«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  4 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: ): → )։ (12) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (30) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: ): → )։ (12) oգտվելով ԱՎԲ)
'''Կառլ Պավլովիչ Բրյուլով''' ({{lang-ru|Карл Павлович Брюллов}}, {{ԱԾ}}, [[Իտալիա]]), ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։ Միլանի և Պարմի ակադեմիաների անդամ, Պետերբուրգի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսոր։
 
Դեկորատիվ քանդակագործության ակադեմիկոս [[Պավել Բրյուլով|Պ.Ի Բրյուլովի]] որդին։ 1809-1822 թվականներին սովորել է [[Գեղարվեստի ակադեմիա]]յում Ա.Ի Իվանովի, Ա.Ե. Եգորովի, Վ.Կ. Շեբուևի մոտ։ 1822-1834 թվականներից որպես «Նպաստառու նկարիչների ընկերության» թոշակառու, ապրել և աշխատել է [[Իտալիա]]յում, որտեղ նկարել է [[Փարիզ]]ում Գրան-Պրիի արժանացած «Պոմպեjի վերջին օրը» նկարը (1830-1833):։ Միաժամանակ ստեղծել է մեծ համբավ բերած մի շարք [[դիմանկար]]ներ` այդ թվում «Ձիավարուհին» (1832):։ 1835 թվականին ճանապարհորդել է [[Հունաստան]]ում և [[Թուրքիա]]յում, ինչի ընթացում կատարել է մի շարք գրաֆիկական աշխատանքներ։ Նույն թվականին վերադարձել է [[Ռուսաստան]], մինչև 1836 թվականը ապրել է [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Պուշկին Ալեքսանդր|Ա.Ս. Պուշկինի]] հետ, այնուհետև փոխադրվել է [[Պետերբուրգ]]: 1836-1849 թվականներին դասավանդել է Գեղարվեստի ակադեմիայում։ Կատարել է ռուսական մշակույթի գործիչների մի շարք դիմանկարներ՝ այդ թվում [[Նեստոր Կուկոլնիկ|Վ.Ն.Կուկոլնիկի]] (1836), [[Իվան Կռիլով|Ա.Ի.Կռիլովի]](1839):։ Մտերիմ էր [[Միխայիլ Գլինկա|Մ.Ի.Գլինկայի]] և Ն.Վ Կուկոլնիկի հետ։ 1843-1847 թվականներին մասնակցել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի [[Կազանի տաճար Սանկտ-Պետերբուրգ|Կազանի տաճար]] և [[Սուրբ Իսահակի տաճար (Սանկտ-Պետերբուրգ)|Սուրբ Իսահակի տաճար]]ների նկարչական աշխատանքներին (ավարտված [[Պյոտոր Բասին|Պ.Վ Բասինի]] կողմից):։ Հիվանդության հետ կապված՝ 1849 թվականին փոխադրվել է [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]: Կյանքի ընթացում այնտեղ ջրաներկով իրականացրել է իր ընկերների և ծանոթների մեծ թվով դիմանկարներ («Ձիավորները. Ե.Ի.Մյուսսերի և Է. Մյուսսերի դիմանկարները» 1849):։ 1850 թվականից ապրել է Իտալիայում։ Եղել է [[Միլան]]ի, Պարմի ինչպես նաև [[Հռոմ]]ի [[Սուրբ Ղուկասի վանք|Սուրբ Ղուկասի]] ակադեմիաների անդամ։ Բրյուլովի ստեղծագործությունները դարձան ավելի ուշ [[ռուսական ռոմանտիզմ]]ի գագաթնակետը, երբ ներդաշնակության ամբողջականության ու աշխարհի գեղեցկության զգացումը փոխարինվում է ողբերգության ու կյանքի հակամարտության, ուժեղ կրքերի հետաքրքրության անսովոր թեմաների և իրավիճակների զգացողություններով։
 
