«Ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (51), ը: → ը։, վ: → վ։, ր: → ր։, ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ձեռնարկություն''', հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ։ Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, [[աշխատանք]]ային և մտավոր ռեսուրսները պահանջվող [[ծավալ]]ի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, [[շուկա]]յի [[պահանջարկ|պահանջ]]ը բավարարելու, [[շահույթ]] ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար։ Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը։ Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ։ Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով։ Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է [[իրավաբանական անձ]]ի [[իրավունք]]ներից և [[տնտեսություն]]ը վարում է տնտեսավարման որևէ եղանակով։ Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր՝ մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և [[կորպորացիա]]ները։
== Ձեռնարկություն հասկացություն ==
Ամերիկյան [[տնտեսագետ]]ները, այդ թվում՝ Պոլ Դրաքերը և Պոլ Սամուելսոնը, ձեռնարկությունը դիտարկում են որպես մի տնտեսական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալում որոշակի տեսակի արտադրանք թողարկելու կամ ծառայություն մատուցելու և [[շահույթ]] ստանալու նպատակով։ Այն պետք է ստանա այնպիսի չափի շահույթ, որը կապահովի և՛ ձեռնարկության տնտեսական բարձր աճը, և՛ աշխատողների՝ միջազգային չափանիշներին համապատասխանող վարձատրությունը։
Արևելաեվրոպական տնտեսագետներ Կամենիցերը, Գրուզինովը և ուրիշներ, ձեռնարկությունը դիտարկում են որպես արտադրության միջոցների մի ընդհանրություն, որն աշխատողները օգտագործում են անհրաժեշտ արտադրանք թողարկելու կամ որոշակի տեսակի [[աշխատանք]] կատարելու և բնակչության պահանջները բավարարելու համար։
== Ձեռնարկության միասնություններ ==
Յուրաքանչյուր ձեռնարկություն ունի '''արտադրատեխնոլոգիական''', '''տնտեսական''' և '''կազմակերպական''' միասնություն : Արտադրատեխնոլոգիականն արտահայտվում է պատրաստվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, արտադրական միջոցների համալիր կազմով, [[տեխնոլոգիա]]կան պրոցեսների համասեռությամբ և արտադրության առանձին փուլերի փոխկապակցվածությամբ։ Այդ ամենի արդյունքում օգտագործվող [[հումք]]ն ու նյութերը վերափոխվում են պատրաստի արտադրանքի։ Ձեռնարկությունը մեկ՝ միասնական օրգանիզմում միավորող կարևոր հատկանիշներից է ընդհանուր օժանդակ [[Տնտեսություն|տնտեսության]] առկայությունը և տարածքային ընդհանրությունը։ Արտադրատեխնոլոգիական միասնությունը ստեղծում է ձեռնարկությունը օպերատիվ ու արդյունավետ կառավարելու պայմաններ։ Ձեռնարկության տնտեսական միասնությունը արտահայտվում է զարգացման ռազմավարության և պլանների մշակման, նյութական, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման, հաշվառման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արդյունքի գնահատման և բաշխման սկզբունքների միասնությամբ։ Ձեռնարկության կազմակերպական միասնությունն արտահայտվում է աշխատավորների կոլեկտիվի առկայությամբ, կառավարչական միասնական ապարատով, աշխատանքի նյութական և բարոյական խրախուսման մեխանիզմների մշակման ու կիրառման սկզբունքների ընդհանրությամբ։
== Ձեռնարկությունը տնտեսական գործունեության սուբյեկտ ==
Ձեռնարկությունը տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ է։ Այն ինքնուրույն է կազմակերպում գործունեությունը շուկայում․ վարձում է աշխատուժ, ձեռք է բերում մեքենաներ և սարքավորումներ, հումք և հիմնական նյութեր, [[վառելիք]] և [[էներգիա]], համակցում է դրանք և կազմակերպում արտադրություն, թողարկում և վաճառում է արտադրանքը, իրականացնում է [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ի վերարտադրությունը, ինքնուրույն որոշում է անդամակցել ձեռնարկությունների ցանկացած միավորմանը կամ դուրս գալ դրանից։ Ձեռնարկությունը ոչ միայն տնտեսական սուբյեկտ է, այլև իրավաբանական անձ։ Այն ունի [[կանոնադրական կապիտալ]], ինքնուրույն [[հաշվեկշիռ]] և ծախսերի նախահաշիվ։ Կանոնադրական կապիտալը ձեռնարկության հիմնական և շրջանառու կապիտալի հաստատագրված գումարն է, որը ձևավորվում է ստեղծման պահին և ձեռնարկության տնօրինության տակ է գտնվում գործունեության ամբողջ ժամանակաշրջանում։ Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներից կախված՝ կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր աղբյուրների հաշվին։
Տող 16.
{{հիմնական|Տնտեսական ընկերակցություն}}
Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն։
Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ։ Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և գույքային [[ավանդ]]ները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ։
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար։
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում։ Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ։
Տող 22.
=== Արտադրական կոոպերատիվներ ===
{{հիմնական|Արտադրական կոոպերատիվներ}}
Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների [[աշխատանք]]ային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է [[շահույթ]] ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև [[գույքային ներդրում]], սակայն դա չի որոշում նրա [[իրավունք]]ները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով):։ գ
 
=== Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ ===
{{հիմնական|Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ}}
Սպառողական կոոպերատիվը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն է։ Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ):։
 
=== Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն ===
Տող 34.
=== Բաժնետիրական ընկերություններ ===
{{հիմնական|Բաժնետիրական ընկերություն}}
Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են [[բաժնետոմս]]երի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։ [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում՝ [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար։ ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում։
==== ԲԲԸ ====
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։
==== ՓԲԸ ====
{{հիմնական|Փակ բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է փակ, եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության։ Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր:բաժնետեր։ Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը:քանակը։ Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:կարգով։
 
=== Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ===
{{հիմնական|Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն}}
ՍՊԸ-ը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ ունեցող, պարտադիր գույքային մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի բաժնեմասի չափով պատասխանատվությամբ ընկերություն է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության [[կանոնադրական հիմնադրամ]]ը՝ նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն [[բաժնետոմս]]ի, չի համարվում արժեթուղթ, այսինքն՝ սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս։
 
=== Համատեղ ձեռնարկություն ===
Տող 96.
Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտում՝ ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում՝ 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում՝ 50, այլ ոլորտներում՝ 25 աշխատող։
== Ձեռնարկությունների դասակարգումը ==
Ձեռնարկությունը [[Տնտեսություն|տնտեսության]] սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը։ Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման [[մասշտաբ]]ներով, օգտագործվող [[հումք]]ի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, [[աշխատանք]]ի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով։ Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի՝ հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները։ Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը։
 
=== Ըստ գործունեության տեսակների ===
Տող 102.
 
=== Չափ ===
Ձեռնարկության կարևորագույն բնութագրիչներից մեկը չափն է։ Այն որոշվում է զբաղված աշխատողների թվաքանակով, թողարկված [[արտադրանք]]ի կամ [[վաճառք]]ի ծավալով և ներգրավված [[կապիտալ]]ի մեծությամբ։ Ըստ այդ հատկանիշի՝ ձեռնարկությունները լինում են փոքր, միջին և խոշոր։ Ձեռնարկությունների չափը սերտորեն կապված է ճյուղային պատկանելիության հատկանիշի հետ։ Օրինակ՝ մետաղաձուլման և մեքենաշինության ճյուղերում, որպես կանոն, ստեղծվում են խոշոր, երբեմն էլ՝ գերխոշոր ձեռնարկություններ։ [[Սնունդ|Սննդի]] և թեթև արդյունաբերության ճյուղերում հիմնականում ստեղծվում են փոքր և միջին չափերի ձեռնարկություններ։ Մետաղաձուլման ճյուղում գործող փոքր ձեռնարկությունները չափերով մի քանի անգամ կարող են գերազանցել սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններին։
=== Սեփականության ձևեր ===
Մասնավոր ձեռնարկությունները ստեղծվում են մասնաբաժինների համակարգի կամ միավորման ճանապարհով՝ մասնակիցների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և գոյատևում են ինքնուրույն գործող ընկերության կամ միավորման տեսքով։ Կազմակերպաիրավական ձևերից կախված՝ մասնավոր ձեռնարկությունները կարող են օգտվել [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից՝ սեփական ուժերով լուծել տնտեսական բոլոր հիմնահարցերը և պատասխանատվություն կրել պարտավորությունների համար կամ հրաժարվել տնտեսաիրավական ինքնուրույնությունից՝ գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծումը թողնելով գլխամասային ձեռնարկությանը։
=== Կապիտալի պատկանելիություն ===
Պետական է կոչվում այն ձեռնարկությունը, որի բաժնետիրական ամբողջ կապիտալը պատկանում է [[Պետություն|պետության]]ը։ Կապիտալի պատկանելիության հատկանիշից կախված՝ դրանք լինում են զուտ պետական և խառը։ Զուտ պետական ձեռնարկությունում հիմնադիր կապիտալը 100 տոկոսով պատկանում է պետությանը։ Խառը կապիտալով ձեռնարկություններում պետությունը կարող է տնօրինել [[բաժնետոմս]]երի նշանակալից մասին (51 և ավելի %) և այդ դեպքում այն իրականացնում է ձեռնարկության լիարժեք վերահսկողությունը։ Պետական ձեռնարկությունները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում տարբեր երկրների [[տնտեսություն]]ներում։ Առանձին երկրներում արտադրանքի ընդհանուր [[ծավալ]]ում դրանց բաժինը տատանվում է 25-ից 70 տոկոսների սահմաններում։ [[Ֆրանսիա]]յում այն կազմում է 23.3, [[Իտալիա]]յում՝ 68.2 տոկոս։ Այդպիսի ձեռնարկությունների մեծ մասը գործում է տնտեսության կարևորագույն ճյուղերում։ Ըստ կապիտալի պատկանելիության հատկանիշի՝ առանձնացվում են ազգային, օտարերկրյա և խառը կապիտալով ձեռնարկություններ։ Ազգային է համարվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է տվյալ երկրի գործարարներին, ինչը թույլ է տալիս ապահովել գործունեության իրավական միջավայր և իրականացնել լրիվ կամ մասնակի վերահսկողություն։ Օտարերկրյա է կոչվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է արտասահմանյան գործարարներին։ Օտարերկրյա ձեռնարկությունները կազմավորվում են կամ բաժնետիրական ընկերության ստեղծման կամ տեղական ֆիրմաների վերահսկիչ փաթեթները գնելու ճանապարհով։ Վերջին եղանակը ստացել է առավել լայն տարածում, որը հնարավորություն է ընձեռում օգտագործելու արդեն ձևավորված կառավարման ապարատը, կապերը, սպառողների և շուկայի վերաբերյալ կուտակված տեղեկատվությունը։
Խառն է կոչվում այն ձեռնարկությունը, որի հիմնադիր կապիտալը պատկանում է երկու կամ ավելի երկրների գործարարներին։ Խառը կապիտալով ձեռնարկությունը գրանցվում է այն երկրում, որին պատկանում է վերահսկող փաթեթը։ Այդպիսի ձեռնարկությունները բազմազան են և առավել հաճախ ստեղծվում են միջազգային ընկերությունների՝ [[կարտել]]ների, [[սինդիկատ]]ների և [[կոնցեռն]]ների տեսքով։ Ըստ գործունեության նպատակի՝ ձեռնարկությունները ստորաբաժանվում են. մասնավոր առևտրական, մասնավոր ոչ առևտրական, պետական առևտրական և պետական ոչ առևտրական խմբերի։ Առևտրական ձեռնարկությունների գործունեության հիմնական նպատակը [[շահույթ]]ի ստացումն է։ Ոչ առևտրական ձեռնարկությունների համար շահույթը նպատակ չէ, և ստանալու դեպքում այն չի բաշխվում մասնակիցների միջև։ Դրանք ստեղծվում են բարեգործական նպատակներով և գոյատևում են [[նվիրատվություն]]ների, [[անդամավճար]]ների և անվերադարձ պետական հատկացումների շնորհիվ։
== Ձեռնարկության միջոցներ և դրանց կազմավորման աղբյուրներ ==
Ձեռնարկության գույքը կազմում են նյութական և ոչ նյութական տարրերը, որոնք օգտագործվում են տնտեսական գործունեության ընթացքում։ Սկզբնական շրջանում ձեռնարկության գույքը ստեղծվում է հիմնադիրների կողմից ներդրված միջոցների հաշվին, իսկ այնուհետև արտադրական և տնտեսական գործունեության ընթացքում այն ավելանում կամ պակասում է։ Ձեռնարկության գույքը համարվում է գործարքների օբյեկտ, որոնց արդյունքում այն կարող է կուտակվել կամ օտարվել։ Ձեռնարկությունը պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփական գույքով, [[պարտատեր]]երը կարող են դատական հայց ներկայացնել հենց այդ գույքի նկատմամբ։ Ձեռնարկության գույքը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գույքի բոլոր տեսակները, որոնք բաժանվում են երկու խմբերի՝ նյութաիրային և ոչ նյութական տարրերի։
=== Նյութաիրային տարրեր ===
Նյութաիրային տարրերից են ՝
Տող 116.
