«Կոռ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Reeve and Serfs.jpg|մինի]]
'''Կոռ''', աշխատավճար, [[ռենտա]], հարկադիր աշխատանք։ Կոռապարտ գյուղացին կատարում էր երկրագործական, շինարարական, արհեստագործական և այլ աշխատանքներ։ Նա կոռային պարտավորություններ ուներ նաև [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական]] պետության կամ երկրի [[իշխան]]ի հանդեպ։
{{քաղվածք|...երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն)... անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածքում, հողատիրոջ համար...<ref>Մարքս Կարլ, Կապիտալ, հատոր 3, մաս 2, 1949, էջ 327</ref>|[[Կառլ Մարքս]]}}
== Կոռային տնտեսության ընդհանուր բնութագիր ==
Կոռային տնտեսությանը բնորոշ էր.
* ա. բնատնտեսության տիրապետությունը
* բ. անմիջական արտադրողի՝ հողով, այլ արտադրամիջոցներով ապահովված և հողին ամրացված լինելը
* գ. գյուղացու անձնական կախվածությունը կալվածատիրոջից («արտատնտեսական հարկադրանք»)
* Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում XVI — XVII դարերում, իսկ XVIII դարի 2-րդ կեսից՝ աստիճանաբար կազմալուծվել է
* Արևելքի երկրներում լայն զարգացում չի ստացել
* [[Լատինական Ամերիկա]]յում այն բռնի տարածել են [[իսպանացիներ]]ը։
* [[Ռուսաստան]]ում այն առաջացել է [[Կիևյան Ռուսիա]]յի ժամանակներում, իսկ XV—XVI դդ. վերջերին դարձել տիրապետող։ Կոռային հարաբերությունները զարգացման առավել բարձր աստիճանի հասան XVIII դ. 2-րդ կեսին։ Դրանք Ռուսաստանում պահպանվեցին նաև 1861-ի ճորտատիրական իրավունքի վերացումից հետո («կիսրարական պարտավորություններ» անվամբ), մինչև [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության]] հաղթանակը։
* Կոռը տարբեր ձևերով պահպանվել է գաղութային ու կախյալ երկրներում։
Կոռային պարտույթները պետական և [[մուլք (կալվածք)|մուլքադարական տնտեսություններում]] լայնորեն կիրառվել են նաև [[Երևանի խանություն]]ում։ [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Ռուսական տիրապետության ժամանակ]] Հայկական մարզում գյուղացիության պարհակների չափերը համեմատաբար կրճատվեցին, իսկ դրանց երեք ձևերը (աշխատավճար, բնամթերային, դրամական) պահպանվեցին և կիրառվեցին միաժամանակ։
 
Մուլքադարներն ([[կալվածատիրություն|կալվածատերեր]]) օգտագործում էին գյուղացիների արտադրամիջոցները՝ նրանց կենդանի աշխատանքի հետ։ Ընդ որում, աշխատանքը կատարվում էր և՝ առանձին ընտանիքներով, և՝ ամբողջ համայնքով։ Կոռի այս ձևը կոչվում էր ''էվրեզ''։ [[Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում (1870)|Գյուղացիական ռեֆորմը]] զգալիորեն փոփոխեց պարհակների հարաբերակցությունը, կոռային աշխատանքները սահմանափակվեցին ճորտային կախվածության մյուս ձևերի ուժեղացման պայմաններում։ Դրանք վերացվեցին սոցիալիստական հեղափոխության ընթացքում։
 
== Տես նաև ==
1 105 242

edits