«Մագնիսա-տելուրական զոնդավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մագնիսա-տելուրական զոնդավորում''' ([[մագնիս]] և [[Լատիներեն|լատ]]. tellus, սեռական հոլովում՝ telluris-Երկիր), [[Երկիր|երկրի]] ներքին կառուցվածքը հետազոտելու մեթոդ. հիմնված է արտերկրային ծագման փոփոխական [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի ուսումնասիրության վրա։ Առաջարկել են (1950-53) խորհրդային գիտնական Ա. Ն. Տիխոնովը և ֆրանսիացի գիտնական Լ. Կանյարը։ Երկրի մակերևույթին որոշակի կետում փոխուղղահայաց կերպով տեղադրում են երկու [[մագնիսամետր]] և երկու էլեկտրաչափիչ հողակցված գծեր՝ յուրաքանչյուրը 500 մ երկարությամբ։ Այդ սարքերի օգնությամբ դիտարկում են էլեկտրամագնիսական [[տատանումներ]]ը, որոնց [[պարբերություն]]ը կազմում է վայրկյանի մասերից մինչև օր, և էլեկտրական ու մագնիսական տատանումների [[ամպլիտուդ]]ների հարաբերությամբ որոշում ապարների թվացող (միջին) դիմադրությունը ուսումնասիրվող շրջանում։ Մագնիսա-տելուրական զոնդավորման օգնությամբ կազմում են հիմքի կամ բարձր դիմադրությամբ այլ հորիզոնի ստորգետնյա (խորությունը՝ մինչև 5 Կմ) ռելիեֆի քարտեզներ, հետազոտում ապարների էլեկտրահաղորդականության տեղաբաշխման օրինաչափությունները մինչև 400-500 Կմ խորությունը։ Մագնիսա-տելուրական զոնդավորումը և նրա պարզեցված տարբերակը՝ մագնիսա-տելուրական պրոֆիլավորումը, կիրառում են [[նավթ]]ի ու [[գազ]]ի որոնողական աշխատանքներում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=121}}