«Ծերունին և ծովը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
|պատկեր = Oldmansea.jpg
}}
'''«Ծերունին և ծովը»''', [[վեպ]], որը գրել է ամերիկացի հեղինակ [[Էռնեստ Հեմինգուեյ]]ը, [[1951]] թվականին, [[Կուբա]]յում։ Այն հրատարակվել է [[1952]] թվականին։ Այն համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Այն մի ծերունի ձկնորսի մասին է, ով պայքարում է մեծ ձկան դեմ՝ ծովի հոսանքից փորձելով դուրս քաշել նրան։ «Ծերունին և ծովը» ստացել է գեղարվեստական գրականության [[պուլիտցերյան մրցանակ]] [[1953]] թվականին, իսկ [[1954]] թվականին [[Նոբելյան մրցանակ]]ի կոմիտեի կողմից դասվել է գրականության համար նոբելյան մրցանակակիրների շարքերը։
 
== Բովանդակություն ==
«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, ով արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Սանտիագոն համարվում է դժբախտության ամենավատ տեսակը (սալաո)։ Իրականում, նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և ծերունու հետ քննարկում էր ամերիկյան [[բեյսբոլ]]ը և նրա սիրելի մարզիկ Ջո Դիմաջիոյին։ Սանտիագոն Մանոլինին ասում է, որ հաջորդ օրը պատրաստվում է ուղևորվել հեռավոր [[ծով]], Կուբայի հյուսիս, Ֆլորիդայի նեղուցները, ձկնորսության, վստահ լինելով, որ իր վատ բախտի վերջը եկել է։ Այսպիսով, 85-րդ օրը Սանտիագոն միայնակ ուղևորվում է իր մակույկով։ Ջուրը գցելով իր կարթը նա վստահ է, որ մինչև առաջին կեսօր մարլինը խայծը կուլ կտա։ Չկարողանալով կարթը ձգել, ծերունին հասկանում է, որ փոխարենը ձուկն է իր կողմը քաշում կարթը։ Երկու օր երկու գիշեր ծերունին իր մարմնով պահում է կարթի լարվածությունը։ Չնայած որ վնասվում է պայքարի արդյունքում, սակայն Սանտիագոն կարեկցանքով է մոտենում իր ախոյանին՝ հաճախ նրան համարելով իր եղբայրը։ Նա կարծում է, որ ոչ ոք արժանի չի ուտելու մարլինին՝ նրա արժանապատվության պատճառով։ Չարչարանքների 3-րդ օրը [[ձուկ]]ը, ցույց տալով իր հոգնածությունը, սկսում է պտտվել մակույկի շուրջը։ Սանտիագոն, արդեն ամբողջովին հոգնատանջ և զառանցանքի մեջ, ուժերը հավաքելով իր կողմ է քաշում կարթը և մարլինին հարվածում է հարպունին՝ վերջակետ դնելով երկարատև պայքարին։ Սանտիագոն, մարլինին ձգելով մակույկի մի կողմը, ուղևորվում է տուն՝ մտածելով այն բարձր գնի մասին, որով կարող է վաճառել ձուկը շուկայում և թե քանի մարդ կարող է սնվել այս ձկով։ Մինչդեռ ծերունին մակույկով փորձում է հասնել ափին, [[Շնաձուկ|շնաձկներին]] գրավում է արյունը մարլինից հոսող։ Առաջին շնաձկանը Սանտիագոն սպանում է իր հարպունով։ Նա նոր հարպուն է պատրաստում մյուս շնաձկներին սպանելու համար. ամբողջությամբ սպանում է 5 շնաձուկ և շատերին հեռու է քշում։ Սակայն շնաձկները շարունակում են մոտենալ մակույկին և մինչև կեսգիշեր նրանք արդեն կուլ են տալիս մարլինի ամբողջական մարմինը՝ թողնելով միայն կմախքը։ Ի վերջո հասնելով ափին մինչև լուսաբաց Սանտիագոն մինչև իր հյուղակը հասնելը պայքարում է ՝ ծանր կայմը կրելով իր ուսերին։ Արդեն տանը նա ընկնելով իր անկողնու վրա՝ խորը քուն է մտնում։ Հաջորդ օրը ձկնորսների մի խումբ է հավաքվում մակույկի շուրջը, որտեղ դեռ գտնվում էր ձկան կմախքը։ Ձկնորսներից մեկը ձուկը չափում է, որը պոչից մինչև քիթը կազմում էր 5,5 մետր։ Մակույկին մոտ գտնվող սրճարանում գտնվող զբոսաշրջիկները կարծում են, որ դա շնաձուկ է։ Մանոլինը, անհանգստանալով ծերունու համար, նրան գտնում է անկողնում խորը քնած։ Տղան ծերունու համար բերում է թերթեր և [[սուրճ]]։ Երբ վերջինս արթնանում է, տղան խոստանում է, որ միասին պիտի ձկնորսության գնան։ Քնի ժամանակ Սանտիագոն երազում է իր երիտասարդության և աֆրիկական ափերին գտնվող [[առյուծ]]ների մասին։
 
== Նախապատմություն և հրատարակություն ==
Հեմինգուեյը վեպը գրել է 1951 թվականին, հրատարակել է [[1952]] թվականին։ Այն նվիրված է Հեմինգուեյի գրական խմբագիր Մաքսվել Պերկինսինին, հայտնվել է «Լայֆ» ամսագրի 1952 թվականի սեպտեմբերյան համարում, իսկ երկու օրում վաճառվել է ամսագրի 5 մլն. օրինակ։ <ref>{{cite book| url= http://books.google.com/books?id=XfPa5B2blv0C&lpg=PR27&dq=the%20old%20man%20and%20the%20sea%20&pg=PR27#v=onepage&q=the%20old%20man%20and%20the%20sea&f=false |last=Perkins| first=Maxwell |authorlink= Maxwell Perkins | editor1-last=Bruccoli | editor1-first=Matthew J. | editor1-link= Matthew J. Bruccoli| editor2-last=Baughman | editor2-first=Judith | title=The sons of Maxwell Perkins: letters of F. Scott Fitzgerald, Ernest Hemingway, Thomas Wolfe, and their editor | publisher=University of South Carolina Press | year=2004 |page=xxvii | isbn= 1-57003-548-2}}</ref><ref>{{cite news|title=A Hemingway timeline Any man's life, told truly, is a novel |url=http://www.kcstar.com/hemingway/ehtimeline.shtml |date=հունիսի 27, 1999 |work=[[The Kansas City Star]] |publisher=KansasCity.com |accessdate=2009 թ․ օգոստոսի 29–ին}}</ref> Գիրքը ընդգրկվելով «Մանթ Կլաբի» հավաքածույում՝ Հեմինգուեյին դարձնում է հայտնի։ <ref name = "Desnoyers p13">{{Harvnb|Desnoyers|p=13}}</ref> Առաջին անգամ հրատարակվել է 50,000 օրինակով։ <ref>{{Harvnb|Oliver|1999|p=247}}</ref> Նկարազարդված տարբերակը սև ու սպիտակ էր։ Վեպը արժանացել է պուլիտցերյան մրցանակի 1953 թվականի մայիսին։ <ref name="Meyers p489">{{Harvnb|Meyers|1985| p=489}}</ref>
«Ծերունին և ծովը» դասավանդվում է աշխարհի տարբեր մասերի դպրոցներում։ Հեմինգուեյը այս գրքի հերոս ծերունու միջոցով ցանկանում էր ցույց տալ հարգանքը, որը կարող է լինել պայքարի ժամանակ, և [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] զուգահեռներ անցկացնել իր ժամանակակից աշխարհում։ Հավանաբար հիմնվելով Գրեգորիո Ֆուենտեսի կերպարի վրա՝ Հեմինգուեյը ի սկզբանե պլանավորել էր Սանտիագոյի պատմությունը օգտագործել, որը դարձավ «Ծերունին և ծովը»։ Նա նկարագրում է ծերուկ ձկնորսի իրական պատմությունը, որը գրեթե համընկնում էր Սանտիագոյի և մարլինի պատմության հետ։ <ref>[http://books.simonandschuster.com/Old-Man-and-the-Sea/Ernest-Hemingway/9780684830490/excerpt/1 Old Man and the Sea. Introduction: The Ripening of a Masterpiece.] Simon and Schuster. Retrieved September 29, 2012.</ref><ref>Hemingway, Ernest (edited by William White) (1967). ''By-Line: Ernest Hemingway. Selected articles and dispatches of four decades''. New York: Scribner's.</ref>
<!-- The book is generally classified as a [[novel]] because it is shorter than an average novel, has no chapters or subdivisions as novels generally have, but is significantly longer than a typical short story. -->
Տող 18.
