«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (1090) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Animal cell cycle-en.svg|350px|մինի|աջից|Միտոզ]]
'''Կորիզակիսում''', '''կարիոկենեզ''' կամ '''միտոզ''', [[բջիջ|բջջի]] անուղղակի բաժանում, որի դեպքում [[կորիզ (բջիջ)|կորիզ]]ում և [[ցիտոպլազմա]]յում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։
*Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակաը։ Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից։ Տարբերում են ''առաջնային սեղմվածքը'' կամ ''ցենտրօմերը''({{lang-el|μερος}}-մաս)։ Ցենտրմերն այն տեղն է, որին բաժանման յամանակ միանում են բայանման իլիկի թելիկները։ Քրոմոսոմի վրա կառող է լինել երկրորդային սեղմվածք։
*Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ) ,որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ։
Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.
# ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
# բջջի բուն բաժանման շրջան։
 
Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ [[պրոֆազ]], [[մետաֆազ]], [[անաֆազ]], [[թելոֆազ]]։
=== Պրոֆազ ===
[[Պատկեր:Schprophase.jpg|200px|մինի|աջից|Պրոֆազ]]
Պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, հետագայում նրանք ընդունում են բարակ թելի տեսք, և պրոֆազի վերջում բոլոր քրոմոսոմները լավ տեսանելի են դառնում լուսաըին մանրադիտակի տակ։ Այդպիսի փաթեթավորման հետևանքով [[ԴՆԹ]]-ից տեղեկատվության արտագրումը դադարում է։ Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև [[ժառանգական ինֆորմացիա]]յի հաջող բայանում իրականացնելու համար։
*Պրոֆազի ժամանակ ցենտրոիլները (իսկ դրանք յուրաքանչյուր բջջում երկուսն են ) իրարից հեռանում են դեպի բջջի հակադիր բևեռները, և դրանց միջև գոյանում է բաժանման իլիկ։ Պրոֆազի վեջում կորիզաթաղանթը լուծվում է, իսկ քրոմոսոմներն ազատ դասավորվում են ցիտոպլազմայի մեջ, կորիզակները վերանում են։
 
=== Մետաֆազ ===
[[Պատկեր:Schmetaphase.png|200px|մինի|ձախից|Մետաֆազ]]
Մետաֆազում [[քրոմոսոմ]]ների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ։ Քրոմոսոմներն առաջացնում են մետաֆազային թիթեղ, և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում (ցենտրոմներ) կպչում է իլիկի թելիկներից մեկը։ Յուրաքանչյուր քրոմոսոմում տեղի է ունենում բաժանում՝ քրոմատիդների միմյանցից առանձնացում։

Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին, յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները, մեկ բևեռին մոտենում է մի քրոմատիդ, հակադիր բևեռին՝ մյուսը։
 
=== Անաֆազ ===
[[Պատկեր:Schanaphase.png|200px|մինի|աջից|Անաֆազ]]
Անաֆազում քրոմատիդները (դուստր քրոմոսոմները) տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է [[ԱԵՖ]]-ի էներգիան։
=== Թելոֆազ ===
[[Պատկեր:Schtelophase.png|200px|մինի|ձախից|Թելաֆազ]]
Միտոզի վեջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բայանում՝ ''ցիտոկինեզ'', որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։
== Միտոզի կենսաբանական նշանակությունը ==
# Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը։
# Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ։
# Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով։
# Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը։
# Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում
Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա։