«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
Եթե ճանաչման հիմքը Երզնկացին համարում էր սքանչացումը, ապա կյանքի ու գոյության հիմքը շարժումը։ Ըստ նրա ամեն ինչ մշտաշարժ է և փոփոխելի. շարունակական շարժման և հարափոփոխության հետևանք են ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական կյանքում ևս գոյություն ունեցող հակասությունները, անհավասարություններն ու անարդարությունները, ինչպես նաև [[ծնունդ]]ն ու [[մահ]]ը։ Կարևոր է նկատել, որ Երզնկացին մահը բացատրում է գիտականորեն՝ ո՛չ թե հոգու բացակայությամբ, այլ մարմնի՝ նյութի քայքայումով։
 
Գիտական և բանասիրական բարձր արժեք ունի Երզնկացու Քերականության մեկնությունը, ո'չ միայն լեզվի ու քերականության, այլև տաղաչափության, գրականագիտության և գրականության տեսության հետ կապված մի շարք կարևոր հարցերի արծարծումը։ Նա սահմանել է չափն ու ժանրերը ([[տաղ]], [[հագներգություն]], [[ողբերգություն]], [[դյուզագներգություն]], [[կատակերգություն]], դավաբանական, [[առասպել]], զրույց, [պատմություն) և այլն, ուսուցողական նպատակներով հայերեն է թարգմանել տողեր [[Իլիական]]ից ու [[Ոդիսական]]ից, ինչպես նաև [[Հոմերոս]]ի կենսագրությանն ու ստեղծագործությանը վերաբերող պատմություններ։ Անդրադարձել է նաև արվեստի հարցերի, բացատրել երաժշտական հասկացություններ, բնութագրել հոգևոր ու աշխարհիկ երաժշտությունը, երաժշտության դերը մարդու կյանքում և այլն։ Մեկնությունը կազմել է այնպիսի հմտությամբ, որ երկար ժամանակ մնացել է որպես քերականական գիտելիքների ուսուցման հիմնական ձեռնարկ։ Նրանից են օգտվել հետագա հեղինակները, այդ թրվում՝ [[Եսայի Նշեցի]]ն և [[Հովհաննես Ծործորեցի]]ն։
 
Գնահատելի են Երզնկացու մանկավարժական, բժշկագիտական հայացքները և ժամանակի հասարակական-քաղաքական անցուդարձերին, սոցիալ-տնտեսական հարաբերություններին, կենցաղին, բարքերին, ծեսերին, հավատալիքներին վերաբերող հարուստ տեղեկությունները։
Տող 30.
Երզնկացու արձակի հիմնական ու առանցքային գաղափարներն իրենց հուզական արտահայտությունն են գտել նրա չափածոյում։
 
Դրանք աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ [[տաղ]]եր, [[շարական]]ներ, [[ողբ]]եր, [[մեղեդի]]ներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։
 
=== Կրոնական երկեր ===
Տող 110.
 
=== Քնարերգություն ===
Ընդարձակելով [[միջնադար]]ում լայն ծավալ ստացած խրատական ոտանավորի սահմանները, Երզնկացին ստեղծում է քնարերգության մի նոր տեսակ՝ խոհա-խրատական, իմաստաբանական բանաստեղծություն, որ հատուկ չափ ու բովանդակություն ստանալով՝ հասնում է իր կատարելությանը՝ [[քառյակ]]ների ձևով։ Կյանքի սերն ու մահվան ողբերգությունը խորապես արտահայտող այսհայրեններն առանձնահատուկ և արժեքավոր տեղ են գրավում Երզնկացու չափածոյում։ Սրանց մեջ ամենից ավելի երևում է նշանավոր գեղագետն ու բանաստեղծը։ Իրականության ու բնության գեղեցկությունների կամ իր տպավորությունների ու զգացողությունների անմիջական նկարագրությունը չեն սրանք, այլ դրանցից ծագած մտքեր, հույզեր ու դատողություններ, համամարդկայինի հասցրած անձնական, անհատական իարհրդածություններ՝ փիլիսոփայական համապատասխան ընդհանրացումներով։ Քնարերգուին զբաղեցնում են աշխարհի գեղեցկությունը, հակադրություններով շաղախված մարդու բնությունը, կյանքն ու մահը, մարդկային միտքը մշտապես տանջող «անդենի» անորոշությունը և կենդանի՝ «աղուոր շինուածը» քանդվելու անհուն ցավը.
 
<poem>Շաղղած ես ի չորս իրաց, այդցեղ շէնքդ ամուր չի լինի,
Տող 139.
Թէ չէ Ադամայ դըրախտէն քեզ կանաչ տերև մի չի տան։</poem>
 
Համեմատությունների, պատկերների և ստեղծագործական այլ հնարանքների վրա կառուցված, հաճախ երաժշտականության հասցրած գեղարվեստական խոսք է Երզնկացու ոչ միայն չափածոն, այլև արձակը։ Տիեզերքի, հավիտենականության և մարդու կյանքի կարճատևության ու անցողիկության փիլիսոփայական միտքն անգամ, նրա խոսքի գեղարվեստականության ուժով, դառնում է խոհի ու զգացումների արտահայտություն։ Երզնկացին հատուկ ուշադրություն է դարձնում լեզվի մաքրության, պարզության ու գեղեցկության վրա։ Դեմ լինելով խրթնաբանության, պաշտպանելով աշխարհիկ խոսվածքը, նա միաժամանակ մտահոգված է, որ այն չիջնի մինչև ռամկաբանություն, բարբառայնություն։ [[Գրաբար]] թե [[աշխարհաբար]], նրա լեզուն գեղեցիկ է ու մշակված, ճոխ ու պարզ, հարուստ ու հասկանալի, կենդանի ու երաժշտական և միշտ՝ բանաստեղծական։ Ահա թե ինչ է գրել Երզնկացին իր լեզվի, ոճի, շարադրանքի, մտքերի մատուցման եղանակի ու արժեքի մասին. «Քաղեմ իբրև զծաղիկս գեղեցիկս զշուշան ի հովտաց, կամ իբրև զվարդս վառեալ ի դաշտաց, որք են գեղեցկատեսք և անուշահոտք... և իբրև զոսկի մարգարտին յեռեալ, գեղեցկահարմար շարակարգեմ զբանս հոգեվարժս այնոցիկ, որ տենչան բանից իմաստութեան..., իբրև զծաղիկ բուրաստանաց դեղ ցաւելի կենաց»։
 
== Աղբյուրներ ==