* արժեթղթերը ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր, սեփականաշնորհման սերտիֆիկատներ, [[մուրհակ]]ներ)
* նպատակային օգտագործման ֆոնդերը (պահուստային, արտադրության զարգացման, սպառման, շահաբաժինների վճարման),
* ձեռք բերված փոխառությունները, ստացված վարկերը։
=== Ոչ նյութական տարրեր ===
Ոչ նյութական տարրերը ստեղծվում են ձեռնարկության կենսագործունեության ընթացքում։ Դրանցից են՝
Տող 125.
* գիտատեխնիկական նորույթները
== Ձեռնարկության կենսապարբերաշրջան ==
Որպես տնտեսավարող ինքնուրույն սուբյեկտ, ձեռնարկությունն իր գոյության ընթացքում անցնում է կյանքի բոլոր փուլերը՝ ստեղծում, վերակազմավորում, սնանկացում, առողջացում, լուծարում։
=== Ստեղծում ===
Ձեռնարկությունը ստեղծվում է մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից, պետական լիազորված մարմնի որոշումով՝ հետևյալ հիմնադիր փաստաթղթերի հիման վրա.
1. Սեփականատիրոջ դիմումը։
2. Ձեռնարկություն ստեղծելու մասին հիմնադիրների ժողովի որոշումը և գրանցման համար սահմանված անհրաժեշտ տուրքը։
3. Հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը։
4. Հիմնադրի (հիմնադիրների) կողմից հաստատված [[կանոնադրություն]]ը։
5. Գործունեության կանոնակարգը։
6. Գործունեությամբ զբաղվելու [[լիցենզիա]]ն (ոչ պարտադիր): ։
Հիմնադիր փաստաթղթերում նշվում են ձեռնարկության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), գործունեության նպատակը, խնդիրները և զբաղմունքի կոնկրետ բնագավառները, գույքի կազմավորման աղբյուրները, եկամուտների գոյացման և բաշխման կարգը։
=== Վերկազմավորում ===
Ձեռնարկության կենսապարբերաշրջանի երկրորդ փուլը վերակազմավորումն է։ Վերակազմավորում է համարվում միավորումը այլ ձեռնարկությունների հետ կամ ձեռնարկության բաժանումը ինքնուրույն միավորների՝ առանց լուծարման ընթացակարգը իրականացնելու։ Գործունեության ընթացքում ձեռնարկությունը անընդհատ վերակազմավորվում է։ Ստեղծվում են նոր ստորաբաժանումներ և ֆունկցիոնալ բաժիններ, կատարվում է ստորաբաժանումների միավորում, ոչ արդյունավետ ստորաբաժանումների լուծարում։ Բացի այդ, տվյալ ձեռնարկությունը կարող է միաձուլվել այլ ձեռնարկությունների հետ կամ բաժանվել մի քանի ինքնուրույն ձեռնարկությունների՝ փոխանցելով դրանց իրավունքներն ու պարտավորությունները։ Վերակազմավորումը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը։ Վերակազմավորումը կարող է կատարվել նաև դատական մարմիների կողմից։ Վերակազմավորման արդյունքում առաջացած ձեռնարկությունը համարվում է վերակազմավորվածի (վերակազմավորվածների) գույքային և այլ իրավունքների ու պարտավորությունների իրավահաջորդը։ Այն պահպանում է նախորդողների կարգավիճակն ու տեսակը։ [[Իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը չի կարող վերափոխվել իրաբանական անձ հանդիսացող ձեռնարկության, և՝ հակառակը։ [[Բաժնետիրական ընկերություն]]ների վերակազմավորման վերաբերյալ որոշումները ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը։
=== Սնանկացում ===
Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորոշության կամ ներդրած գումարը կորցնելու [[ռիսկ]]ի հետ։ Վերջինը առկա է արտադրության բոլոր փուլերում՝ սկսած հումքի, նյութերի ու համալրող շինվածքների ձեռք բերումից և տեղ հասցնելուց, մինչև պատրաստի արտադրանքի իրացումը։ Դրա պատճառն են հանդիսանում սպառողների անվճարունակությունը, մատակարարների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելը, [[դեբիտորական պարտք]]երը, ցածրորակ, անմրցունակ արտադրանքը, կառավարող անձնակազմի անիրազեկությունը։ Կորուստները հանգեցնում են կապիտալի շահութաբերության նվազեցմանը և ծախսերի փոխհատուցման դժվարությունների առաջացմանը։ Այդ ամենի արդյունքում ստեղծվում է կանխիկ միջոցների պակաս, որն ավելի է խորանում, երբ վարկատուները չեն դադարեցնում վարկավորումը։ Այս դեպքերում ձեռնարկությունը վերադարձնում է ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը՝ հիմնական պարտքը։ Կանխիկ միջոցների պակասի պայմաններում առաջանում է [[ակտիվ]]ների վաճառքի խնդիր։ Ձեռնարկության այսպիսի վիճակը կոչվում է անվճարունակություն։
=== Առողջացում ===
Անվճարունակ ճանաչված ձեռնարկության նկատմամբ կիրառվում են մի շարք ընթացակարգեր՝ արտադրատնտեսական գործունեության վերակազմավորում, լուծարում, ֆինանսական առողջացում սեփականատերերի և վարկատուների փոխհամաձայնության հիման վրա։ Առողջացման դեպքում անվճարունակ ճանաչված պարտապանին ներկայացվում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ձեռնարկության վճարունակության վերականգնման և գործունեության արդյունավետության բարձրացման ռազմավարություն։ Այդպիսի ծրագիր կազմում և ներկայացնում են պարտատերերը, կառավարիչը, [[պարտապան]]ները, ինչպես նաև յուրաքանչյուր՝ կանոնադրական [[հիմնադրամ]]ի ոչ պակաս, քան մեկ երրորդ մասին տիրող մասնակիցը։
Ձեռնարկության ֆինանսական առողջացման եղանակներն են․
* Փոխարինվում է ոչ իրազեկ՝ ձեռնարկությունը առկա ծանր վիճակի համար պատասխանատու ղեկավարների անձնակազմը և այն հանձնվում է արտաքին կառավարման՝ գործունեությունը շարունակելու նպատակով։ Iրացվում է գույքի մի մասը, իրականացվում են տեխնիկական, արտադրական և կազմակերպական բարեփոխումներ։
* Պարտապանի և պարտատերերի համաձայնությանբ ձեռնարկությունը վաճառվում է՝ պահպանելով նախկին կարգավիճակը, սակայն թոխվում է սեփականատերը։
* Պարտքերը փոխարինվում են տարբեր տեսակի [[Արժեթուղթ|արժեթղթ]]երով։ Այս դեպքում նույնպես սեփականատերը փոխվում է։
* Ներգրավվում են մեծածավալ միջոցներ, ընդ որում՝ վարկատուների պարտքերը նախատեսվում է վճարել ապագա եկամուտներից (վարկատուների համաձայնության դեպքում):։ Գործնականում այս վերջին եղանակը կիրառվում է շատ հազվագյուտ։
=== Լուծարում ===
Լուծարման գործընթացի ժամանակ վաճառվում է պարտապանին պատկանող գույքը և բաշխվում պարտատերերի միջև։ Գույքի վաճառքը իրականացնում է կառավարիչը՝ [[աճուրդ]]ով, կամ ուղղակի գործարքի միջոցով։ Աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են հատուկ հաշվին, իսկ [[անդորրագիր|անդորրագրերը]] հանձնվում են կառավարչին։ Բավարարվում են լուծարվող ձեռնարկության գույքի գրավով առաջացած պարտքերը։ Բավարարվում են արտադրությունում վնասվածք ստացած կամ տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած քաղաքացիների պահանջները։ Վճարվում են աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց արձակման [[նպաստ]]ները և [[աշխատավարձ]]երը։ Մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարումների պարտքը։ Վերջին հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ։ Անվճարունակության վերաբերյալ գործը համարվում է ավարտված, երբ [[դատարան]]ը հաստատում է կառավարչի վերջնական հաշվետվությունը։
 
== Գրականություն ==