«Էկոլոգիական խորշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Image: Blacksmoker_in_Atlantic_Ocean.jpg|thumb| [[Էկոլոգիական խորշ]]]]
'''Էկոլոգիական խորշ''' — [[Համակեցություն]]ում (կենսացենոզում) [[տեսակ]]ի (նրա պոպուլյացիայի) զբաղեցրած տեղն, նրա բիոցենոտիկ կապերի միասնությունը և միջավայրի աբիոտիկ գործոնների նկատմամբ պահանջների համալիրն է: Այս տերմինը ներմուծվել է [[1927թ. ]] [[Չարլզ Էլթոն]] իկողմից:
Էկոլոգիական խորշը իրենից ներկայացնում է տվյալ տեսակի գոյատևման գործոնների միագումար, որոնցից հիմնականը նրանց տեղն է [[սննդային շղթա]]յում: Ըստ Հաթչինսոնի էկոլոգիական խորշը կարող է լինել.
Տող 6.
Այս տարբերությունն ընդգծում է, որ միջտեսակային մրցակցությունը բերում է բեղմնավորության և կենսունակության նվազեցման և որ ֆունդամենտալ էկոլոգիական խորշը կարող է լինել այնպիսի մաս, որը զբաղեցնող տեսակը միջտեսակային մրցակցության արդյունքում այլևս ի վիճակի չի լինի ապրել և հաջող բազմանալ: Տեսակի ֆունդամենտալ խորշի այս մասը բացակայում է նրա կայացած խորշում: Այսպիսով կայացած խորշը միշտ մտնում է ֆունդամենտալ խորշի մեջ կամ հավասար է նրան:
 
== Մրցակցային բացառման սկզբունքըսկզբունք ==
Մրցակցային բացառման սկզբունքի էությունը, որը հայտնի է նաև որպես '''[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե| Գաուզե]]ի սկզբունք''', կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տեսակ ունի իր սեփական էկոլոգիական խորշը: Ոչ մի երկու տեսակ չեն կարող զբաղեցնել միևնույն էկոլոգիական խորշը: Գաուզեի սկզբունքի այդպիսի ձևակերպումը ենթարկվեց քննադատության: Օրինակ, այս սկզբունքի հայտնի հակասություններից մեկը «Պլանկտոնային պարադոքսն» է: [[Պլանկտոն]]ներին պատկանող կենդանի օրգանիզմների բոլոր տեսակները, ապրում են շատ սահմանափակ տարածությունում և օգտագործում են նույն ռեսուրսները (գլխավորապես արևային էներգիան և ծովային միներալ միացությունները): Մի քանի տեսակների միջև էկոլոգիական խորշի բաժանման խնդրի ժամանակակից մոտեցումը ենթադրում է, որ որոշ դեպքերում երկու տեսակ կարող են կիսել մեկ էկոլոգիական խորշը, իսկ որոշ դեպքերում այդպիսի համատեղումը հանգեցնում է տեսակներից մեկի ոչնչացմանը:
[[Գեորգի Ֆրանցևիչ Գաուզե| Գաուզեն]] ձևակերպել է մրցակցային բացառման սկզբունքը` աշխատելով [[ Paramecium caudatum]], ''P. aurelia'', ''P. Bursaria'' [[ինֆուզորիա]]ների հետ: Բոլոր երեք տեսակները լավ աճում էին մոնոկուլտուրայում, հասնելով հեղուկ միջավայրով փորձանոթում պոպուլյացիայի սահանային խտությունների կայուն արժեքներին: Ինֆուզորիաների համար որպես սնւնդ ծառայում էին [[բակտերիալ]] կամ [[խմորասնկային բջիջներ]], որոնք աճում էին մշտապես ավելացվող վարսակի ալյուրում: Սակայն երբ նա փաստացի մոդելավորում էր էկոլոգիական խորշը, համատեղ աճեցնելով ''P. caudatum'' և ''P. aurelia'', պարզվեց, որ ''P. aurelia'' դուրս մղեց'' P. caudatum''. Համատեղ աճեցման դեպքում ''Р. caudatum'' և ''Р. bursaria'' գոյատևում են, բայց խտության ավելի ցածր մակարդակում չեն, քան մոնոկուլտուրայում: Ինչպես պարզվեց նրանք տարածականորեն մեկուսացել էին'' Р.bursaria'' փորձանոթում — փորձանոթի հատակին և սնվել են խմորասնկերով, այն դեպքում, երբ ''Р. caudatum'' վերևում էր և սնվում էր բակտերիաներով:
Տող 20.
Սակայն միշտ կլինեն այնպիսի դեպքեր, որոնցում այն անհնար է ստուգել: Բացի այդ, կան դեպքեր երբ Գաուզեի սկզբունքը, ուղղակի չենք կիրառի (Բիգոն, 1989): Օրինակ, «Պլանկտոնային պարադոքս»: Իրականում մրցակցող տեսակների միջև հավասարակշռությունը կարող է հաճախակի խախտվել, և առավելությունը մի տեսակից կանցնի մյուսին, հետևաբար, համագոյակցումը հնարավոր է միջավայրի պայմանների փոփոխման շնորհիվ: Այդպիսի փաստարկ օգտագործել է Հաթչինսոնը (Hutchinson, 1961) որպեսզի բացատրի «պլանկտոնային պարադոքսը»: Այդ պարադոքսը կայանում է նրանում, , որ պլանկտոնային օրգանիզմների շատ տեսակներ հաճախ համագոյակցում են պարզ միջավայրում, որտեղ, ըստ երևույթին, քիչ է խորշերի բաժանման հնարավորությունները: Հաթչինսոնը ենթադրեց, որ միջավայրը, չնայած, որ շատ պարզ է, մշտապես ենթարկվում է տարբեր փոփոխություների, մասնավորապես` սեզոնային: Ժամանակի ցանկացած առանձին ժամանակահատվածում միջավայրի պայմանները կարող են նպաստել որոշակի տեսակի դուրսմղմանը, սակայն այդ պայմանները փոխվում են, և մինչև այն պահը, երբ տվյալ տեսակը կդառնա վերջնականապես դուրս մղված, նրանք կարող են տեսակի համար բարենպաստ դառնալ: Այլ կերպ ասած, մրցակցային հարաբերությունների արդյունքը հավասարակշիռ վիճակում կարող է որոշիչ դեր չխաղալ, եթե միջավայրի պայմանները փոխվում են շատ առաջ, նախքան, հավասարակշռության հասնելը: ԵՎ քանի որ ցանկացած միջավայր փոփոխական է, մրցակիցների միջև հավասարակշռությունը պետք է միշտ տեղաշարժվի և համագոյակցությունը հաճախ կդիտվի խորշի այնպիսի բաժանման դեպքում, որի դեպքում կայուն պայմաններում տեղի կունենար տեսակներից մեկի հեռացում:
 