[[Պատկեր:Karl Brullov - The Last Day of Pompeii - Google Art Project.jpg|250px|մինի|ձախից|«Պոմպեյի վերջին օրը»]]
Նորից առաջին պլան է մղվում պատմական նկարը, բայց այժմ նրա գլխավոր թեման ոչ թե հերոսների պայքարն է, ինչպես կլասիցիզմում է, այլ մարդկային զանգվածների ճակատագրերն են։ Իր գլխավոր «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) աշխատանքում Բրյուլովը գործողության դրամատիզմը միավորել է լուսավորության ռոմանտիկ էֆէկտների և ֆիգուրների քանդակային, դասականորեն կատարյալ պլաստիկայի հետ։ Նկարը հեղինակին բերեց մեծ հռչակ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ [[Եվրոպա]]յում: Ինչպես հանդիսավոր, այնպես էլ կամերային դիմանկարների կարկառուն վարպետ, Բրյուլովն իր ստեղծագործություններում իրագործեց էվոլյուցիա օրինակելի ռոմանտիզմի դարաշրջանի համար՝ սկսած կյանքի ուրախ ընկալմամբ վաղ աշխատանքներով («Ձաիավարուհին» 1832), մինչև բարդացված, խորացված հոգեբանությամբ ուշ ուշագրավ աշխատանքներ՝ («Ինքնանկար», 1848), հավակներլով հասնել դարի երկրորդ կեսի վարպետներին, ինչպիսին էր [[Իլյա Ռեպին]]ը(«[[Մուսորգսկի Մոդեստ|Մ.Պ Մուսորգսկու]] դիմանկարը», 1881):։ Բրյուլովը մեծ ազդեցություն է ունեցել ռուս նկարիչների վրա, որոնցից շատերը դարձել են նրա հետևորդներն ու նմանակողները։
 
Բրյուլովի իտալական շրջանի նկարներից են «Իտալական կեսօրը» ({{lang-ru|}}Итальянский полдень, 1827, Ռուսական թանգարան, Պետերբուրգ), «Բերսաբե» ({{lang-ru|Вирсавия}}, [[1832 թվական]], [[Տրետյակովյան պատկերասրահ]])։ Նա հանդես է գալիս որպես աշխարհիկ դիմանկարի վարպետ («Ձիավարուհին» ({{lang-ru|Всадница}}, 1832, Տրետյակովյան պատկերասրահ). Ձգտելով ստեղծել մոնումենտալ պատմական տեսարաններ 1830 թ. սկսում է աշխատել և 1833 թ. ավարտին է հասցնում «Պոմպեյի վերջն օրը» կտավը, որը նրա առավել հայտնի ստեղծագործություններից մեկն է ({{lang-ru|Последний день Помпей}}, Ռուսական թանգարան)։
Այս առաջարկի արդյուքնում ստեղծվեցին Բրյուլովի երկու նկարներ «Էդիպն ու Անտիգոնան» (1821, Տյումենի կրայեվեդյան թանգարան) և «Պոլինիկի ապաշխարությունը» (1821, գտնվելու վայրն՝ անհայտ), որոնցից հետո նրան առաջարկվեց ճամփորդություն արտասահման՝ բարելավելու վարպետությունը։ Դրա փոխարեն Բրյուլովից պահանջվեց կազմել մանրամասն հաշվետվություններ տպավորությունների և արվեստի գործերի ուսումնասիրությունների արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացնել նոր աշխատանքներ։ Կառլը համաձայնեց և իր եղբայր Ալեքսանդրի հետ [[1822 թվական]]ի օգոստոսի 16-ին մեկնեց [[Իտալիա]]։ [[1923 թվական]]ի մայիսին նրանք ժամանեցին [[Հռոմ]]` ճանապարհին այցելելով [[Ռիգա]], [[Կալինինգրադ|Քյոնիքսբերգ]], [[Բեռլին]], [[Դրեզդեն]], [[Մյունխեն]], [[Վենետիկ]],[[Պադուա]], [[Վերոնա]], [[Մանտուա]] և [[Բոլոնիա]]: Տառացիորեն Հռոմ ժամանելուն պես նկարիչը ՆԽԸ-ից ստացավ հանձնարարություն կատարել [[Ռաֆայել Սանտի|Ռաֆայելի]] «Աթենքի դպրոցը» [[որմնանկար]]ի պատճեն, որը դարձավ գեղանկարչի վերջին ուսանողական աշխատանքը։
 
