«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references/> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (2), բ: → բ։, դ: → դ։, ը: → ը։ (16), լ: → լ։ (3), ծ: → ծ։, կ: → կ։, ղ: → ղ։, մ: → մ։ (4), ն: → ն։ (12), ո: → ո oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
Տող 13.
}}
[[Պատկեր:San Juan Bautista - El Greco - Lienzo - hacia 1600 - 1605.jpg|մինի|«Հովհաննես Մկրտիչ» [[Էլ Գրեկո]]]]
'''Հովհաննես Մկրտիչ''' ({{lang-lat|Io[h]annes Baptista}}, {{lang-el|Ιωάννης ο Βαπτιστής}}, {{lang-he|יוֹחָנָן הַמַּטְבִּיל}} ''Յոխանան բեն Սախարիա''), [[Քրիստոնեություն|Քրիստոնեական կրոնի]] գլխավոր գործող անձանցից մեկը:մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ:սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես [[Ավետարան]]ում, այնպես էլ [[Ղուրան]]ում:
 
== Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը ==
[[Պատկեր:Jacopo Tintoretto - The Birth of John the Baptist - WGA22441.jpg|մինի|300px|«Հովհաննես Մկրտչի ծնունդը»]]
Համաձայն [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի Ավետարան]]ի, որն ի տարբերություն մյուսների ([[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթոեսի]], [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոս]]ի և [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող [[Եղիսաբեթ]]ի և քահանա [[Զաքարիա]]յի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում:համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով՝ [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ:ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25):։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է:է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1: 35-45):։
Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների՝ համընկնում է Ք.ա. 5-4 թթ.-ի միջև:միջև։ Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել [[Աստված|Աստծուն]] (Ղուկ. 1: 67-75):։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն <ref>Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768</ref>: Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց [[Իսրայել]]ում» (Ղուկ. 1: 80):։ Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա:վրա։ Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են՝
 
# Հովհաննեսը [[նազովրեական ուխտ]] էր արել <ref>The Oxford bible commentary, oxford, 2007, p. 926, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 265,</ref>
# Հովհաննեսը մանկությունից սկսյալ եղել էր [[եսեննական աղանդ]]ի անդամ կամ հետևորդ<ref>Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр.265</ref>:
 
Այսուհանդերձ գոյություն ունեն թե՛ առաջին, թե՛ երկրորդ վարկածները հերքող մի շարք լուրջ ու ակնհայտ դրույթներ:դրույթներ։
 
== Հուվհաննես Մկրտչի քարոզչությունը ==
[[Պատկեր:Mkrtich.jpg|մինի|ձախից|Հովհաննես Մկրտիչը վկայում է Քրիստոսի մասին]]
Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին խոսում են բոլոր [[Ավետարանիչ]]ներն էլ՝ թե՛ [[համատես]]ները և թե՛ [[Հովհաննես Ավետարանիչ]]ը: Համաձայն նրանց նոր [[մարգարե]]ն ասպարեզ ելավ, երբ արդեն հասուն երեսնամյա մարդ էր (Ղուկ. 3: 23):։ Հրեաների միջավայրում նրա հայտնվելն այնքան մեծ կարևորություն է ձեռք բերում (շուրջ 400 տարի [[Հրեաստան]]ում [[մարգարե]] չէր եղել), որ [[Ղուկաս Ավետարանիչ]]ը այդ փաստն արձանագրում է պատմական 6 հանգամանքով<ref>Barclay William. The Gospel of Luke, p.31</ref> (Ղուկ. 3: 1-2)՝
 
# [[Տիբերիոս]] կայսեր 15-րդ տարով,
Տող 34.
# [[Փիլիպպոսի չորրորդապետ]]ության շրջանով,
# [[Լյուսանիասի չորրորդապետ]]ության շրջանով,
# [[Աննա քահանայապետ, Կայիափա քահանայապետ|Աննայի և Կայիափայի քահանայապետության]] շրջանով:շրջանով։
 
