«Ձայնագիտական չափումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ձայնագիտական չափումներ''', ձայների ու աղմուկների [[ինտենսիվություն]]ը և որակական տարբեր հատկանիշները բնութագրող մեծությունների չափումները։ Ձայնագիտության մեջ չափվող գլխավոր մեծություններն են [[ձայնական ճնշում]]ը, [[ձայնի ինտենսիվություն]]ը, [[մասնիկների տատանողական արագություն]]ն ու տեղաշարժը, [[տատանումների հաճախականություն]]ն ու պարբերությունը, [[տարածման արագություն]]ը, մարման գործակիցը և այլն։ Ձայնագիտական չափումներ համատեղվում են էլեկտրական չափումների հետ և կատարվում են հիմնականում [[էլեկտրոնային չափիչ]] սարքերով։ Ձայնագիտական չափումների դժվարությունը պայմանավորված է շենքերում ձայնագիտական մեծությունների բարդ տարածական բաշխումով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ձայների ու աղմուկների փոփոխականությամբ։ Ձայնական ճնշումը չափվում է [[չափիչ միկրոֆոն]]ով (օդում) և [[հիղրոֆոն]]ով (ջըրում):։ Տարբեր աղմուկների չափման համար կիրառվում է աղմկաչափը։ Ձայնագիտական չափումների կարևոր բաժինը շինարարական և ճարտ. ձայնագիտության մեջ կատարվող չափումներն են։ Ձայնագիտական չափումների մեջ են մտնում նաև ձայնատարների բնութագրերի չափումները, կապի ձայնագիտական սարքերի փորձարկումները ևն։ Հատուկ խումբ են կազմում մարդու լսողության, ինչպես նաև նորմայից շեղումների սուբյեկտիվ չափումները ([[աուդիոմետրիա]]):։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=689}}