«Հիդրոէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայաստանի հիդրոէլեկտրակայնները: clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
10 կՎտ հզորության առաջին պարզունակ ՀԷԿը [[Հայաստան]]ում կառուցվել է [[Դիլիջան]]ում ([[1903]])՝ [[Աղստև]] գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են [[Ողջի]]ի, Ջրախորի և [[Սյունիք]]ի ՀԷԿերը։ 1908-09-ին [[Դեբեդ]] գետի վրա կառուցվել է Ալավերդու ՀԷԿը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը [[Ռուսական կայսրություն]]ում։ 1908-1911 թվականներին [[Հրազդան]] գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված ՀԷԿեր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Հայաստանում կառուցվել է 9 ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։
 
1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը [[Երևանի ՀԷԿ-1]] էր (4,56 ՄՎտ)՝ [[ԽՍՀՄ]] հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի ՀԷԿ-2 (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված ՀԷԿը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել [[Երևան]]ին, [[Արարատի ցեմենտի գործարան]]ին և Այղր լճի ջրհան կայանին։ [[1928]]-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։
 
1928-1932 թվականներին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է [[Վանաձոր]], [[Ալավերդի]] և [[Ստեփանավան]]։ [[1936]] թվականին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ [[1938]] թվականին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։
 
[[1948]] թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ [[Սևանի հիդրոէլեկտրակայան]]ը (34,ՀԷԿ2 ՄՎտ), որը [[ԽՍՀՄ]]-ում կառուցված առաջին ստորգետնյա ՀԷԿն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ [[1956]]-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), [[1959]]-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), [[1962]]-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ [[1970]]-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ [[Տաթևի հիդրոէլեկտրակայան]]ը (157,2 ՄՎտ), [[1977]]-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։
 
{|class="wikitable"