«Հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում եւ տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ եւ առաջ տանող [[Գաղափարախոսություն|գաղափարախոսությամբ]]։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում եւ սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
 
Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, եւ ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին [[Եվրոպայի պատմություն]]ը [[Հոգեբանություն|հոգեբանության]] տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են [[սոցիոլոգիա]]ն եւ [[քաղաքագիտություն]]ը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ եւ ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծամասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։
 
== Ծագումնաբանություն ==
Տող 17.
[[Պատկեր:Maquina vapor Watt ETSIIM.jpg|մինի|Վատտի շոգեշարժիչ [[Մադրիդ]]ում։ Շոգեշարժիչի հայտնագործումը առաջ բերեց Արդյունաբերական հեղափոխությունը Բրիտանիայում և աշխարհում]]
 
Գոյություն ունեն հեղափոխությունների տարբեր դասակարգումներ հասարակական գիտություններում և գրականության մեջ։ Այսպես, դասական սքոլաստ Ալեքսիս դը Տոքվիլլը տարբերակում է քաղաքական հեղափոխությունները, բիրտ և ինքնաբուխ հեղափոխություններ, որոնք փոխում են քաղաքական վիճակը, սակայն չեն փոխակերպում մի ամբողջ հասարակություն և դանդաղ և տևական հեղափոխությունները, որոնք կերպափոխում են մի ամբողջ հասարակությունը, սակայն որոնք տևում են մի քանի սերունդ (օրինակ՝ կրոնական հեղափոխությունները)։ Մարքսիստական դասակարգումներից մեկի համաձայն՝ հեղափոխությունները լինում են նախակապիտալիստական, վաղ բուժուական, բուրժուական, բուրժուա-դեմոկրատական, վաղ պրոլետարական և սոցիալիստական։<ref>(Polish) J. Topolski, "Rewolucje w dziejach nowożytnych i najnowszych (xvii-xx wiek)," Kwartalnik Historyczny, LXXXIII, 1976, 251-67</ref>
 
Կաճառական և հեղափոխությունների ժամանակակից ուսումնասիրող Չարլզ Թիլլին տարբերակում է հեղաշրջումը, ուժի վերից վար տեղափոխումը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունը և մեծ հեղափոխությունը (հեղափոխություն, որը փոփոխում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարգը և քաղաքակրթական կացութաձևը, ինչպես 1789 թվականի [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը կամ [[Իրանի Իսլամական հեղափոխություն]]ը)<ref>Bernard Lewis, "Iran in History", Moshe Dayan Center, Tel Aviv University</ref>