մեջ մանկավարժական համակարգը ներառում է հինգ կառուցվածքային տարրեր՝ նպատակներ, ուսումնական ինֆորմացիա, հաղորդակցման միջոցներ, սովորողներ և մանկավարժներ, և հինգ ֆունկցիոնալ տարրեր՝ հետազոտական, պրոյեկտավորող, կոնստրուկտավորող, կոմունիկատիվ և կազմակերպչական։ Այդ տարրերը հանդիսանում են անհատական մանկավարժական գործունեության ֆունկցիոնալ տարրեր, ինչը հնարավորություն է տալիս խոսել դրանց հիմքում գտնվող ընդունակությունների 5 մեծ խմբի մասին։
Նա առանձնացնում է մանակվարժական ընդունակությունների երկու մակարդակ՝ պերցեպտիվ-ռեֆլեքսիվ և պրոյեկտիվ։ Առաջինը կապված է էմպատիայի հետ, տակտի և ներգրավվածության զգացման հետ։ Մանկավարժական ընդունակությունների երկրորդ մակարդակը՝ պրոյեկտիվ ընդունակությունները, հարաբերակցվում է ուսուցանման նոր, պրոյեկտիվ մեթոդների ստեղծման հետ և ընդգրկում է գնոստիկական, պրոյեկտավորող, կոնստրուկտիվ, կոմունիկատիվ և կազմակերպչական ընդունակությունները։
Գոնստիկական ընդունակությունները դրսևորովում են սովորողների ուսուցման մեթոդների արագ և ստեղծագործական յուրացման մեջ, մեթոդների ընտրողականության մեջ։ Այս ընդունակությունները ապահովում են սովորողների և սեփական անձի մասին ինֆորմացիայի կուտակում։ Պրոյեկտավորող ընդունակությունները դրսևորվում են սովորողների վերջնական արդյունքը առաջադրանք-խնդիրներում պատկերացնելու մեջ, որոնք ունեն իրենց ժամանակային տեղը ողջ ուսումնական գործունեության մեջ։ Սա նախապատրաստում է սովորողներին խնդիրների ինքնուրույն լուծմանը։ Կոնստրուկտիվ ընդունակությունները դրսևորվում են համատեղ գործունեության ստեղծագործական աշխատանքային մթնոլորտի ստեղծման մեջ։ Կոմունիկատիվ ընդունակությունների դրսևորվում են կոնտակտի հաստատման, մանկավարժական հարաբերությունների ժամանակ։ Այս ընդունակություններն ապահովվում են հետևյալ գործոններով՝ նույնականացման ընդունակություն, սովորողների անհատական առանձնահատկությունները զգալու կարողություն, լավ զարգացած ինտուիցիա, սուգգեստիվ հատկություններ, խոսքային մշակույթ։ Կազմակերպչական ընդունակությունները դրսևորվում են խմբում սովորողների կազմակերպման մեթոդների ընտրողականության, նրանց կողմից ուսումնական նյութի յուրացման, սովորողների ինքնակազմակերպման, մանկավարժի սեթական գործունեության ինքնակազմակերպման մեջ։ Մանկվարժական ընդունակությունների դիտարկման ժամանակ կարևոր պրոբլեմներից է հանդիսանում նրանց ձևավորումը և դիագնոստիկան։
== Մանկավարժի անձնային որակներ և անձնային ուղղվածություն ==
Մանկավարժական գորժունեության հաջողությանը նպաստող գործոններից են ուսուցչի անձնային որակները։ Անհրաժեշտ է այնպիսի որակների համադրություն, ինչպիսիք են նպատակաուղղվծաությունը, վճռականությունը, աշխատասասիրությունը, դիտողականությունը։ Հատուկ ընդգծվում է սրամտության, հռետորական, արտիստիկ ընդունակությունների կարևորությունը։
Մանկավարժին՝ որպես գործունեության սուբյեկտի դիտարկելիս հետազոտողները առանձնացնում են մասնագիտական-մանկավարժական որակներ, որոնք կարող են մոտ լինել ընդունակություններին և զուտ անձնային որակներին։ Դրանց են դասվում՝ մանկավարժական էրուդիցիա, մանկավարժական նպատակադրում, մանկավարժական [[մտածողություն]],մանկավարժական հնարամտությունը, մանկավարժական կանխատեսումը, մանկավարժական [[ռեֆլեքսիա]]ն։
 
Անձնային ուղղվածությունը հանդիսանում է մասնագիտական-մանկավարժական գործունեությունում կատարելության ձեռքբերման կարևորագույն սուբյեկտիվ գործոններից մեկը։ Անձի ուղղվածությունը գործունեությունը կողմնորոշող կայուն [[դրդապատճառ]]ների համակցություն է, որոնք հարաբերականորեն անկախ են առկա իրադրություններից։ Անձնային ուղղվաությունը բնորոշվում է հետաքրքրություններով, հակումներով, համոզմունքներով և իդեալներով, որոնցում արտահայտվում է մարդու [[աշխարհայացք]]ը։ Մանկավարժական գործունեության ոլորտում այս հասկացության սահմանները ընդլայնելով նրանում կարելի է ներառել հետաքրքրությունը սովորողների նկատմամբ, մանկավարժական գործունեության նկատմամբ, ձգտում դրանով զբաղվելու, սեփական ընդունակությունների գիտակցում։ Գործունեության գլխավոր ռազմավարությունների ընտրությունը պայմանավորում է ուղղվածության երեք տիպ՝ ճշմարիտ մանկավարժական, ֆորմալ մանկավարժական, կեղծ մանկավարժական։ Միայն ուղղվածության առաջին տիպն է նպաստում մանկավարժական գործունեության մեջ բարձր արդյունքների ձեռքբերմանը։ Ճշմարիտ մանկավարժական ուղղվածությունը կայանում է կայուն մոտիվացիայում՝ ուղղված սովորողի անձի ձևավորմանը դասավանդվող առարկայի միջոցով, առարկայի վերակառուցմանը սովորողների գիտելիք ստանալու ելակետային պահանջմունքների հիման վրա։ Մանկավարժական ուղղվածության հիմնական դրդապատճառ է հանդիսանում մանկավարժական գործունեության հանդեպ հետաքրքրությունը։
 
== Մանկավարժական գործունեության արդյունավետության բնութագրեր ==
Ինչպես մարդկային գործունեության ցանկացած տեսակ, մանկավարժական գործունեությունը նույնպես ունի հետևյալ բնութագրերը՝ նպատակաուղղվածություն, մոտիվացվածություն, առարկայնություն։ Մանգաֆարժական գործունեության սպեցիֆիկ առանձնահատկություններից է նրա արդյունավետությունը։ Առանձնացնում է վերջինիս հինգ մակարդակներ՝
* Մինիմալ, վերարտադրական, մանկավարժը կարողանում է ուրիշներին պատմել այն, ինչ գիտի։ Հանդիսանում է ոչ արդյունավետ։
* Ցածր-ադապտիվ, որի դեպքում մանկավարժը կարողանում է իր իմացածը հարմարեցնել լսարանի առանձնահատկություններին։ Քիչ պրոդուկտիվ է։