«Աչքերը ծովի ալիքների գույնի». Սանտիագոյի արտաքսումը [[Իսպանիա]]յից և Էթնիկական շրջանները Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպում շեշտը դնում է ծերունու ազգության վրա։ <ref name="Eyes the Same Color as the Sea">{{cite web | title=Eyes the Same Color as the Sea
 
| url=http://www.academia.edu/1548905/_Eyes_the_Same_Color_as_the_Sea_Santiagos_Expatriation_from_Spain_and_Ethnic_Otherness_in_Hemingways_the_Old_Man_and_the_Sea | accessdate =օգոստոսի 28, 2013 }}</ref> Բեյսբոլի մասին հղումները ցույց են տալիս, որ Սանտիագոն ամենաքիչը 22 տարեկան է եղել Իսպանիայից Կուբա տեղափոխվելու ժամանակ։ «Ծնվելով Իսպանիայի [[Կանարյան կղզիներ]]ում՝ Սանտիագոն տեղափոխվում է Կուբա երիտասարդ շրջանում. այս հանգամանքը էական ազդեցություն ունի նրա սոցիալական իրավիճակի վրա»։ <ref name="Herlihy">{{cite journal | last = Herlihy, Jeffrey | title=Eyes the same color as the Sea: Santiago's Expatriation from Spain and Ethnic Otherness in Hemingway's The Old Man and the Sea | journal=The Hemingway Review | volume=XXVIII | year=2009 | pages=25–44 |url=http://www.academia.edu/1548905/_Eyes_the_Same_Color_as_the_Sea_Santiagos_Expatriation_from_Spain_and_Ethnic_Otherness_in_Hemingways_the_Old_Man_and_the_Sea | doi=10.1353/hem.0.0030}}</ref> Սանտիագոն բավական հասուն էր իսպանական ինքնություն ունենալու համար այն ժամանակ, երբ տեղափոխվեց և որ օտարացի լինելը ազդեցություն կունենար կղզու իր կյանքի վրա։ Իսպանիա վերադառնալու համար նա շատ աղքատ էր, կուբայական մշակույթին սովորել էր ինչպես կրոնական արարողությունների, և ձկնորսությամբ էր զբաղվում, նոր երկրին սովորելու համար։
Գրեգորի Ֆուենտասը, որից ոգեշնչվել էր Հեմինգուեյը համաձայն մի շարք քննադատների, կապուտաչյա տղամարդ էր, ով ծնվել էր Կանարյան կղզիներում։ Տաս տարեկան հասակում ծով դուրս գալուց հետո, նա ընդմիշտ տեղափոխվում է Կուբա, երբ արդեն 22 տարեկան է լինում։ 82 տարի անց Կուբայում, նա փորձում է վերականգնել իր իսպանական քաղաքացիությունը [[2001]] թվականին։ <ref name="El pescador que inspiró a Hemingway ‘El viejo y el mar’ recupera la nacionalidad española">{{cite web | title=El pescador que inspiró a Hemingway ‘El viejo y el mar’ recupera la nacionalidad española
| url=http://www.elmundo.es/elmundo/2001/01/31/cultura/980908554.html | accessdate =հունիսի 7, 2013 }}</ref>