«Խնկո Ապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է [[Խնկոյան]] անունը)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ [[Գյումրի]]) քաղաքային դպրոցում։ [[1890]]-[[1910]] թվականներին եղել է ուսուցիչ։ [[1911]] թվականին տեղափոխվել է [[Թիֆլիս]], պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
 
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել [[1890]] թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի [[Դասագիրք|դասագրքեր]] «Մեր դպրոցը», «Կարմիր արև»։ Գրել է [[բանաստեղծություն]]ներ, [[պոեմ]]ներ, [[հեքիաթ]]ներ, [[լեգենդ]]ներ, [[առակ]]ներ։