«Հաշվողական մեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 4, էջ 222 oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
[[Պատկեր:Colossus Computer, Bletchley Park - geograph.org.uk - 1590878.jpg|մինի|թվանշային հաշվողական մեքենա(ԹՀՄ):]]
[[Թվեր]]ի և [[թվանշաններ]]ի միջոցով ներկայացված (կոդավորված) ինֆորմացիայի հետ գործողություններ կատարող [[մեքենա]]ն կոչվում է՝ թվանշային հաշվողական մեքենա(ԹՀՄ)։
 
== Պատմություն ==
[[Թվանշան|Թվանշային]] հաշվարկողական մեքենայի զարգացման պատմությունը բաժանվում է երեք փուլի. 1. Մեխանիկական թվանշային հաշվողական մեքենաներ (XVII դարի սկիզբ), 2. էլեկտրամեխանիկական թվանշային հաշվողական մեքենաներ (XIX դարի վերջ), 3. էլեկտրոնային թվանշային հաշվողական մեքենաներ (սկսած XX դարի 50-ական թվականներից)։ Մեխանիկական թվանշային հաշվողական մեքենաների վերաբերյալ առաջին լուրջ աշխատանքը կատարել է ֆրանսիացի ֆիզիկոս [[Բլեզ Պասկալ]]ը ([[1641]])։ Պասկալի սարքի հիմնական մասերն էին [[թվանիվներ]]ը, որոնց վրա միմյանցից հավասարահեռ նշված էին 0-ից 9 թվանշանները։ Մի քանի կողք կողքի դրված թվանիվների միջոցով կազմվում էր թիվը։ Երկու խումբ թվանիվների օգնությամբ գրվում էին գումարվելիք երկու թվերը։ Այնուհետև լիսեռի մեկ պտույտով I խումբ [[թվանիվներ]]ը պտտեցնում էին մյուս խմբի համապատասխան թվանիվները և II խումբ թվանիվների վրա ստացվում էր այդ երկու թվերի գումարը։
[[Պատկեր:Arithmometer Veuve Payen.png|մինի|Արիֆմոմետր]]
Այս սարքով բազմապատկման գործողություն կատարելն անհնար էր, քանի որ թվանիվների 2 խումբն էլ իրար նկատմամբ միացված էին անշարժ։ 10-ով բազմապատկել, որ փաստորեն նշանակում է [[թվանիվներ]]ի մի խումբը մյուսի նկատմամբ տեղափոխել մեկ կարգով, հնարավոր չէր։ Այդ թերությունը վերացրեց [[Գոթֆրիդ Լայբնից]]ը ([[1673]]), որի ստեղծած սարքը՝ [[արիֆմոմետր]]ը, արդեն կարողանում էր թիվը 10-ի աստիճաններով բազմապատկել։ [[Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ|Լայբնիցի]] արիֆմոմետրը օգտագործվում էր շուրջ 200 տարի, սակայն լայն կիրառություն չէր գտնում կառուցվածքային թերությունների և անբավարար հուսալիության պատճառով։
Տող 12.
[[1874]]-ին պետերբուրգցի ինժեներ [[Վ. Տ. Օդներ]]ը վերացրեց Լայբնիցի [[արիֆմոմետր]]ի թերությունները և առաջարկեց թվանիվների նոր կառուցվածք, որոնք հետագայում կոչվեցին [[Օդների անիվ]]ներ։ Այդ անիվներից յուրաքանչյուրը բաղկացած էր երկու ավելի բարակ անիվներից, որոնք իրար նկատմամբ պտտվելիս որոշ դիրքում դուրս էին թողնում փոխանցման ատամիկը, որը մեկ միավորի համապատասխան անկյունով պտտեցնում էր հաջորդ՝ ավելի բարձր կարգին համապատասխանող թվանիվը։ Օդների բարեփոխումները մեծ նշանակություն ունեցան [[արիֆմոմետր]]ի աշխատանքի հուսալիությունը և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու գործում։ Այդ թվանիվների կառուցվածքը համարյա առանց փոփոխության կիրառվում է արդի [[արիֆմոմետր]]երի մեջ։
 
Առաջին անգամ լրիվ ավտոմատացված արիֆմոմետր՝ էլեկտրամեխանիկական թվանշային հաշվողական մեքենա կառուցել է ռուս մաթեմատիկոս [[Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև]]ը (սկզբում՝ [[գումարիչ սարք]], [[1878]], ապա՝ [[բազմապատկիչ]], [[1883]])։ Բոլոր այս [[Մեքենաների հավաքում|մեքենաներում]] գործողությունից առաջ պահանջվում էր թվերը ձեռքով տեղադրել համապատասխան թվանիվների վրա, մի հանգամանք, որը էապես խոչընդոտում էր այդ մեքենաների արդյունավետության բարձրացմանը։ Այդ թերությունը վերաց նելու առաջին քայլը կատարվեց XIX—XX դարերի սահմանագլխին, երբ ստեղծվեցին առաջին հաշվիչ [[ծակոտաքարտային մեքենա]]ները, որոնցում գործողության համար անհրաժեշտ թվերը մեքենա էին մուծվում ծոկոտաքարտերի օգնությամբ։
[[Պատկեր:BRL61-0943-UNIVAC FILE-1.jpg|մինի|Էլեկտրոնային թվանշային հաշվողական մեքենա]]
Այս կարևոր գյուտը դեռևս 1830-ական թվականներին արել էր [[Քեմբրիջի համալսարան]]ի պրոֆեսոր [[Օ. Բեբբիջ]]ը։ Նա առաջարկել է նոր տիպի թվանշային հաշվողական մեքենայի նախագիծ, որտեղ նախատեսված էր խնդրի լուծման ամբողջ պրոցեսի ավտոմատացում։ Այդ նախագծում ծակոտաքարտերը կրելու էին ոչ միայն նախնական տվյալները, այլև մեքենայի աշխատանքի ծրագիրը։ Հետագայում, [[1940]]-ական թթ., այդ նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանում նախատեսված էին այն բոլոր տրամաբանական մանրամասնությունները, որոնք անհրաժեշտաբար մտան առաջին լրիվ ավտոմատ թվանշային հաշվողական մեքենաների կառուցվածքի մեջ։ Մակայն [[Չարլզ Բեբբիջ]]ի նախագծի մտահղացումները շատ էին առաջ անցել ժամանակի տեխնիկայի մակարդակից, ուստի դրանք հնարավոր դարձավ իրագործել միայն մոտ 100 տարի անց, երբ տեխնիկան բավականաչափ զարգացավ։
 
Առաջին էլեկտրոնային թվանշային հաշվողական մեքենայի (ԷԹՀՄ) նախագիծը [[1939]]-ին կազմել է (կառուցումը մնացել է անավարտ) ազգությամբ բուլղարացի ամերիկյան գիտնական [[Ջոն Աթանասով|Ջ. Աթանասով]]ը։ [[1941]]-ին գերմանացի ինժեներ [[Կ. Ցյուզեն]] կառուցել է առաջին ունիվերսալ [[տեխնիկա]]ն բավականաչափավտոմատ թվանշային հաշվողական մեքենա («Ց-3»)։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=222}}