«Կարլ Մարքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
| բնագիր անուն = Karl Marx
}}
'''Կարլ Մարքս''' ({{lang-en|Karl Marx}}, [[մայիսի 5]] [[1818]] - [[մարտի 14]] [[1883]]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող և հասարակական գործիչ։
 
Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ [[1830]]-[[1835]] թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, [[1835]]-[[1841]] թվականներին ՝ նախ՝ [[Բոննի Ռայթ|Բոննի]], ապա՝ [[Բեռլին]]ի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։
Տող 9.
== Աշխատանքային ուղին ==
[[1841]] թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
[[1842]] թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ [[1843]] թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է [[Փարիզ]]. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի, [[Հայնրիխ Հայնե]]ի և ուրիշների հետ։ [[1844]] թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ [[1845]] թվականի [[փետրվար]]ին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է [[Բրյուսել]], որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ [[1848]]-[[1849]] թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ([[1848]] թվական)։
 
== Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո ==
[[Պատկեր:Marx color.jpg|351px|մինի]]
[[1848]] թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է [[Բելգիա]]յից. վերադարձել է [[Փարիզ]], ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է [[Գերմանիա]]՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։
[[1848]]-[[1849]] թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ [[1849]] թվականի [[մայիսին]] Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել [[Լոնդոն]]ում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ [[1864]] թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է ([[1864]]-[[1876]] թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը [[1876]] թվականին լուծարվել է։
 
== Մարքսի աշխատությունները ==
Տող 29.
Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են [[1880]]-ական թվականներին։ [[1904]] թվականին [[Ժնև]]ում, [[Ստեփան Շահումյան]]ի և [[Միքայել Մանուչարյան]]ի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։
Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ [[ԽՍՀՄ]]-ում և [[Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն|ԳԴՀ]]-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել [[ԽՍՀՄ]] գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, [[1918]] թվականին)։
[[1933]]-[[1991]] թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և [[Մովսես Խորենացու փողոց (Երևան)|փողոց]] [[Երևան]]ի [[Կենտրոն (Երևանի վարչական շրջան)|կենտրոնում]] (այժմ՝ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] անվան)։<ref>[https://www.yerevan.am/edfiles/files/renamed%20streets/renamed%20arm..pdf Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)]</ref>
[[Արտաշատ]]ում առ այսօր կենտրոնական փողոցներից [[Կարլ Մարքսի փողոց (Արտաշատ)|մեկը]] կոչվում է Կարլ Մարքսի անունով։ Նույն փողոցի վրա գործում է նաև «Մարքսի շաուրմա» անունով շաուրմայանոց։<ref>[http://armtimes.com/hy/read/67058 Armtimes. ''Մարքսի շաուրմա և Մարքսի փողոց՝ Արտաշատում'']</ref>