«Հարաբերականության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Արտաքին հղումներ: չաշխատող հղումների ջնջում
չ clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Տերմինը 1906 թվականին ներմուծել է [[Մաքս Պլանկ]]ը՝ ընդգծելու համար [[հարաբերականության սկզբունք]]ի հատուկ դերը [[հարաբերականության հատուկ տեսություն]]ում (և, ավելի ուշ, [[հարաբերականության ընդհանուր տեսություն]]ում)։ Երբեմն կիրառվում է որպես «ռելյատիվիստական ֆիզիկա» տերմինի համարժեքը<ref group="Ն">Ռելյատիվիստական ֆիզիկան ֆիզիկայի բաժին է, որն ուսումնասիրում է լույսի արագությանը համեմատական արագություններով շարժման պրոցեսները։ Այս պայմաններում շարժումը նկարագրվում է ըստ հարաբերականության տեսության։</ref>։
 
Լայն իմաստով հարաբերականության տեսությունը ներառում է հարաբերականության հատուկ և ընդհանուր տեսությունները։ Հարաբերականության հատուկ տեսությունը ուսումնասիրում է պրոցեսներ, որոնց հետազոտությունների ժամանակ կարելի է անտեսել ձգողական դաշտերը, հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ նյուտոնյան ձգողական տեսությունը ընդհանրացնող տեսությունն է<ref name=FizEnc>{{ռուսերեն գիրք |часть=Относительности теория |заглавие=Физическая энциклопедия (в 5 томах) |ответственный=Под редакцией акад. А. М. Прохорова |том=3 |год=1992 |место=М. |издательство= Советская Энциклопедия |страницы=493—494 |isbn=5-85270-034-7 }}</ref>։ Նեղ իմաստով հարաբերականության տեսություն են անվանում հարաբերականության հատուկ տեսությունը։
[[Ֆիզիկայի պատմություն]]ում ''հարաբերականության տեսություն'' լուսակիր եթերի հասկացությունը ժխտող Այնշտայնին, Մինկովսկուն և նրանց հաջորդներին [[հենդրիկ Լորենց|Լորենց]]ից և [[Անրի Պուանկարե|Պուանկարեից]] տարբերակելու համար<ref>''Суворов С. Г.'' Эйнштейн: становление теории относительности и некоторые гносеологические уроки // Успехи физических наук. — М., 1979. — Т. 128 (июль). — № 3.</ref>։
 
Տող 13.
Ավելին Այնշտայնը փոխեց տարածության և ժամանակի մասին հիմնարար հայացքները։ Հարաբերականության տեսության համաձայն, ժամանակը պետք է ընկալել որպես [[տարածաժամանակ]]ի գրեթե համահավասար բաղադրիչ (կոորդինատ), որը հաշվարկման համակարգը փոխելիս սովորական տարածական կոորդինատների հետ միասին կարող է մասնակցել կոորդինատային ձևափոխություններին, ճիշտ ինչպես երեք տարածական կոորդինատները ձևափոխվում են սովորական եռաչափ կոորդինատական համակարգի առանցքները պտտելու ժամանակ։
 
Հարաբերականությանբ տեսությունը էապես ընդարձակեց ֆիզիկա հասկացությունն ամբողջությամբ, ինչպես նաև խորացրեց [[տարրական մասնիկների ֆիզիկա]]յի գիտելիքները՝ հզոր իմպուլս հաղորդելով և նոր տեսական գործիքներ տրամադրելով ֆիզիկայի զարգացմանը։
 
Այս տեսության օգնությամբ տիեզերագիտությունը և աստղաֆիզիկան կարողացան կանխատեսել այնպիսի անսովոր երևույթներ, ինչպիսք են [[նեյտրոնային աստղ]]երը, [[սև խոռոչ]]ները և [[գրավիտացիոն ալիքներ]]ը։
 
== Ընդունումը գիտական հասարակության կողմից ==
Ներկայումս հարաբերականության տեսությունը լայնորեն ընդունված է գիտական հասարակությունում և ժամանակակից ֆիզիկայի հիմքն է կազմու{{-1|<ref name="Will_2006">Clifford M. Will. [http://www.livingreviews.org/lrr-2006-3 The Confrontation between General Relativity and Experiment] Living Rev. Relativity 9, (2006), 3.</ref>}}։ Սակայն նրա տարածումը և ճանաչումը գիտական հասարակության մեջ հեշտ չէր։ օրինակ, հարաբերականության տեսության հանդեպ քննադատական վերաբերմունք ունեին [[Ֆիլիպ Լենարդ]]ը<ref>Филипп Ленард [http://hghltd.yandex.net/yandbtm?fmode=inject&url=http%3A%2F%2Fritz-btr.narod.ru%2Flenard-1.html&text=ленард%20эфир&l10n=ru&sign=bf130c9a5dbc08854f9c3bc59b5049e1&keyno=0 О ПРИНЦИПЕ ОТНОСИТЕЛЬНОСТИ, ЭФИРЕ, ТЯГОТЕНИИ]</ref>, [[Յոհաննես Շտարկ]]ը, [[Ջոզեֆ Թոմսոն]]ը, ինչպես նաև փիլիսոփաներ և գիտնականներ (օրինակ, [[Կոնստանտին Ցիոլկովսկի]]ն<ref>К. Э. Циолковский [http://ether.wikiext.org/wiki/К.Э.Циолковский:_Библия_и_научные_тенденции_Запада_%281935%29 Библия и научные тенденции Запада (1935)]</ref>, [[Նիկոլայ Ժուկովսկի]]ն, [[Նիկոլա Տեսլա]]ն և այլք)։
 
