«Հիմալայներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Բնակլիմայական պայմաններ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Բնակլիմայական պայմաններ: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
 
== Բնակլիմայական պայմաններ ==
Կլիման Հիմալայների արևմտյան սեկտորում բնութագրվում է ջերմաստիճանի մեծ տատանումներով և ուժեղ քամիներով։ Ձմեռը ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -10 °C-ից – 18 °C է, 2500 մ-ից բարձր վայրերում լինում են ձնաբքեր։ Ամառը տաք է, չոր։ Հուլիսի միջին ջերմաստիճանը մոտ 18 °C է։ Տեղումները (տարեկան մոտ 1000 մմ) կապված են [[ցիկլոն]]ների հետ, ընդ որում հովիտներում և գոգավորություններում 3-4 անգամ քիչ են, քան լեռներում։ Արևմտյան Հիմալայներում են գտնվում (1800-2000 մ բարձրության վրա) [[Հնդկաստան]]ի կլիմայական առողջարանների մեծ մասը (Շիմլա և այլն)։ Հիմալայների արևելյան սեկտորն ունի առավել շոգ և խոնավ կլիմա՝ խոնավության մուսսոնային ռեժիմով։ 1500 մ բարձրության լեռնալանջերին ամռան ջերմաստիճանը բարձրանում է մինչև 35 °C, հովիտներում՝ 45 °C։ Անձրևներն անընդմեջ են։ Հարավային լանջերին (մինչև 3000-4000 մ բարձրությունները) թափվում են 2500-5000 մմ տեղումներ, ներքին շրջաններում՝ մինչև 1000 մմ։ 1800 մ բարձրության վրա հունվարի միջին ջերմաստիճանը 4 °C է, 3000 մ-ից բարձր՝ բացասական։ Հովիտներում լինում են խիտ մառախուղներ։ Հիմալայների հյուսիսային լանջերն ունեն ցուրտ լեռնաանապատային կլիմա՝ ջերմաստիճանների օրական մեծ (45 °C) տատանումներով և մինչև 100 մմ տարեկան տեղումներով։ Ամռանը 5000-6000 բարձրություններում միայն ցերեկն է լինում դրական ջերմաստիճաններ։ Հարաբերական խոնավությունը 30-60% է։ Ձմռանը հաճախ ձյունը գոլորշիանում է դեռ չհալված։ Հիմալայների գետային ցանցը զարգացած է հարավային լանջին։ Գետերը վերին հոսանքներում ունեն ձնասառցադաշտային, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային սնում։ Հովիտները նեղ են, խոր, շատ են սահանքներն ու ջրվեժները, Արևմտյան Հիմալայներում՝ լճերը ([[Վուլար]], [[Ցոմորար]]ի և այլն)։ Սառցադաշտերի ընդհանուր տարածությունը 33 հզ քառ. կմ է։ Ջոմոլունգմայի (19 կմ), Կանչենջանգայի (16 և 26 կմ) զանգվածների, Կումաոնյան Հիմալայների ([[Միլամ]]՝ 20 կմ, [[Գանգոտր]]ի՝ 32 կմ), Փենջաբի Հիմալայների (Դուրունգ-Դրունգ՝ 24 կմ, [[Բարմալ]]՝ 15 կմ) սառցադաշտերն ամենաերկարներն են։ Սառցադաշտերն ավելի շատ են Արևմտյան Հիմալայներում։ Լանդշաֆտները բազմազան են հատկապես Հիմալայներ հարավային լանջերին։
 
== Հողային ռեսուրսներ ==
1 105 242

edits