Իտալիայում Բրյուլովը տարվեց ժանրային գեղանկարչությամբ և կրոնական ու պատմական թեմաների հետ համատեղ՝ ոգեշնչված շրջապատող իրականությունից, սկսեց նկարել նաև այդ թեմաների շուրջ։ Առաջին հաջողված նկարն այդ ժանրում եղավ «Իտալական առավոտ»-ը (1823, Կունստխալե, Կիլ):։ Պետերբուրգում տեսնելով այն, ժամանակակիցները հիացած էին թեմայի օրիգինալ ներկայացմամբ և թարմությամբ։ Իսկ կայսր [[Նիկոլայ I]]-ը, այն բանից հետո, երբ ՆԽԸ-ը նվիրեց նրան այդ նկարը, Բրյուլովին նվիրեց ադամանդե մատանի և հանձնարարեց դրան զուգորդող այլ նկար։ Դա եղավ «Իտալական կեսօրը (Խաղող քաղող իտալուհին)» (1827, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան), սակայն այն դուր չեկավ ոչ կայսրին, ոչ ՆԽԸ-ին ըստ բարձր արվեստի ընդհանուր տեսակետի ոչ պատշաճության համար։ Ի պատասխան նկարի Բրյուլովը [[1829 թվական]]ին խզեց հարաբերությունները ՆԽԸ-ի հետ։
 
Մեծ ժանրային գեղանկարին զուգահեռ [[1827 թվական]]ին նկարիչը տարվեց չափերով ոչ մեծ ջրաներկով աշխատանքների ստեղծմամբ, որոնք դարձան վարպետի համար կենսական դիտարկումները փոխանցելու հաջող հնարավորություն։ Իրենց թեմատիկայից ելնելով այս աշխատանքները կրում էին «իտալական ժանրի» անվանումը, քանի որ ավելի հաճախ պատվիրվում էին արիստոկրատների կողմից որպես հուշանվեր Իտալիայից և նախատեսված էին ծառայելու որպես զվարճանքի և դեկորատիվ նպատակներին։ Այնուամենայնիվ, ջրաներկով աշխատանքների պատվերներին զուգահետ, Բրյուլովը նկարում էր նաև բավականին անկախ նկարներ այդ ժանրում։ Դրանք բոլորն առանձնանում էին անհոգությամբ, լուսավորությամբ, թեթևությամբ, թեմատիկայով, երբեմն՝ հեղինակի իր հերոսների նկատմամբ հեգնանքով «Միանձնուհու երազը» (1831, Սանկտ-Պետերբուրգի Պետական Ռուսական թանգարան):։ Որպես կանոն նկարիչը ջրաներկով նկարում էր կարճ գունային վրձնահարվածներով՝ հասնելով նրանց արտահտչականության համադրությանը։ Նրա առաջին աշխատանքները քիչ ֆիգուրներով էին և հիմնականում փոխանցում էին գլխավոր հերոսների ապրումները՝ «Ընդհատված հանդիպում» (1827, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), հետագայում դրանք սկսեցին ներառել իրենց մեջ մարդկանց ավելի մեծ քանակ («Զբոսանք Ալբանոյում», {{lang-ru|Гулянье в Альбано}}, 1830—1833, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա), ոչ վերջին դերը նրանցում սկսեց խաղալ բնությունը։ Մի քանի գունանկարները խորը բնանկարային էին («Իտոմյան հովիտը փոթորկից առաջ», 1835, [[Ա.Ս. Պուշկինի անվան Պետական Ազգային թանգարան]], Մոսկվա):։ Այդ ստեղծագործությունների ընդհանուր թերությունը, թերևս, կերպարների հոգբանական լուծումների բացակայությունն էր, բայց ժանրի կանոնները ջրաներկում դա չի ենթադրում։ Դրանցից շատերը արտահայտում էին Իտալիան իր հրաշալի բնությամբ և գեղեցիկի ու [[Գեղագիտություն|գեղագիտության]] կանոններով ապրող, բնածին օժտված շարժումների ու դիրքերի պլաստիկությամբ իտալացիներին՝ որպես իրենց նախնիների գեղեցկությունը գենետիկորեն պահպանողը։
Բայց երիտասարդ նկարչին Իտալիայում իրական ճանաչում և փառք բերեցին իտալական արիստոկրատիայի և նրա հայրենակիցների դիմանկարները։ Բրյուլովի ՆԽԸ-ի հետ հարաբերությունները խզելու որոշման մեջ ոչ պակաս դեր ունեցան այդ պահին բազմաթիվ պատվերները, ինչը հնարավորություն տվեց նրան ապրել առանց ֆինանսական աջակցության։ Բրյուլովի իտալական ժրջանի դիմանկարները առանձնանում են [[կլասիցիզմ]]ի, [[Ռեալիզմ (գրականություն)|ռեալիզմի]] և [[բարոկկո]]յի էլեմենտների համադրությամբ, հերոսների ներքին կյանքի հաղորդման ձգտումով, երբեմն կենցաղային մանրամասների առատությամբ՝ նախատեսված լիարժեքորեն բացահայտելու այն աշխարհը, որում ապրում էին դիմանկարի հերոսները։ Իրավիճակի և պատկերվող բնորդների ընդգծված նրբաճաշակության շնորհիվ, երբեմն նրա ստեղծագործությունները կրում էին ավելի դեկորատիվ բնույթ։ Այդ հատկությունները պահպանվում են նաև գեղանկարչի մի քանի ավելի ուշ շրջանի դիմանկարներում։
 
[[1830 թվական]]ին Բրյուլովն անցավ պատմական թեմայով «[[Պոմպեյի վերջին օրը]]» (1830—1833) մեծ նկարի աշխատանքներին, որը պատվիրված էր [[Անատոլի Դեմիդով|Անատոլի Նիկոլայեվիչ Դեմիդովի]] կողմից։ Նկարի գաղափարը կապված էր այն ժամանակվա համար նորաձև դարձած [[Հնագիտություն|հնագիտությամբ]] և [[Հրաբուխ|Վեզուվի]] ժայթքման ակտուալությամբ։ Ողբերգության ավելի լիարժեք ու ճիշտ փոխանցման համար Բրյուլովը մանրամասն ուսումնասիրեց հնագույն աղետի մասին պատմող բազմաթիվ գրական աղբյուրներ և այցելեց [[Պոմպեյ (քաղաք)|Պոմպեյ]], որտեղ կատարեց մի շարք ավերակների ու քարացած ֆիգուրների [[էսքիզ]]ներ: Հայտնի է, որ կտավի վրա պատկերված է գերեզմանոցի փողոցի մի մաս, որը նկարիչը պատկերել է քաղաքային դարպասներին թիկունքով կանգնած։ Այս շրջանում է եղել ծանոթությունը [[Եկատերինա I|Եկատերինա I-]]ի զարմուհու՝ արիստոկրատ [[Յուլիա Սամոյլովա|Յուլիա Պավլովնա Սամոյլովայի]] հետ [[Սկավրոնսկի]]ների դինաստիայից։ Որպես Բրյուլովի պրպտումների ու նաև կյանքի այս էտապի ամփոփում են հանդիսանում «Յուլիա Սամոյլովան աշակերտուհու և սև տղայի հետ ({{lang-ru|Юлия Самойлова с воспитанницей и арапчонком}})» հայտնի դիմանկարը և «[[Ձիավարուհին]]» (1832, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), ինչպես նաև անավարտ նկար «Բերսաբեն, {{lang-ru|Вирсавия}}» (1832, Տրետյակովյան Պետական պատկերասրահ, Մոսկվա):։
 
