«Կունլուն»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
'''Կունլուն''', Կուեն-Լուն, [[լեռնային համակարգ]] [[Ասիա]]յում ([[Չինաստան]]ում)։ Երկարությունը 2700 Կմ է, լայնությունը՝ 150-600 Կմ, միջին բարձրությունը՝ 6000-6500 մ, առավելագույնը՝ 7723 մ ([[Ուլուգմուզդաղ]] լեռ)։ Կազմված է պալեոզոյի [[մետամորֆ]]ային [[ապար]]ներից և [[գրանիտ]]ներից։ Բաժանվում է Արևմտյան Կունլունի (Պամիրից մինչև Կերիա գետի հովիտը) և Արևելյան Կունլունի։ Արևմտյան Կունլունը կազմված է միջլեռնային նեղ [[հովիտ]]ներով իրարից բաժանված [[Կարանգուդաղ]], [[Մուզդաղ]] և այլ զուգահեռ լեռնաշղթաներից։ Արմուտքից արևելյան տեղումները նվազում են (1000-400 մմ), [[սառցադաշտ]]երը պակասում, եղևնու և գիհու անտառներն ու լեռնատափաստանները փոխվում լեռնային [[կիսաանապատ]]ների։ Արևելյան Կունլունն ընդգրկում է [[Արկադաղ]], [[Կուկուշիլի]], [[Բոկալիկդաղ]] լեռնաշղթաները։ Սառցադաշտեր կան առավել բարձր գագաթներին։ [[Գետ]]երը կարճ են, սակավաջուր։ Բնորոշ են ոչ մեծ, անհոսք [[Լիճ|լճ]]երը։ Գերակշռում են բարձրալեռնային անապատները։ Հարավ-Արևելյան Կունլունը հաճախ առանձնացվում է որպես առանձին լեռնային համակարգ (Սինո-Տիբեթական լեռներ)։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=15}}
 
1 105 242

edits