«Հնէաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Palais de la Decouverte Tyrannosaurus rex p1050042.jpg|մինի|[[Տիրանոզավր]]ի նմուշ]]
 
'''Հնէաբանություն''', [[գիտություն]] երկրաբանական ժամանակաշրջանների օրգանական աշխարհի, դրա զարգացման օրինաչափությունների մասին՝ կապված երկրի զարգացման պատմության հետ։ Հնէաբանությունն ուսումնասիրում է ապարաշերտերի մեջ պահպանված [[օրգանիզմ]]ների [[բրածո]]ները և դրանց կենսագործունեության հետքերը։ Ըստ հետազոտման առարկայի հնէաբանությունը կենսաբանական գիտություն է՝ սերտորեն կապված երկրաբանական գիտությունների հետ (կենսաշերտագրություն, [[երկրաբանություն]], լիթոլոգիա)։ Հնէաբանության տվյալների վրա են հիմնված [[ապար]]ների հարաբերական հասակի որոշման կենսաշերտագրական մեթոդը, երկրաբանական պատմության պարբերացումը, մասամբ՝ անցյալ ֆիզիկաաշխարհագրական պայմանների պատկերի վերականգնումը։ Հնէաբանությունը բաղկացած է հնակենդանաբանություն և հնաբուսաբանություն բաժիններից։ [[ՀՀ]] տարածքը կազմող տարբեր հասակի ապարաշերտերը պարփակում են բազմատեսակ ու բազմաթիվ բրածոներ (ֆորամինիֆերներ, բուստեր, օստրակոդներ, ուսոտանիներ, փորոտանիներ, երկփեղկանիներ, գլխոտանիներ, փշամորթներ, կաթնասուններ, ծաղկավոր բույսեր)։ ՀՀ տարածքի մինչքեմբրիի ապարներում բրածոներ չեն հայտնաբերվել։ [[Հայկական լեռնաշխարհ]]ին վերաբերող առաջին հնէաբանական տեղեկությունները տրված են Հ. Աբիխի, Վ. Մյոլերի, Կ. Ռեդլիխի, Ա. Ղուկասովի, Պ. Բոնեի աշխատություններում (XIX դարի 2-րդ կես)։ ՀՀ տարածքում հնէաբանական ուսումնասիրություններով զբաղվել են Բ. Մեֆերտը, Վ. Ռենգարտենը, Գ. Կրիմհոլցը, Մ. Աբրահամյանը, Ա. Գաբրիելյանը, Ն. Ազարյանը, Ա. Աթաբեկյանը, Ս. Մեժլումյանը և ուրիշներ (բրածո կենդանիներ), Ա. Թախտաջյանը, Ս. Կրիշտոֆովիչը և ուրիշներ (բրածո բույսեր)։ Հանրապետության հնէաբանական (հնակենդաբանական) ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «ՀԽՍՀ բրածո ֆաունայի ատլաս» մենագրությունում ([[ռուսերեն]], [[1974]])։ Հնէաբանական գիտական աշխատանքներ տարվում են ՀՀ [[ԳԱԱ]] երկրաբանական գիտությունների ինստիտուտում, [[ԵՊՀ]]-ում, ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական վարչությունում։
 
{{ՎՊԵ|Paleontology}}