«Հունաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
Ազգային գրադարանի հիմնադրման գաղափարը պատկանում է շվեյցարացի հայտնի ֆիլելին Յակոբ Մեյերին։ Այդ մասին նա գրել է Մեսոլոնգիոն քաղաքի «Հունական ժամանակագրություն» թերթում 1824 թվականի օգոստոսին տպագրված իր հոդվածում։ Այդ գաղափարի իրականացումը հանձն առավ Հունաստանի նոր կառավարությունը՝ Յոհան Կապոդիստրիայի գլխավորությամբ։ Վերջինս դրա կողքին ավելացրեց նաև այնպիսի ինտելեկտուալ ինստիտուտներ, ինչպիսիք են կրթական հաստատությունները, ազգային թանգարաններն ու տպագրատները։ Անմիջական ղեկավար դարձավ Անդրեաս Մուստոկսիդիսը ով այդպիսով դարձավ նաև Ազգային հնագիտական թանգարանի և Ազգային դպրոցի տնօրեն։
 
[[1830 թվական]]ի վերջին գրադարանը, որին մուստոկսիդիսը անվանեց Ազգային գրադարան արդեն ուներ 1018 տպագիր գիրք՝ հույների կամ ֆիլելինների կողմից։ 1834 թվականին գրադարանը տեղափոխվել է նոր մայրաքաղաք Աթենք։ այստեղ այն ժամանակավորապես տեղավորվեց նախ հռոմեական շուկայի քաղաքային բաղնիքում այնուհետև Սուրբ Ելեֆտերիոսի վանքում եկեղեցու կողքին։ Գրադարանի հավաքածուն շատ արագ աճեց։ Դմիտրիս Պոստոլակասի կողմից գնվեց 1995 հատոր։ Գրադարանը նվեր ստացավ նաև Քրիստափոր և Կոնստանտինոս Սակելարիոսների հավաքածուն՝ 5400 հատոր, և Մարկոս Ռեներիոսի հավաքածուն՝ 3401 հատոր։
 
[[1842 թվական]]ին հասարակական գրադարանը միավորվեց Աթենքի համալսարանի գրադարանի հետ. արդյունքում գրադարանն ունեցավ շուրջ 15000 հատոր և տեղավորվեց համալսարանի նոր մասնաշենքում, որը կառուցվել է Օտտոն թագավորի նախաձեռնությամբ։ Համալսարանի նոր տնօրեն նշանակվեց Գևորգ Կոզաքիս-Տիպալդոսը, ով այդ պաշտոնում մնաց մինչև 1863 թվականը։ 1866 թվականին երկու գրադարանները միավորվեցին և ստացան Հունաստանի ազգային գրադարան անվանումը։
 
1888 թվականի [[մարտի 16]]-ին սկսվեց գրադարանի նոր մարմարե շենքի շինարարությունը, որը կատարվեց հունական սփյուռքի ներկայացուցիչներ Պանագիս եղբայրների և կեֆալոնիացի Մարիանոս և Անդրեաս Վալեանոսների ֆինանսավորամբ։ Գրադարանը համալսարանի շենքում մնաց մինչև 1903 թվականը, որովհետև այն արդեն տեղափոխվել էր նոր մասնաշենք, որը կառուցվել էր Ֆեոֆել Գանսենի նախաձեռնությամբ և ճարտարապետ Էռնստ Զիլլերի գլխավորությամբ։
 
Ներկայումս գրադարանը գտնվում է Վալիանոս եղբայրների մասնաշենքում։ Նրա տնօրենն է Եկատերինա Կորդուլան։
1 105 242

edits