«Հիացինտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Կենսագրություն ==
[[Սպարտացիներ]]ը հմուտ լինելով մարմնամարզության մեջ հաճախ էին մարզումներ անցկացնում։ [[Ապոլլոն]]ը մի օր ըներոջ հետ զբոսանքի է գնում [[Եվրտաս գետ]]ի ափը և միանում սպարտացիներին։ Մի անգամ [[Ապոլլոն]]ն ու Հիացինտը իրենց ուժերն էին փորձում սկավառակ նետելու մեջ։ Հերթը ամենազոր Ապոլլոնինն էր, նա սկավառակը նետեց այնքան բարձր, որ այն հասավ մինչև [[երկինք]]: Ցած ընկնելու պահին Հիացինտը վազում էր դեպի ընկնելու վայր, նա ցանկանում էր արագ վերցնել և իր նետումով ապացուցել ամենազոր [[Ապոլլոն]]ին, որ ինքն էլ իր ուժով չի զիջում նրան։ Սակայն սկավառակը այնպիսի ուժով ընկավ գետին, որ անկման հարվածից հետ մղվելով դիպավ Հիացինտի գլխին։ Գեղեցիկ Հիացինտը թաթախված էր արյան մեջ։ Գունատվեց պատանին, Ապոլլոնը ամեն ինչ անում էր ընկերոջը փրկելու համար, փորձում էր արյան հոսքը կանգնեցնել, սակայն մարում էր Հիացինտը։ Ապոլլոնը հուսահատված էր իր անզորությունից։ Նա անիծում էր իրեն, որ դարձավ սիրելի ընկերոջ մահվան պատճառը, նա ցանկանում էր ինքն էլ մեռնել և չլինել այլևս անմահ։ [[Հադես]]ի թագավորության դռները բացվել էին և ներս թողեցին Հիացինտի հոգուն։ Արցունքները հոսում էին Ապոլլոնի այտերի վրայով։ Նա իր խոսքը հղեց առ [[երկիր]], որպեսզի Հիացինտի վառ հիշատակը հավերժ մնա բոլորի հոգիներում։ Այնքան հզոր էր Ապոլլոնի խոսքը, որ Հիացինտի արյունից ծաղիկներ աճեցին և դարձան ալ կարմիր հիակինտ ծաղիկները։ Հիացինտի հիշատակը մեծարում են նաև մարդիկ նշելով հիկինթյան օրեր։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիացինտ» էջից