«Հավասարակշռության օրգաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հավասարակշռության օրգաններ''', [[Մարդ բանական|մարդու]] և [[կենդանիներ]]ի հատուկ [[օրգաններ]], որոնք ընկալում են [[տարածություն|տարածության]] մեջ մարմնի դիրքի փոփոխությունները, ինչպես նաև օրգանիզմի վրա արագացումների և [[ձգողության ուժ]]երի ազդեցությունը։ [[Անողնաշարավոր կենդանիներ]]ի հավասարակշռության օրգաններ [[ստատոցիստներ]]ն են կամ [[ձայնային բշտիկներ]]ը, որոնց ներսում կան կոշտ գոյացումներ՝ [[ստատոլիտներ]] ([[ականջաքարեր]])։ Առավել բարդ են գլխոտանի [[փափկամարմիններ]]ի հավասարակշռության օրգանները, որոնք փակ բշտիկների ձևով տեղադրված են գլխային կռճիկի պատյանում։ [[Ողնաշարավոր կենդանիներ]]ի (ներառյալ [[Մարդ բանական|մարդու]]) հավասարակշռության օրգանը անդաստակային (վեստիբուլյար) ապարատն է, որը գտնվում է ներքին ականջում։ Վերջինիս կիսաշրջանաձև խողովակները մասնակցում են հավասարակշռության և տարածության մեջ մարմնի դիրքի կարգավորմանը։ Խողովակների թելանման [[բջիջներ]]ի գրգռումից առաջացած ազդակները անդաստակային նյարդով հաղորդվում են [[գլխուղեղ]]։ Կենտրոնական անդաստակային մեխանիզմների բարդ կառուցվածքը, [[ուղեղիկ]]ի և ցանցանման գոյացության հետ եղած բազմաթիվ կապերը ապահովում են փոխներգործությունը մյուս [[անալիզատորներ]]ի հետ և պայմանավորում մկանների լարվածության ([[տոնուս]]ի) նուրբ կարգավորումը։ [[Ականջ]]ի լաբիրինթոսներից, [[աչքեր]]ից, մկանային, հոդային և մաշկային ընկալիչներից եկող զգայական ազդակների ամբողջությունն առաջացնում է [[ստատոկինետիկական ռեֆլեքսներ]], որոնց շնորհիվ [[կենդանի]]ն կարողանում է կողմնորոշվել [[ծանրության ուժ]]ի ուղղության նկատմամբ և հակազդել [[արագացում]]ներին։ Այս ռեֆլեքսային ռեակցիաներին մասնակցում են [[ողնուղեղ]]ը և [[գլխուղեղ]]ի ստորին բաժինները։ Հավասարակշռության պահպանման գործում կարևոր դեր ունեն նաև [[մաշկ]]ային, [[մկանահոդային զգացողություն]]ը և [[տեսողություն]]ը։ [[Մարդ բանական|Մարդու]] [[հավասարակշռություն|հավասարակշռության]] խանգարումները դիտվում են [[նյարդային համակարգ]]ի որոշ հիվանդությունների ([[ատաքսիա]]), ինչպես նաև անդաստակային ապարատի գրգռման ժամանակ։
Տես նաև [[Գլխապտույտ]], [[Ծովային հիվանդություն]]։