=== Վերադարձ Ռուսաստան: Կյանքի պետերբուրգյան շրջան (1836 - 1849) ===
 
[[Պատկեր:6279 - Roma - Cimitero acattolico - Tomba Karl Brulloff (1799-1852) - Foto Giovanni Dall'Orto, 31-March-2008.jpg|200px|մինի|Կառլ Բրյուլովի շիրմաքարը [[Հռոմեկան ոչ կաթոլիկների գերեզմանոց|Հռոմեկան ընդդիմադիրների գերեզմանոցում]]]]
[[1836]]-[[1849]] թվականներին Բրյուլովն ապրել և աշխատել է Պետերբուրգում։ Մայրաքաղաք վերադառնալուն պես նրան շնորհվեց կրտսեր (երկրորդ աստիճանի) պրոֆեսորի կոչում Գեղարվեստի Ակադեմիայում, վստահվեց Ակադեմիայի պատմական դասի ղեկավարությունը և ավագ պրոֆեսորի կոչման համար առաջարկվեց նկարել մեծ նկար ռուսական պատմության թեմայով՝ հաստատված Ակադեմիայի և կայսեր կողմից։ Այդպիսի նկար պետք է դառնար «Պսկովի պաշարումը լեհ թագավոր Ստեֆան Բատորիի կողմից 1581 թվականին [[1581]]» (1839—1843, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]):։ Բրյուլովն ու նրան ուղեկցող նկարիչ-հնագետ Ֆ.Գ. Սոլնցևը կայսրի հրամանով այցելեցին [[Պսկով]], որտեղ նկարիչը կատարեց բազմաթիվ բնության էսքիզներ և ուսումնասիրեց պահպանված հնությունները։ Չնայած նկարի ստեղծման այդպիսի մանրակրկիտ մոտեցման՝ այնուամենայնիվ նկարն այդպես էլ անավարտ մնաց։ Պետերբուրգում Բրյուլովի փառքը հաստատվել էր որպես մոդայիկ վիրտուոզ դիմանկարիչ։ Շատերը պատիվ էին համարում պատկերվել փառաբանված վարպետի կողմից։ Այդ շրջանում նրա վրձնին են պատկանում ռուսական ազնվականության բազմաթիվ պաշտոնական դիմանկարներ և այլն։ Իր ժամանակի կարկառուն դեմքերի «Ինտիմ-մտերմիկ դիմանկարներ»-ը առանձնանում էին մոդելի ավելի խոր ու իմաստնացած մեկնաբանմամբ։ Այդ ժանրի առավել հաջողված ստեղծագործություններին են պատկանում [[Կուկոլնիկ|Ն.Վ.Կուկոլնիկի]] դիմանկարը (1836, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), [[Ժուկովսկի Վասիլի|Վ.Ա. Ժուկովսկու]] դիմանկարը (1837—1838), [[Իվան Կռիլով|Ի.Ա. Կռիլովի]] ([[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]) դիմանկարը, Յու. Պ. Սամոյլովայի աշակերտուհու հետ (այլ անվանումը «Դիմակահանդես»), գրող Ա.Ն. Ստրուգովշիկովի դիմանկարը (1840, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]), եղբոր՝ Ա. Պ. Բրյուլովի դիմանկարը (1841, [[Ռուսաստանի Ազգային թանգարան|Պետական Ռուսական թանգարան]], [[Սանկտ-Պետերբուրգ]]) և շատ այլ դիմանկարներ։ Այդ ժամանակաշրջանին է պատկանում նաև նշանավոր «Ինքնանկար»-ը (1848, [[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովի Պետական պատկերասրահ]], [[Մոսկվա]]):։ Նկարիչը փորձել է նաև իրեն գեղանկարչության մոնումենտալ-դեկորատիվ ժանրում՝ նկարելով [[Սուրբ Պետրոսի և Պավելի Լյութերական եկեղեցի (Սանկտ-Պետերբուրգ)|Լյութերական եկեղեցին Նևայի պողոտայում]]:
 
=== Կյանքի և գործունեության վերջին տարիներ ===
1 105 242

edits