«Կուրոսիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կուրոսիո''' ([[ճապոներեն]]՝ կուրո-[[սև]], սիո-[[հոսանք]]), Կուրո-Սիվո, ճապոնական հոսանք, [[օվկիանոս]]ային տաք հոսանք [[Խաղաղ օվկիանոս]]ի հյուսիս-արևմուտքում, [[Ճապոնիա]]յի հարավային և արևելյան ափերի մոտ։ Առաջանում է [[Արևելա-Չինական ծով]]ի հյուսիսային մասի և նրան հարող օվկիանոսի մակարդակների տարբերության հետևանքով։ Որոշ գիտնականների կարծիքով [[Հյուսիսային պասսատային հոսանք]]ի շարունակությունն է։ [[Ռյուկյու կղզի]]ների մոտ բաժանվում է 2 ճյուղի՝ արևմտյանը մտնում է [[Արևելա-Չինական ծով]], [[Յուսիմայի նեղուց]]ով անցնում [[Ճապոնական ծով]], արևելյան ճյուղը [[ճապոնական կղզիներ]]ի արևելյան ափերով անցնում է հյուսիս-արևելյան և հյուսիս ային լայնության 40°-ի տակ հանդիպում Կուրիլյան սառը հոսանքին, որտեղից արևելյանը կոչվում է [[Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան հոսանք]]։ [[Սիոնոմիսակի հրվանդան]]ից հարավային Կուրոսիոյի լայնությունը մոտ 170 Կմ է, հոսանքի շերտի հաստությունը՝ մինչև 700 մ, հզորությունը՝ 37, 9 միլիոն մ<sup>3</sup>/վրկ, արագությունը՝ 6 Կմ/ժ։ Հյուսիսային լայնության 35°-ից Կուրոսիոյի հաստությունը նվազում է մինչև 200 մ, [[արագություն]]ը՝ 1-2 Կմ/ժ։ Ջրի [[ջերմաստիճան]]ը օգոստոսին 28&nbsp;°C-ից (հարավում) 25&nbsp;°C (հյուսիսում) է, փետրվարին՝ 18&nbsp;°C-ից 12&nbsp;°C։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=31}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կուրոսիո» էջից