«Լևոն Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
| Վիքիդարան =
}}
'''Լևոն Անդրեասի Հովհաննիսյան''' ([[1885]], {{comment|փետրվարի 13|Հուլյան տոմարով}} ([[Փետրվարի 25|25]]), [[Թիֆլիս]] - [[1970]], [[մայիսի 11]], [[Երևան]]), հայ թերապևտ, սրտաբան, բժշկության պատմության մասնագետ։ Բժշկական [[գիտությունների դոկտոր]] ([[1937]]), [[պրոֆեսոր]] ([[1937]]), [[ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] ([[1943]]) և [[ԽՍՀՄ]] ԲԳԱ ([[1944]]) [[ակադեմիկոս]]։ [[ԵՊԲՀ]]-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։ Նրա անունով է կոչվում [[Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան|Երևանի Զեյթուն համայնք]]ում գտնվող [[Սրտաբանության ինստիտուտ|սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ]]ը։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով։
 
== Կենսագրություն ==
Տող 47.
Բժշկագիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ ([[1962]]), թերապևտների համամիութենական գիտական ընկերության պատվավոր անդամ, Հայաստանի թերապևտների գիտական ընկերության նախագահ ([[1954]]-[[1970]])։
 
Նա հանդիսացել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադիրներից մեկը, որը հետագայում անջատվել է Պետական համալսարանից և վերածվել Երևանի բժշկական ինստիտուտի։ Այստեղ նա 45 տարի անընդմեջ ղեկավարել է ներքին հիվանդությունների պրոպոդեֆտիկայի ամբիոնը՝ պատրաստելով հարյուրավոր բժիշկներ, գիտությունների բազմաթիվ թեկնածուներ ու դոկտորներ։ Դեռևս 1943 թվականին հրատարակված նրա ներքին հիվանդությունների դիագնոստիկայի դասագիրքը հանդիսանում էր բժշկական ինստիտուտի ուսանողների և հայ բժիշկների մի քանի սերունդների սեղանի գիրքը։
 
Լևոն Հովհաննիսյանը Սովետական Հայաստանի առաջին հակամալարիական հիմնարկի՝ [[Երևանի տրոպիկական ինստիտուտ|Երևանի տրոպիկական ինստիտուտի]] հիմնադիրը (1923 թ.)։ Այդ նույն տարին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է մեր հանրապետության անդրանիկ առողջարանը՝ [[Արզնի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայր|Արզնու կարդիոլոգիական սանատորիան]]։
 
Լևոն Հովհաննիսյանը Սովետական Հայաստանի առաջին հակամալարիական հիմնարկի՝ [[Երևանի տրոպիկական ինստիտուտ|Երևանի տրոպիկական ինստիտուտի]]ի հիմնադիրը (1923 թ.)։ Այդ նույն տարին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է մեր հանրապետության անդրանիկ առողջարանը՝ [[Արզնի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայր|Արզնու կարդիոլոգիական սանատորիան]]։
 
== Աշխատություններ ==
Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, կուրորտաբանության, [[մալարիա]]յի և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության, բժշկագիտության պատմության և այլ հարցերի։ Առանձնահատուկ արժեք է ներկայացնում «Բժշկության պատմությունը Հայաստանում» ստվարածավալ աշխատությունը ([[Ռուսերեն|ռուս․]], հ․ 1-5, 1946-1947)։ Ռուսերեն է թարգմանել և հրատարակել [[Մխիթար Հերացի|Մխիթար Հերացու]] «Ջերմանց մխիթարությունը», այլ հեղինակների հետ կազմել «Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարանը» ([[1951]])։
 
Պրոֆեսոր Հովհաննիսյանը ակնառու աշխատանք Է կատարել Սովետական Հայաստանի հանքային բուժիչ ջրերի ուսումնասիրության բնագավառում։ Դրա արդյունքն է հանդիսացել «Հայաստանի հանքային ջրերը» մենագրությունը (1936 թ.), որը ՍՍՀՄ հանքային ջրերին ու նրանց բուժիչ հատկություններին նվիրված առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկն Է։ Նա Նաև «Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարանի» հեղինակներից մեկն է։
 
Հովհաննիսյանի բազմամյա ուսումնասիրությունների արդյունքն Է հանդիսանում «Բժշկագիտությունը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» հինգ հատորանոց կապիտալ աշխատությունը։
 
Նրա գրչին են պատկանում բժշկագիտության տարբեր բնագավառներին վերաբերող մոտ 250 աշխատություններ (այդ թվում՝ 20-ից ավելի մենագրություններ), որոնց մի մասը հրատարակված է նաև ոուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։
 
== Երկեր ==