== [[Վերնադսկու]] հաստատունության օրենքը ==
'''Բնության կենդանի նյութի քանակությունը (տվյալ աշխարհագրական ժամանակաշրջանի համար) հաստատուն է: '''
Համաձայն այս հիպոթեզի, կենսոլորտի ռեգիոններից մեկում կենդանի նյութի քանակության ցանկացած փոփոխություն պետք է հավասարակշռված լինի որևէ այլ ռեգիոնում: Ճիշտ է, համաձայն տեսակային աղքատացման կանխադրույթի, բարձրակարգ տեսակները և էոհամակարգերը ավելի հաճախ կփոխարինվեն ավելի ցածր մակարդակի էվոլյուցիոն օբյեկտներով: Բացի այդ,տեղի կունենա էկոհամակարգի տեսակային կազմի ռուդերալիզացիա, և մարդու համար բարենպաստ տեսակները կփոխարինվեն նվազ օգտակարներով, չեզոքներով կամ նույնիսկ վնասակարներով:
Որպես այս օրենքի հետևանք գոյություն ունի էկոլոգիական խորշի պարտադիր լրացման օրենքը: (Ռոզենբերգ և մյուսները, 1999)
 
== Էկոլոգիական խորշի պարտադիր լրացման օրենքը ==
'''Էկոլոգիական խորշը չի կարող դատարկ լինել: Եթե որևէ տեսակի վերացման արդյունքում խորշը դատարկվում է, այն անմիջապես լրացվում է այլ տեսակով: '''
Բնակության միջավայրը սովորաբար բաղկացած է առանձին մասերից («հետք») բարենպաստ և անբարենպաստ պայմաններով, այդ հետքերը հաճախ հասանելի են ժամանակավորապես, և ի հայտ են գալիս անկանխատեսելիորեն ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ:
Ազատ մասերը կամ «ճեղքերը» բնակավայրերում առաջանում են անկանխատեսելիորեն որոշ բիոտոպերում: Հրդեհները կամ սողանքնեըր կարող են հանգեցնել անտառներում ամայի տարածքների ձևավորման: Փոթորիկը կարող է մերկացնել ծովային ափի բաց հատվածը, իսկ ագահ գիշատիչները որտեղ պատահի կարող են ոչնչացնել պոտենցիալ զոհին: Այս ազատված տարածքները կրկին բնակեցվում են: Սակայն առաջին նորաբնիկները պարտադիր չէ լինեն այն տեսակները, որոնք տևական ժամանակի ընթացքում ընդունակ են բարեհաջող մրցակցել այլ տեսակների հետ և դուրս մղել նրանց: Այդ պատճառով գալիք և մրցունակ տեսակների համագոյակցությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան հաճախականությամբ առաջանում են չբնակեցված տեղամասեր:(Բիգոն և մյուսներ, 1989)
 
== Մարդու էկոլոգիական խորշ ==
Մարդը, որպես կենսաբանական տեսակ, զբաղեցնում է իր սեփական էկոլոգիական խորշը: Մարդը կարող է բնակվել արևադարձում և մերձարևադարձում, ծովի մակարդակից 3-3,5 կմ բարձրությունում. Իրականում ներկայումս մարդն ապրում է բավականին մեծ տարածությունում: Մարդը ընդարձակել է ազատ էկոլոգիական խորշը տարբեր հարմարանքների օգտագործման շնորհիվ` բնակարան, հագուստ, կրակ և այլն: