«Խմորասնկեր»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: տ , → տ, oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ)
{{լեգենդ2|գույն|Տարածվածություն}}
}}
'''Խմորասնկեր''', բնորոշ [[միցելիում]] չունեցող սնկեր, որոնց վեգետատիվ մարմինը մեծ մասամբ միայնակ կամ բողբոջող բջիջներ են։ Հայտնի է մոտ 1500 տեսակ, որոնք պատկանում են [[պայուսակավոր սնկեր|պայուսակավոր]] (''Ascomycetes''), [[բազիդիավոր սնկեր|բազիդիավոր]] (''Basidiomycetes'') և [[անկատար սնկեր|անկատար]] (''Deuteromycetes'') սնկերին։
 
== Բազմացում ==
[[Պատկեր:Yeast lifecycle.svg|մինի|Խմորասնկերկ կյանքի բջջային ցիկլը]]
Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջջի վրա առաջանում է արտափքում։ Մայրական բջջի կորիզը կիսվում է, և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին, անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։ Երբեմն մնում է մայրական բջջի հետ, առաջացնելով ճյուղավորված շղթաներ։ Վերջիններիս մոտ սեռական սպորատվությունը հայտնաբերված չէ, և դրանց անվանում են ''խմորասնկանման սնկեր'' կամ ''ասպորոգեն խմորիչներ'', օրինակ՝ [[կաևդիդա]] (''Candida'') ցեղը։ Հիմնականում խմորասնկերը ներկայացված են պայուսակավոր սնկերի [[էնդոմիցետայիններ]]ի (''Endomycetales'') կարգով, որոնց վեգետատիվ մարմինը օվալաձև է կամ ձվաձև։ Խմորասնկերը բազմանում են [[բողբոջում|բողբոջմամբ]], մասամբ՝ կիսմամբ։ Եթե բողբոջման ժամանակ բջիջները չեն անջատվում միմյանցից, ապա ձևավորում են կեղծ միցելիումներ։ Սեռական պրոցեսի ժամանակ տեղի է ունենում երկու բջիջների պարունակության միաձուլում, և զարգանում են պայուսակները՝ պայուսակասպորներով։
 
== Բնորոշ բաժանումներ ==
 
== Կիրառական նշանակություն ==
Գործնական նշանակություն ունեն [[սախարոմիցետայիններ]]ը (''Saccharomycetaceae''), որոնք տարածված են շաքարով հարուստ բազմազան հիմնանյութերի՝ մրգերի, ծաղիկների նեկտարի, ծառերի խեժի վրա։ Նրանք անջատվում են հողից, սննդամթերքից, նավթից։ Կան բույսերի, կենդանիների և մարդու համար ախտածին տեսակներ։ Հարուցում են բլաստոմիկոզներ, կանդիդոզներ։ Հաճախ ուղեկցում են առաջնային հիվանդություններին։ Խմորասնկերը առաջացնում են [[սպիրտային խմորում]]։ Գործնական կիրառություն ունեն [[հացաթխման խմորասնկեր]]ը (''Saccharomyces cerevisiae''), որոնց աճեցվող տարատեսակներն օգտագործում են հացաթխման, գինեգործության, գարեջրի արտադրության մեջ։ Խմորասնկերը պարունակում են [[սպիտակուց]], [[ածխաջրեր]], հարուստ են B խմբի [[վիտամին]]ներով։ Դրանք կերային սպիտակուցի, սպիտակուցա[[վիտամին]]ային խտանյութերի, [[ֆերմենտներ]]ի հիմնական սինթեզողներն են։
 
== Տես նաև ==
1 105 242

edits