Հովհաննեսի հայտնվելը [[Ավետարանիչ]]ները նաև հիմնավորում են հինկտակարանյան [[մարգարեություն]]ներով. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ Ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները: Բոլոր ձորերը թող լցվե՛ն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվե՛ն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ. և ամեն մարդ կտեսնի Աստծու փրկությունը (Ղուկ. 3:4-6, հմմտ. Մարկ. 1:3-4, Մատթ. 3:3, Ես. 40:3-5), «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ» (Մարկ. 1: 2 հմմտ. Մաղ. 3: 1):։ Գալով ասպարեզ՝ Հովհաննեսը դիմում է ժողովրդին նույն այն խոսքերով, որոնցով հետո պետք է իր քարոզչությունը սկսեր [[Հիսուս]]ը. «Ապաշխարեցե'ք, որովհետև [[երկնքի արքայություն]]ը մոտեցել է» (Մատթ. 3: 2):։ Խոսելով նոր մարգարեի քարոզչության նպատակի մասին՝ [[Հովհաննես Ավետարանիչ]]ը նշում է. «Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված. Նրա անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1: 6-8):։ Ահա Լույսին՝ [[Քրիստոս]]ին նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ [[Հովհաննես Կարապետ]] ([[Նախակարապետ]]), որ նշանակում է առաջնորդ:առաջնորդ։
Հայտնվելով [[Հրեաստանի անապատ]]ում՝ Հովհաննեսը հանդես է գալիս ցնցող քարոզչությամբ. այս քարոզը, նրա՝ մինչ այդ ունեցաց կենցաղն ու [[ասկետ]]իկ կերպարը («Եվ ինքը՝ Հովհաննեսը, ուղտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր» (Մատթ. 3: 4 հմմտ. Մարկ. Ա 6)) վստահություն է ներշնչում Հովհաննեսի հանդեպ և շատերը՝ բնակչության զանազան խավեր (հմմտ. Ղուկ. 3: 7-14) հետևում են նրան և անգամ մտածում, թե գուցե Հովհաննեսն է սպասյալ [[Մեսիա]]ն (Ղուկ. 3: 15):։ Ընդհանուր առմամբ Հովահննես Կարապետի քարոզչությունը կարելի է ամփոփել 3 անունների տակ՝
 
# կոչ [[ապաշխարություն|ապաշխարության]],
Տող 43.
# վկայություն իրենից հետո Եկողի մասին
 
Վերոնշյալ 3 կետերը, սակայն, Ավետրանում հանդես են գալիս միախառնված և հաճախ զատորոշելը բավական դժվարություն է առաջացնում:առաջացնում։ Ընդհանուր համապատկերում ակնհայտ է, որ Հովհաննեսը քարոզով փորձում էր ապաշխարության մղել մեղավոր ժողովրդին մկրտության սիմվոլիկ արարողությամբ (պետք չէ շփոթել Քրիստոնեական [[Մկրտություն|Մկրտության]] խորհրդի հետ) և որպես միջնորդ՝ պատրաստել [[Իսրայել]]ին [[Մեսիա]]յի գալստյանը (հմմտ. Մատթ. 3: 1-2, Մարկ. 1: 4, Ղուկ. 3: 3 ):։ Վերևում նշված 3 կետերը, նշենք, ներկայացնում է նաև ազգությամբ հրեա [[Հովսեփոս Փլաբիոս]] պատմիչն իր «[[Հրեական հնախոսություններ]]»-ի 18/5: 2 հատվածում<ref name="ReferenceA">Флавий Иосиф. Иудейские Древности, В 2-х томах. Москва, 1996, стр. 223</ref>:
[[Ապաշխարություն]] ասելով Հովհաննեսը նկատի ուներ հրաժարումը նախկին սխալ կայնքից և դարձը դեպի [[Աստված]]: Սա ի դեպ վերաբերում էր և հրեաներին, ովքեր իրեն ուղղակի ընտրյալ և փրկված էին համարում, և [[հեթանոսներ]]ին, ովքեր համարվում էին մեղսակիր և մերժվում էին հրեաներից:հրեաներից։
[[Մկրտություն]]ը, որ կատարում էր Հովհաննեսը [[Հորդանան]] գետում (այստեղից էլ նրան տրվող Մկրտիչ մակդիրը), կատարվում էր ամբողջական ընկղմումով ջրի մեջ:մեջ։ Արարողությունը, որ առկա է շատ ժողովուրդների մշակույթների մեջ, թեև որոշ նմանություններով համընկնում է որոշ ծեսերի հետ, բայց և ունի որոշ ուրույն գծեր, ինչը փաստում է դրա ինքնուրույնության մասին:մասին։ Ջուրը Հովհաննեսի համար ունի [[միստիկ]], խորհրդավոր իմաստ. այն մարմնի արտաքին մաքրումից տանում է ներքին մաքրման<ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 68, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 266</ref>: Հստակ է նաև, որ Մկրտչի սկսած մկրտությունը նախապատրաստումն էր իր ետևից Եկողի գործունեության:գործունեության։ Այստեղ ակնհայտ են դառնում նրա վախճանաբանական հայացքները. նա անընդհատ խոսում է [[դատաստան]]ի մասին և հայտարարելով, թե դրա ժամն արդեն իսկ հասել է՝ խոստովանում է, որ իր պարտականությունը լոկ ցածր՝ նախապատրաստական աշխատանքն է. բուն գործը՝ դատն ու դատաստանը, վերապահված է իր ետևից Եկողին:Եկողին։ Եթե առանձնացնենք Մկրտչի վախճանաբանական հայացքները, ապա կստանանք գեղեցիկ պատկերավորումներով այս հատվածները.
 
* «Ապաշխարեցե'ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2),
* «…որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 10, Ղուկ. 3: 9),
* «Որի (Քրիստոսի - հեղինակ) քամհարը իր ձեռքում է, և կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում և հարդը կայրի անշեջ կրակով» (Մատթ. 3: 12, Ղուկ. 3: 17):։
 
Բոլոր այս երեք հղումներն էլ մատնացույց են անում, որ անհրաժեշտ է փոխել կյանքը քանի դեռ ժամանակ կա, հակառակ դեպքում բոլոր անպիտանները և անօգուտները պետք է դատաստանի ենթարկվեն:ենթարկվեն։
Հովհաննեսի այս քարոզչություն այնքան մեծ ժողովրդականություն է ձեռք բերում մարդկանց շրջանում, որ նրան հարցաքննելու են գալիս անգամ հրեա առաջնորդները. այստեղ Հովհաննեսը վերջնականապես փաստում է իր՝ [[Քրիստոս]]ը չլինելը և հիմնավորապես պնդում, որ ինքը մեկն է, ով պատրաստում է [[Աստծո Գառ]]ի՝ [[Քրիստոս Հիսուս]]ի ճանապարհը, ճանապարհը Մեկի, Ումից նա չափազանց փոքր է, Ում առաջ անգամ ստրկություն չի կարող անել և արձակել Նրա կոշիկների կապերը (հմմտ. Հովհ. 1:15-28), Մեկի, ով պետք է մկրտի Հոգով և հրով (Մարկ. 1:7, Ղուկ 3:16):։
 
== Հիսուս Քրիստոսի Մկրտությունը Հովհաննես Մկրտչից ==
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] [[ավանդություն|ավանդության]] համաձայն [[Հիսուսի Մկրտությունը]] Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ [[Սուրբ Ծնունդ]]ից ճիշտ 30 տարի հետո նույն օրը:օրը։ Այս Մկրտության մասին ամենաընդարձակը [[Ավետարանիչ]]ներից խոսում է [[Մատթեոս]]ը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց:տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջում էր ինչպես [[աղավնի]] և գալիս էր իր վրա:վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17):։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3: 21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3: 22):։ Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ստրուկից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել [[Քրիստոս]]ից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին:օրենքին։ Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 [[հրաշք]]ի՝ աղավնու տեսքով [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգու]] էջքի և երկնքից հնչող ձայինի մասին:մասին։ Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1: 32-34):։ Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը:Քրիստոսը։
 