Դա ավելի շատ վերաբերում է հարաբերականության հատուկ տեսությանը։ Հարաբերականության ընդհանուր տեսությունը ավելի քիչ է ստուգվել փորձնականորեն, ունի մի քանի սկզբունքային խնդիր և հայտնի է, որ սկզբուքնորեն թույլատրելի են գրավիտացիայի այլընտրանքային տեսություններ, որոնց մեծ մասը, ճիշտ է, այս կամ այն չափով կարելի է համարաել հարաբերականության ընդհանուր տեսության ձևափոխությունը։ Սակայն ի տարբերություն մյուս տեսություններին, հարաբերականության ընդհանուր տեսությունը իր կիրառելիության տիրույթներում առայժմ համապատասխանում է բոլոր հայտնի փորձարարական տվյալներին, այդ թվում՝ վերջերս հայտնաբերվածներին (այսպես, գրավիտացիոն ալիքների գոյության ևս մեկ հնարավոր հաստատում գտնվեց 2012 թվականին<ref>[http://www.cfa.harvard.edu/news/2012/pr201225.html Space-Warping White Dwarfs Produce Gravitational Waves]</ref><ref>[http://www.rosinvest.com/news/101052/ Пресс-релиз на сайте «РосИнвест».]</ref>)։ Ընդհանուր առմամբ հարաբերականության ընդհանուր տեսությունը իր կիրառելիության տիրույթում «ստանդարտ տեսություն» է, այսինքն՝ ճանաչված է որպես հիմնականը գիտական հասարակության կողմից{{-1|<ref name="Will_2006" />}}։
Տող 25.
{{հիմնական հոդված|Հարաբերականության հատուկ տեսություն}}
[[Պատկեր:spacetime curvature.png|thumb|300px|Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ նկարագրվող տարածաժամանակի կորացման եռաչափ անալոգի երկչափ պրոյեկցիան]]
Հարաբերականության հատուկ տեսությունը [[տարածաժամանակ]]ի կառուցվածքի տեսությունն է։ Առաջին անգամ այն ներկայացրել է [[Ալբերտ Այնշտայն]]ը [[1905]] թվականին «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկայի մասին» աշխատությունում։ տեսությունը նկարագրում է շարժումը, [[մեխանիկա]]յի օրենքները, ինչպես նաև դրանք որոշող տարածաժամանակային հարաբերությունները շարժման ցանկացած [[արագություն|արագության]] դեպքում, այդ թվում՝ նաև [[լույսի արագություն|մերձլուսային]]։ Իսահակ Նյուտոնի [[դասական մեխանիկա]]նհարաբերականության հատուկ տեսության շրջանակներում մոտավորություն է հանդիսանում փոքր արագությունների համար։
 
== Հարաբերականության ընդհանուր տեսություն ==
{{Հիմնական հոդված|Հարաբերականության ընդհանուր տեսություն}}
Հարաբերականության ընդհանուր տեսությունը 1905-1917 թվականներին Այնշտայնի մշակած գրավիտացիայի տեսությունն է։ Այն հարաբերականության հատուկ տեսության հետագա զարգացումն է։ Հարաբերականության ընդհանուր տեսությունում կանխադրվում է, որ գրավիտացիոն էֆեկտները պայմանավորված են ոչ թե մարմինների [[ուժ|ուժային փոխազդեցությամբ]] և [[դաշտ (ֆիզիկա)|դաշտերով]], այլ՝ հենց տարածաժամանակի դեֆորմացիայով, որում նրանք գտնվում են։ Այդ դեֆորմացիան կապված է մասնավորապես զանգված-էներգիայի ներկայության հետ։
 
Հարաբերականության ընդհանուր տեսությունը մյուս մետրիկ ձգողության տեսություններից տարբերվում է [[Այնշտայնի հավասարումներ]]ի կիրառությամբ, որոնք տարածաժամանակը կապում են նրանում գոյություն ունեցող [[մատերիա (ֆիզիկա)|մատերիա]]յի հետ։