«Կապար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7), >: → >։ (2), ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 61.
 
== Ֆիզիկական հատկություններ ==
Կապարը կապտա-գորշ, ծանր մետաղ է, պլաստիկ է և փափուկ (կտրվում է դանակով, քերծվում եղունգով):։ Հալման ջերմաստիճանը 327,4&nbsp;°C{{sfn|Lide|2004|p=12-220}} է, եռմանը՝ 1725&nbsp;°C{{sfn|Lide|2004|p=12-220}}, [[խտություն]]ը՝ 11340 կգ/մ<sup>3</sup>:։ [[Ատոմ]]ի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը ''6s<sup>2</sup>6p<sup>2</sup>'' է, միացություններում՝ երկարժեք կամ քառարժեք։
Կապարի առանձնահատկություններն են՝ բարձր [[խտություն]]ը, փափկությունը, կռելիությունը և առաձգականությունը։ Մյուս [[մետաղ]]ների համեմատ ունի թույլ [[էլեկտրահաղորդականություն]], կորոզիայի հանդեպ դիմացկունություն և օրգանական նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելու ընդունակություն։
Տող 89.
 
== Քիմիական հատկություններ ==
Էլեկտրոնային բանաձևն է՝ 5s<sup>2</sup>5p<sup>6</sup>5d<sup>10</sup>6s<sup>2</sup>6p<sup>2</sup>, իոնացման էներգիան՝ {{nobr|(Pb → Pb<sup>+</sup> + e<sup>−</sup>)}} հավասար է 7,42 Էվ։ Արտաքին էլեկտրոնային թաղանթում գտնվում է 4 էլեկտրոն (2 p- և 2 d- օրբիտալներ), ուրնի +2 և +4 օքսիդացման աստիճաններ։
 
Քիմիապես քիչ է ակտիվ։ Օդում պատվում է PbO-ի նուրբ շերտով, որը նրան պահպանում է հետագա օքսիդացումից։ Թթվածնի հետ առաջացնում է օքսիդներ։ Սենյակային ջերմաստիճանում թթվածնի բացակայությամբ ջուրը կապարի վրա չի ազդում, բայց նա քայքայում է ջրային տաք գոլորշին՝ առաջացնելով կապարի օքսիդներ և ջրածին։
 
PbO և PbO<sub>2</sub> օքսիդներին համապատասխանող Pb(OH)<sub>2</sub> և Pb(OH)<sub>4</sub> հիդրօքսիդներն ամֆոտեր են։ Տաքացնելիս կապարը միանում է [[հալոգեններ]]ին՝ առաջացնելով հալոգենիդներ՝ PbX<sub>2</sub>:։
 
[[Ազոտ]]ի հետ կապարը չի փոխազդում, կապարի ազիդն ստացվում է անուղղակի ճանապարհով։ Տաքացնելիս ծծմբի նետ առաջացնում է PbS սուլֆիդ։ Վերջինս ստացվում է նաև երկարժեք կապարի աղերի [[լուծույթներ]]ի միջով ծծմբաջրածին անցկացնելիս։ Չնայած լարման շարքում կապարը գտնվում է ջրածնից ձախ, սակայն նոսր HCl-ից H<sub>2</sub>SO<sub>4</sub>-ից դուրս չի մղում դրան, քանի որ ջրածինը գերլարում է ստեղծում կապարի վրա, ինչպես նաև նրա մակերեսին առաջանում են դժվարալուծ քլորիդի և սուլֆատի պաշտպանական թաղանթներ։
Տող 130.
!<sup>204</sup>Pb||<sup>206</sup>Pb||<sup>207</sup>Pb||<sup>208</sup>Pb
|-
|Բնության մեջ (%-ով) <ref name="IUPAC">[http://www.iupac.org/publications/pac/2003/7506/7506x0683.html Atomic weights of the elements. Review 2000 (IUPAC Technical Report)]. ''Pure Appl. Chem.'' Vol. 75, No. 6, pp. 683-800, (2003).</ref> ||1,4||24,1||22,1||52,4
|}
</center>
Տող 164.
 
== Կապարը Հայաստանում ==
Հայաստանում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 % -ը պարունակում է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը։ Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը։ Հողում, որի վրա քայլում են երեխաները, կապարի թույլատրելի խտությունը 32 մգ/կգ է, իսկ ստուգված մանկական խաղալիքներում, որոնք երեխաները հաճախ կարող են տանել բերանը, այն տատանվել է 32 - 12140 մգ/կգ սահմաններում, այսինքն՝ մոտ 350 անգամ գերազանցել է թույլատրելի խտությունը։ Թունավոր մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է եղել Չինաստանում։
[[Պատկեր:DSC00125 - Tubi di piombo romani - Foto di G. Dall'Orto.jpg|մինի|կապարից պատրաստված խողովակներ]]
 
== Ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ==
Կապարով շրջակա միջավայրի աղտոտման հսկայական աղբյուր են համարվում կենցաղային կոշտ թափոնների աղբավայրերը։ Այդտեղ կարելի է հանդիպել մաշված կապարաթթվային մարտկոցների, մալուխների, ծածկույթների (որոնք արտադրվել են հատկապես վերջին տասնամյակների ընթացքում), բյուրեղապակյա, կապարային ապակուց պատրաստված իրերի, ջնարակված կերամիկայի, կապարի խառնուրդով զոդված արտադրանքների, այդ թվում՝ թիթեղյա տարաների, որոշ ռետինե արտադրանքների։ Աղբի վերամշակված արտադրանքներում կապարի պարունակությունը հարյուրից մինչև հազար անգամ գերազանցում է հողում կապարի պարունակությունը։
 
[[Հող]]ում կապարի բարձր խտություններ հայտնաբերվում են այն քաղաքներում, որտեղ գործում են կապարի ձուլման, կապար պարունակող մարտկոցների կամ ապակու արտադրություններ։ Կապարի բարձր պարունակություն նկատվում է արմատավոր բույսերում և այլ բուսական ծագման մթերքներում, որոնք աճում են արտադրական տարածքների հարևանությամբ տեղակայված հողատարածքներում և ճանապարհների եզրերին։
Տող 185.
 
===== Կապարային թունավորում =====
Կապարային թունավորումն առաջացնում է ագրեսիվություն, թերզարգացվածություն, ցրվածություն, գերակտիվություն, վարքագծի փոփոխություններ, լսողության նվազեցում։ Բարձր չափաքանակներով թունավորումն առաջացնում է մտավոր հետամնացություն, թմբիր (կոմա), ցնցումներ և նույնիսկ՝ մահ։
 
Մեծահասակների առողջության վրա կապարի վնասակար հետևանքներից են արյան ճնշման բարձրացումը, նյարդային և վերարտադրողական համակարգերի, լյարդի և երիկամների գործառույթների խանգարումը։ Արյան մեջ կապարի բարձր պարունակությունը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կապարն ազատ անցնում է ընկերքի մեջ՝ թունավորազդեցություն ունենալով պտղի վրա։
 
Կապարի բարձր քանակները հղի կանանց մոտ կարող են վիժումների, պտղի մահվան, վաղաժամ ծննդաբերության և ծնվելու պահին ցածր քաշի և այլ թերությունների պատճառ դառնալ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կապար» էջից