«Էկոլոգիական խորշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Որպես այս օրենքի հետևանք գոյություն ունի էկոլոգիական խորշի պարտադիր լրացման օրենքը: (Ռոզենբերգ և մյուսները, 1999)
==Էկոլոգիական խորշի պարտադիր լրացման օրենքը==
'''Էկոլոգիական խորշը չի կարող դատարկ լինել: Եթե որևէ տեսակի վերացման արդյունքում խորշը դատարկվում է, այն անմիջապես լրացվում է այլ տեսակով: '''
Բնակության միջավայրը սովորաբար բաղկացած է առանձին մասերից («հետք») բարենպաստ և անբարենպաստ պայմաններով, այդ հետքերը հաճախ հասանելի են ժամանակավորապես, և ի հայտ են գալիս անկանխատեսելիորեն ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ:
Ազատ մասերը կամ «ճեղքերը» բնակավայրերում առաջանում են անկանխատեսելիորեն որոշ բիոտոպերում: Հրդեհները կամ սողանքնեըր կարող են հանգեցնել անտառներում ամայի տարածքների ձևավորման: Փոթորիկը կարող է մերկացնել ծովային ափի բաց հատվածը, իսկ ագահ գիշատիչները որտեղ պատահի կարող են ոչնչացնել պոտենցիալ զոհին: Այս ազատված տարածքները կրկին բնակեցվում են: Սակայն առաջին նորաբնիկները պարտադիր չէ լինեն այն տեսակները, որոնք տևական ժամանակի ընթացքում ընդունակ են բարեհաջող մրցակցել այլ տեսակների հետ և դուրս մղել նրանց: Այդ պատճառով գալիք և մրցունակ տեսակների համագոյակցությունը հնարավոր է այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան հաճախականությամբ առաջանում են չբնակեցված տեղամասեր:(Բիգոն և մյուսներ, 1989)
 
==Մարդու էկոլոգիական խորշ==
Մարդը, որպես կենսաբանական տեսակ, զբաղեցնում է իր սեփական էկոլոգիական խորշը: Մարդը կարող է բնակվել արևադարձում և մերձարևադարձում, ծովի մակարդակից 3-3,5 կմ բարձրությունում. Իրականում ներկայումս մարդն ապրում է բավականին մեծ տարածությունում: Մարդը ընդարձակել է ազատ էկոլոգիական խորշը տարբեր հարմարանքների օգտագործման շնորհիվ` բնակարան, հագուստ, կրակ և այլն: