«Խոսակցական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ →‎Նկարագրություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Նկարագրություն ==
[[Լեզվաբանություն|Լեզվաբանության]] մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ՝ գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական։ Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է [[լեզվական նորմա]]ն, գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն):։ Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է [[լեզվի ոճ|առօրյա-խոսակցական ոճում]], գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր):։ Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում։ Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, [[դիպվածային բառեր|դիպվածային]](օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական [[նորաբանություն]]ներ (օրինակ՝ ''խաշիստ, տոկոսացավ, փողնախարար'' և այլն):։ Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև [[Բարբառ|բարբառային բառեր]] կամ արտահայտություններ (''չոբան, ազիզ ջան'' և այլն), դարձվածքներ (''գույնը գցել, աչքը մտնել'' և այլն), [[Ժարգոն|ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր ]] (''շպո''-ծածկաթերթիկ, ''թույն մեքենա''- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և [[գռեհկաբանություն]]ներ (''շնթռել, ռեխ'' և այլն):։ Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում՝ սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները։ Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը։ Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն՝ ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական՝ հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն։
 
== Աղբյուրներ ==