«Խոսրով Ա Սասանյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
'''Խոսրով Ա''' ('''Անուշիրվան''', [[պարսկերեն]]՝ انوشيروان - ''անմահ հոգի ունեցող''; [[501]]–[[579]]), [[Կավադ Ա]]-ի սիրելի որդին ու ժառանգը, [[Սասանյան Իրան]]ի 20-րդ շահնշահը, պարսից արքա 531 թ.-ից, Սասանյանների դինաստիայից։ Համարվում է ամենահայտնի [[Սասանյան]] կառավարիչը։
 
Հաջորդել է հորը՝ [[Կավադ I]]-ին։ Տոհմային ավագանու ազդեցությունը թուլացնելու և կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով իրականացրել է բարեփոխումներ. կարգավորել է հարկային, ֆինանսական համակարգը, կատարել մարդահամար, վերացրել տեղական իշխանությունների ազդեցության տակ գտնվող աշխարհազորը, ստեղծել կանոնավոր և մշտական բանակ։ Նա մի քանի հաջող գործողություններ կատարեց ժողովրդական ապստամբությունները ճնշելուց հետո։ Այս միջոցառումները ուղղված էին նման բախումները բացառելու նպատակով։ Նա ազնվականներից մի մասի հողերը, որոնք գրավվել էին ապստամբների կողմից թողեց վերջիններիս իշխանության տակ, ինչը մեծ հարված էր պալատական ազնվականությանը, սա մեծապես թուլացրեց վերջիններիս և հնարավորություն տվեց ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը։ մարդկանց Հաջողությամբ պատերազմել է Բյուզանդիայի դեմ։ [[540]] թ.-ին գրավել է [[Անտիոք]]ը։ Կովկասի ցեղերի հարձակումները կասեցնելու նպատակով [[Դարբանդ]]ում կառուցել է մի շարք ամրություններ։ [[570]] թ.-ին պարսկական բանակը գրավել է Եմենը, վերահսկողություն սահմանել ծովային ճանապարհների վրա։
 
Նրա օրոք ծավալվեցին լայնածավալ շինարարական աշխատանքներ. կառուցվեցին նոր քաղաքներ, վերանորոգվեցին հները, ստեղծվեցին նոր [[կամուրջ]]ներ, [[ճանապարհ]]ներ։ Խորսորվ Ա-ի օրոք [[արվեստ]]ն ու [[գիտություն]]ը ծաղկում էին Սասանյան Իրանում և երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Զարգացել են մշակույթը, արվեստը, քաղաքաշինությունը։ Ստեղծվել են գրական և պատմական բազմաթիվ երկեր, գրի է առնվել ժող. էպոսը, հունարենից և սանսկրիտից թարգմանվել են գրական և գիտական հուշարձաններ։
1 105 242

edits