«Հոգեկան վիճակներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ
չ (կետադրական, փոխարինվեց: ։Ս → ։ Ս, : → ։ (43), այլոք → այլք)
չ (clean up, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ)
Մ.թ.ա. 4-րդ դարում [[Հերակլիտ]]ը նշել է, որ «վիճակ» բառը վկայում է կայունություն և հարատևություն։ Միևնույն ժամանակ նա նշել է հոգեկան վիճակների դինամիկության, պրոցեսային բնույթի մասին և ավելացրել, որ «հոգու վիճակը» կարող է անցում կատարել մի որակից մեկ այլ որակի։ Հին հելլենիստական ժամանակաշրջանի ներկայացուցիչներից Ալկմեոնը, [[Էմպեդոկլես]]ը, [[Դեմոկրիտ]]ը և այլք գտնում էին, որ հոգեկան վիճակը՝ որպես մարդու հոգու վիճակ, պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով։ Իսկ Սոկրատեսը, Պլատոնը և նրանց հետևորդները գտնում էին, որ մարդու հոգու վիճակը ինդետերմինացված է։
 
Հին ժամանակների բժիշկ և փիլիսոփա [[Հիպոկրատը]] նշում է, որ [[պաթոլոգիկ պրոցեսներ]]՝ այդ թվում նաև հոգեկանի պաթոլոգիկ վիճակը, պաշտպանական ռեակցիա է, որն ունի առաջնային նորմալ վիճակին անցնելու և կորցրած հավասա-րակշռությունը վերականգնելու ֆունկցիա։
 
Առավել ճշգրիտ հոգեկան վիճակները ներկայացրել է Արիստոտելը։ Նա գտնում էր, որ հոգեկան վիճակները հոգու առանձնահատուկ վիճակներ են, որոնք ձևավորվում են արտաքին ազդեցություններով։ Ավիցենան և Դեկարտը գտնում էին, որ հույզերը կապված են մարմնական փոփոխությունների հետ։ Նրանք նշում էին նաև մարդու հոգեկան վիճակների և մարմնական հիվանդությունների միջև կապը։
 
== Հոգեկան վիճակների հատկությունները ==
# Ամբողջականություն։ Տվյալ հատկությունը դրսևորվում է նրանում, որ այս կամ այն վիճակն արտացոլում է հոգեկան բոլոր բաղադրիչների միջև կապը և բնութագրում ողջ հոգեկան գործընթացը ժամանակի որոշակի պահին։
# Շարժունակություն։ Հոգեկան վիճակները փոխվում են ժամանակի ընթացքում։ Դրանք ունեն սկիզբ, զարգացում, ընթացք։
# Հակադրություն։ Յուրաքանչյուր հոգեկան վիճակ ունի իր հակադիր վիճակը։ Օրինակ՝ հետաքրքրվածություն-անտարբերություն, առույգություն-պասիվություն, ֆրուստրացիա-տոլերանտություն և այլն։
# Համեմատաբար կայուն։ Հոգեկան վիճակների դինամիկությունն արտահայտվում է բավականին փոքր աստիճանով, քան հոգեկան պրոցեսների դինամիկան։
# տիպիկ-ժխտական(աստենիկ) վիճակներ
# մասնավոր վիճակներ<ref>Дмитриева Н. Ю.‚ Общая психология‚ Москва‚ 2007г.‚ 75с</ref>
Տիպիկ-դրական վիճակներից կարելի է առանձնացնել մարդու առօրյա կյանքին և գործունեության որոշակի տիպին վերաբերող վիճակներ։ Առօրյա կյանքին վերաբերող տիպիկ-դրական վիճակներից են ուրախությունը, երջանկությունը, սերը, որոնք արտահայտված են բավականին վառ նկարագրով։ ՈՒսուցողական կամ պրոֆեսիոնալ գործունեության մեջ առանձնացնում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ներշնչանքը, վճռականությունը և այլն։ Հետաքրքրասիրության վիճակը ստեղծում է մոտիվացիա գործունեությունը հաջող իրականացնելու համար։ Ստեղծագործական ոգեշնչման վիճակն իրենից ներկայացնում է ինտելեկտուալ և հուզական բաղադրիչների բարդ կոմպլեքս։ Այն պայմանավորում է գործունեության առարկայի նկատմամբ կենտրոնացումը, սուբյեկտիվ ակտիվությունը, ընկալումը, մտածողությունը։ Վճռականությունը հասկացվում է որպես որոշման ընդունման և դրա իրագործման պատրաստակամություն։
Տիպիկ-ժխտական հոգեկան վիճակներին համապատասխանում են [[սթրես]]ը, լարվածությունը, [[ֆրուստացիա]]ն։ Սթրեսն առավել շատ դիտարկվում է հոգեկանի հուզական դաշտում։ Եթե շեշտը դրվում է [[հուզական սթրես]] վրա, ապա այս դեպքում սթրեսը հասկացվում է որպես բացասական ազդեցությունների ռեակցիա։ Ֆրուստրացիան բացասական հուզական վիճակների ապրումն է, երբ պահանջմունքները բավարարելիս սուբյեկտը հանդիպում է անսպասելի արգելքների։ Ֆրուստրիացիայի տիպիկ ռեակցիաներից են [[ագրեսիա]]ն, [[ֆիքսացիա]]ն, [[դեպրեսիա]]ն և այլն։ Լարված վիճակները ևս բացասական վիճակներ են, որոնք ծագում են անձի համար դժվարին իրավիճակներում.
* Սուբյեկտը չի տիրապետում որոշակի ինֆորմացիայի, որպեսզի կարողանա որոշում ընդունել և կառուցել իր վարքի մոդելը։
* Մարդը գտնվում է այնպիսի վիճակում, որը առաջացնում է հակասական հույզեր։
* Մարդն իրականացնում է բարդ գործունեություն՝ առավելագույնս իրացնելով իր հնարավորությունները;
1 105 242

edits