== Հովհաննես Մկրտչի բանտարկությունը և գլխատումը ==
[[Քրիստոս]]ի մասին վկայություն տալուց հետո Հովհաննես Մկրտչին գտնում ենք բանտարկված. Այս մասին տեղեկություններ են հայտնում ինչպես [[համատես Ավետարաններ]]ը, այնպես էլ [[Հովսեփոս Փլավիոս]] հրեա պատմագիրը:պատմագիրը։ Ի մասնավորի [[Ղուկաս Ավետարանիչ]]ն այդ առթիվ հայտնում է. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրայ ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3: 17-18 հմմտ. Մատթ. 14: 3-4, Մարկ. 6: 17-18):։ Բանն այն է, որ Հերովդական ընտանիքում ամուսանկան կապերը միշտ եղել են չափազանց խճճված:խճճված։ Այսպես՝ [[Հերովդես Մեծ]]ի բազում ամուսնություններից սամարացի Մաղթակիայից ունեցած որդին էր [[Հերովդես Անտիպաս]]ը, ով հոր մահվանից հետո դարձավ [[Գալիլիա]]յի և [[Պերեա]]յի չորրորդապետը:չորրորդապետը։ Սա ամուսնացած էր իր հարևան Արաբիայի Նաբատեական արքա Արետաս Դ-ի դստեր հետ<ref>Օրմանեան Մաղաքիա արք., Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 92, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 329</ref>: Սակայն ժամանակի ընթացքում, չդավաճանելով իր տոհմում արմատ գցած խառնամուսնությունների սովորությանը, ինքն էլ դիմեց նման քայլի. Այցելելով իր եղբորը՝ Փիլիպպոսին, Անտիպասը սիրահարվեց եղբոր կնոջը՝ [[Հերովդիա]]յին և նրան ամուսնության առաջարկ արեց:արեց։ Հերովդիան, որ միևնույն ժամանակ դուստրն էր Հերովդես Անտիպասի ոչ հարազատ մեկ այլ եղբոր (այսինքն Անտիպասի զարմուհին էր), չմերժեց առաջարկը<ref>Barclay William. The Gospel of Mathew (vol 2), Edinburgh, 1975, p. 94</ref>: Սա հաշվի առնելով՝ Հովհաննես Մկրտիչը՝ որպես ճշմարիտ [[մարգարե]], մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու.
ա. Ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6: 18, Մատթ. 14: 4 հմմտ. Ղևտ. 20: 21, 18: 16),
բ. Ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն
Տող 65.
Թեև [[Ավետարան]]ները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ [[Մաքերոն]] ամրոցի անունը <ref name="Նույն տեղում">Նույն տեղում</ref>:
[[Պատկեր:p034020.jpg|մինի|300px|Հովհաննես Մկրտչի գլուխը]]
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14: 5, Մարկ. 6: 19-20):։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը:կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ:ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը:գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել:մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը:գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6: 22-29):։ [[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>: Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու:կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին <ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>:
Ըստ Ավետարանների՝ երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14: 12, Մարկ. 6: 29):։ Գոյություն ունեն մի շարք ավանդություններ՝ կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է [[Ագաթանգեղոս]] պատմիչը՝ տեղեկացնելով, որ [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]] հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և [[Աթանագինե]] վկայի [[մասունք]]ները և ամփոփելով՝ եկեղեցի է կառուցել այդ տեղում<ref>Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909, էջ 422-423</ref>: Ըստ պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]՝ բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է [[Արցախ]]ի իշխան [[Ջալալ Դոլա]]յի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և [[Գանձակ]] տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է [[Գանձասար]]ի սուրբ Հովհաննես<ref>Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 348</ref>:
 
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին՝ [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան]], [[Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակություն]]ը, [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի]], [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:]]
Տող 72.
== Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը ==
[[Պատկեր:Hovnatan Hovnatanyan.jpg|մինի|«Հովհաննեսը մկրտում է Հիսուսին» [[Հ. Հովնաթանյան]]]]
Այն, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը ազգականներ էին, նշում է նաև [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկաս Ավետարանիչը]] (1: 36), սակայն, որքան էլ որ տարօրինակ է, նրանց երկխոսության կամ համատեղ գործի մեջ գրեթե չենք հանդիպում:հանդիպում։ Առկա միակ երկխոսությունն էլ իր հերթին երկու կերպարներին ներկայացնում է փոքրիկ ընդդիմության մեջ. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3: 13-15):։ Սա հաճախ ընկալվել է որպես Մկրտչի գերակայություն Հիսուսի հանդեպ:հանդեպ։ Առհասարակ այդ գաղափարն իր զարգացումն ապրեց 20-րդ դարում, երբ պատմական Հիսուսի կերպարի վերականգման աշխատանքում մեծ կարևորություն տրվեց Մկրտչի պատմական կերպարի վերականգմանը:վերականգմանը։ Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նրանց 2-ի գործունեությոն մեջ բավականին շատ արտաքին նմանություններ կան:կան։ Նմանությունների օգտին էր խոսում նաև Մարկ. 6: 14, 16 հատվածը, ուր [[Հերովդես Անտիպաս]]ը շփոթում է Հիսուսին Հովհաննեսի հետ:հետ։ Այս նմանությունները և Մկրտչի քարոզչության ժամանակագրական առաջնությունը Քրիստոսի քարոզչությունից, կարծիք ծնեցին, որ Հովհաննեսը՝ որպես արդեն իսկ հաստատված հեղինակություն, իր աշակերտների մեջ պետք է ունեցած լինի նաև Հիսուսին:Հիսուսին։ Հարցը ավելի է սրվում Մատթ. 11: 2-6 հատվածում (հմմտ. Ղուկ. 7: 18-23). «Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»: Բազմաթիվ մեկնիչներ են անդրադարձել այս գայթակղիչ հատվածին, սակայն ամենատարածված մեկնաբանությունները սրանքն են.
 
* Հովհաննեսը չէր կասկածում, այլ ցանկանում էր ամրացնել իր աշակերտների հավատքը<ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 272, Մաղաքիա արք.Օրմանեան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997, էջ 191-192, William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 2</ref>:
* Հարցումը նպատակ էր հետապնդում արագացնել մեսիական դարաշրջանի գալուստը<ref>William Barclay. The Gospel of Mathew, vol 2, Edinburgh,1975, p. 3, William Barclay. The Gospel of Luke, Edinburgh,1975, p. 89</ref>:
* Հովհաննեսը՝ որպես պահպանողական հրեա, չէր կարողանում համակերպվել Քրիստոսի՝ Օրենքի տառին չհետևելու փաստի հետ:հետ։
 
Այսքանով հանդերձ չի կարելի մոռացության մատնել այն, որ [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհաննեսի Ավետարանում]] Մկրտիչը չափազանց դրական է խոսում Քրիստոսի վերաբերյալ (Հովհ. 1: 29-31):։ Դրական վերաբերմունքն ընդգծվում է նաև հարսի ու փեսայի այլաբանական հատվածում, ուր Մկրտիչն իրեն լոկ միջնորդ է համարում Քրիստոսի և Եկեղեցու միջև՝ պնդելով, որ Քրիստոս պետք է մեծանա, իսկ ինքը՝ նվազի (Հովհ. 3: 27-30):։
Հետաքրքրական է նաև Հիսուսի մոտեցումը Հովհաննեսին. այն բանից հետո, երբ Մկրտչի աշակերտները մեկնում են Հիսուսի մոտից, վերջինս մի տեսակ երկխոսություն է սկսում հավաքվածների հետ, ուր բացեիբաց գովերգում է Հովհաննես Մկրտչին՝ անվանելով «առավել քան մարգարե» (Մատթ. 11: 9), «ամենամեծը կանանցից ծնվածների մեջ» (Մատթ. 11: 11), համեմատում է [[Հին Կտակարան]]ի ամենանախանձախնդիր մարգարեի՝ Եղիայի հետ (Մատթ. 11: 14):։ Մեկ այլ հատվածում էլ Հիսուս Հովհաննեսին «ճրագ» է անվանում, որը լուսավորում էր մարդկանց (Հովհ. 5: 35):։ Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Հովհաննեսի և Հիսուսի միջև լարվածության վերաբերյալ կարծիքն արհեստածին է, և հստակ է, որ որպես «ճանապարհ հարթող» Մկրտիչը քաջ գիտակցում էր իր գործի կարևորությունը և Աստծո շնորհով հավատում էր Քրիստոս Աստվածորդուն, քանի որ նա էր, որ ասում էր «Նա, որ իմ հետևից էր գալու, ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 15):։
 
== Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ ==
[[Պատկեր:Eglise apostolique arménienne de Paris, cathédrale Saint Jean-Baptiste.jpg|մինի|align:right|Սբ. Հովհաննես Մկրտիչ, Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցի]]
Քրիստոնեական մատենագրության մեջ Հովհաննես Մկրտչի կերպարը առանձնահատուկ տեղ է գրավել:գրավել։ Նրա գործի և կերպարի հատկորոշմանն անդրադարձել են ինչպես Ընդհանրական Եկեղեցու հոգևոր հայրերը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետները:վարդապետները։ Դրանք, սակայն, ուղղակի կամ անուղղակի բնորոշումներ են քաղած հիմնականում Աստվածաշունչ Մատյանից և մասամբ Ավանդությունից:Ավանդությունից։ Ըստ այդմ՝ Հովհաննեսը հիմնականում հայտնի է «ՄԿՐՏԻՉ» բնորոշմամբ (Մատթ. 3: 1, 14: 2, Մարկ. 6: 14, Ղուկ. 7: 20, 23), քանի որ հենց նա էր, որ սկսեց կիրառել ապաշխարության մկրտությունը և մկրտեց [[Հիսուս Քրիստոս]]ին: Հայ եկեղեցական մատենագրության մեջ «Մկրտիչ» բնորոշումը ձեռք է բերել հատուկ անվան նշանակություն, սակայն սրա կողքին կա նաև «ՁԵՌՆԱԴՐՈՂ» անվանումը. պատճառն այն է, հավանաբար, որ հնում մկրտելիս ձեռքը դնում էր մկրտվողի գլխին (շնորհը փոխանցելու նշան) և ընկղմում ջրի մեջ<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 424, թ. 27բ</ref>: Հովհաննեսը անվանվում է նաև «ՁԱՅՆ» (Ընդհանուր մատենագրության մեջ՝ [[Հովհան Ոսկեբերան]]<ref>Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի յաւետարանագիրն Մատթէոս, Վենետիկ, 1826, էջ 143</ref>, [[Կյուրեղ Ալեքսանդրացի]], [[Եփրեմ Ասորի]], Հայ մատենագրությամ մեջ՝ [[Վարդան Արևելցի]], [[Գրիգոր Տաթևացի]], [[Առաքել Բաղիշեցի]], [[Ներսես Շնորհալի]], [[Ատոմ Անձևացի]]...):։ Այս անվանման գործածումը կապվում է [[Սուրբ Գիրք|Սուրբ Գրքի]] վկայությունների հետ (հմմտ. [[Եսայի]] 40: 3, [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթ.]] 3: 3, [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկ.]] 1: 3, [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 3: 4, [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 23):։ «Ձայն» եզրույթ բազմաթիվ մեկնաբանությունների շարքում գերազանցում այն միտքը, որ ինչպես սկզբում ձայնն է լինում, ապա խոսքը, այնպես էլ սկզբում եղավ Հովհաննեսը, ապա քրիստոսը՝ Աստծո Խոսքը (Բանը):։ Որոշ դեպքերում մատենագրության մեջ ''Հովհաննես-ձայնը'' ներկայացվում է իբրև «ԶԱՐԹՈՒՑԻՉ». քնի թմրությունից արթնացնող ձայնն է, որն արթնացնում է մարդկությանը՝ լսելու համար [[Քրիստոս]]ի վարդապետությունը<ref>Գրիգոր Տաթևացի, Մեկնութիւն Յովհաննու Աւետարանին, Էջմիածին, 2005, էջ 90</ref>: Հինկտակարանյան մարգարեությունից մեկնելով (Մղ.Գ 1)՝ Հովհաննեսին կոչում են նաև «ՀՐԵՇՏԱԿ» և «ՃԱՆԱՊԱՐՀ ՊԱՏՐԱՍՏՈՂ»: [[Գրաբար]]ում «[[Հրեշտակներ|հրեշտակ]]» բառն ունի «սուրհանդակ, Աստծո դեսպան, երկնավոր պատգամաբեր» իմաստները:իմաստները։ Հենց այս իմաստով է [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] խոսել Հովհաննեսի մասին, ի տարբերություն եկեղեցական հայրերի, ովքեր հաճախ Հովհաննեսին «Հրեշտակ» բառի այսօրվա ընկալմամբ են ներկայացրել:ներկայացրել։ Ավելին՝ հաշվի առնելով Մկրտչի խիստ և առաքինի կենցաղավարությունը՝ նրան անվանել են «հեղեղեն սերովբե», «մարմնավոր քերովբե», «հողանյութ հրեշտակ», «երկնաքաղաքացի»:
[[Պատկեր:Surp Garabed Vank (Hampikian, 1923).jpg|մինի|[[Գլակա վանք|Մշո Սուրբ Կարապետ]] 1915 թ.]] «Ճանապարհ պատրաստող» կոչման կողքին հայ մատենագրության մեջ հանդիպում են «ԿԱՐԱՊԵՏ»<ref>ՄՄ, ձեռ. Հմր. 83, թ. 406բ</ref> կամ «ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏ» (առաջնորդող, առջևից գնացող) և «ճանապարհ» անվանումները:անվանումները։ Հովհաննեսին տրվող մակդիր-համեմատություններից է նաև «ԵՂԻԱ» անվանումը:անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (տես Մատթ. 11: 14) և հինկտակարանյան մարգարեության հետ (տես Մաղ. 4: 4):։ Եղիա անվանելու հիմնական պատճառներն են Հովհաննեսի կերպարը, խոսքը, կենցաղը և գործը, որը բավականին համընկնում են Եղիա մարգարեի կերպարին, խոսքին, կենցաղին և գործին:գործին։ Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են «աստղ, լուսատու, առավոտ, լուսաբեր, արուսյակ» մակդիրները:մակդիրները։ Վերջին բնորոշմանն անդրադառնալով [[Անանիա Սանահնեցի]]ն գրում է, որ Արուսյակն Արեգակից (Քրիստոս) փոքր ինչ շուտ է ծագում, և Արեգակի հայտնվելուց հետո նվազում է:է։ Այս բնորոշումն էլ իր հերթին արտացոլանքն է Փրկչական խոսքերի. «Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով» (Հովհ. 5: 35):։ Քրիստոնեական մատենագրության մեջ հանդիպում է նաև «ԱՔԱՂԱՂ» անվանումը:անվանումը։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ աքաղաղը մարմնավորում է [[մարգարե]]ների, ավելի հաճախ Հովհաննես Մկրտչին:Մկրտչին։ [[Անանիա Սանահնեցի]]ն աքաղաղի փոխարեն գործածում է «ՁԱՅՆ ՀԱՒՈՒ», որը մեզ տեղեկացնում է Լույսի, Առավոտի ծագման մասին:մասին։ Մկրտիչը համեմատվում է նաև այլ թռչունների՝ աղավնու, տատրակի, գարնանաբեր ծիծեռնակի հետ:հետ։
Հովհաննես Մկրտիչը համարվում է [[Սուրբ Գիրք|Հին և Նոր Կտակարանների]] կամուրջը, այստեղից ելնելով նրան անվանում են նաև «ՄԻՋՆՈՐԴ»: Նա նաև «ՄԱՐԳԱՐԵ» է, վերջինը մարգարեներից, ով ի տարբերություն նախորդներին տեսավ ոչ թե ստվերը Քրիստոսի, այլ հենց Իրեն՝ Աստվածորդուն:Աստվածորդուն։ Մկրտչի ծննդյան տոնին նվիրված [[շարական]]ում [[Գևորգ Սկևռացի|Գ. Սկևռացին]] Հովհաննեսին կոչում է «ԱՌԱՔՅԱԼ»: Մկրտիչը առաքվել էր Աստծո կողմից ([[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհ.]] 1: 6, 33)՝ իբրև «ԾԱՌԱ և ՍՊԱՍԱՎՈՐ», «ՔԱՐՈԶԻՉ» և «ԵՐԿՐՊԱԳՈՒ», ով դեռ մոր որովայնից սկսյալ ճանաչեց և երկրպագեց Տիրոջը ([[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.]] 41, 44):։ Մկրտչին [[Ատոմ Անձևացի]]ն կոչում է նաև «ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊԵՏ», քանի որ նա առաջիններից էր, որ նահատակվեց հանուն Ճշմարտության, հանուն Աստծո:Աստծո։ Հանդիպում ենք նաև ուսուցիչ, քահանա և շատ այլ բնորոշումներ:բնորոշումներ։ Սուրբգրային մեկ այլ բնորոշում շատ է հանդիպում եկեղեցական մատենագրության մեջ. Հովհաննեսն անվանվում է «ՓԵՍԱՎԵՐ»՝ փեսայի բարեկամ (Հովհ. 3:29), որն արտահայտում է «շոշբեն» կոչվող հրեական հարսանեկան ավանդույթը:ավանդույթը։ Համաձայն այդ վանդույթի հարսանիքներում մեծ կարևորություն ուներ «փեսայի բարեկամը», ով կազմակերպում էր պսակի ընթացքը, հրավերք էր անում, հետևում էր խնջույքին և ի վերջո հսկում էր հարսի սենյակ տանող մուտքը, որպեսզի փեսայից բացի ոչ ոք չմտնի այնտեղ:այնտեղ։ Ահա և Հովհաննեսն էլ իրեն համարում է լոկ փոսայի բարեկամ՝ շեշտելով, որ ինքը Փեսան չէ. փեսան նա է ով Հարս ունի (Հարս և Փեսա այլաբանությամբ Մկրտիչը նկատի ուներ [[Եկեղեցի]]ն և Քրիստոսին):։ Հատկանշական է, որ Մկրտիչը Քրիստոնեական բոլոր ավանդական եկեղեցիներում համարվում է ամենամեծ բարեխոսներից մեկը՝ իր մեծությամբ այդ պաշտոնում զիջելով միայն [[Մարիամ Աստվածածին|Մարիամ Աստվածածնին]]: Մեծ է Մկրտչի դերը և նշանակությունը եկեղեցական մատենագրության մեջ, սակայն որքան էլ գովաբանվել է Հովհաննես Մկրտչի կերպարը, այնուամենայնիվ Քրիստոսի կողքին նրա անձը, մեծությունը, լույսը չնչին են համարել, իսկ նրա գործը ներկայացվել է իբրև սպասավորություն Հիսուս Քրիստոսի, ում մասին վկայում է հենց Հովհաննեսը. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար» (Հովհ. 1: 1):։ Սուրբ Հովհաննես Մկրտիչն իր ուրույն ազդեցություն ունի նաև համաշխարհային և հայկական մշակույթի վրա՝ սկսած նրա անվամբ կառուցված ու կառուցվող եկեղեցիներից՝ ավարտած արվեստի ու կինոմատոգրաֆիայի գոհարներով:գոհարներով։
 
== Հղումներ ==
Տող 100.
# Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002:
# Մաղաքիա արք.Օրմանեան, Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997:
# Արթուր սարկավագ Սարգսյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի կերպարի և գործի ընկալումը (ըստ Սուրբ Գրքի, քրիստոնեական պարականոն գրականության և Հայ եկեղեցական մատենագրության վկայությունների), 2009 (ավարտաճառ, անտիպ):։
# Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայանց, Տփղիս, 1909:
# Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983: