«Լևկիպոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (6), ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է [[Միլեթ]]ում, [[Աբդերա]]յում, [[Էլեա]]յում։ [[կենսագրություն|Կենսագրական]] տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է [[Պարմենիդես]]ի (մոտ մ.թ.ա. 540 կամ մ.թ.ա. 520-450 թթ.), [[Էմպեդոկլես]]ի (մոտ մ.թ.ա. 492–432 թթ.), [[Անաքսագորաս]]ի (մոտ մ.թ.ա. 500-428 թթ.) ժամանակակիցը և [[Դեմոկրիտես]]ի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է [[Զենոն Էլեացի|Զենոն Էլեացուն]] (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է [[անտիկ փիլիսոփայություն|անտիկ փիլիսոփայության]] [[մատերիալիզմ|մատերիալիստական]] ավանդույթները։
 
=== Պատմական փաստերի համադրում ===
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է ([[Էրվին Ռոդե]], [[Պաուլ Տանների]] և ուրիշներ):։ Սակայն [[հերկուլանում|Հերկուլանյան]] [[պապիրուս]]ներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը։<ref>Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.</ref> Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) [[Հերման Դիլս]]ն իր հիմնած [[դոքսոգրաֆիա]]<ref>Կարծիքների, վկայությունների համադրություն։</ref> տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է։ Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին։<ref>Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8 [https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%98%D1%81%D1%82%D0%BE%D1%87%D0%BD%D0%B8%D0%BA%D0%B8_%D0%BA%D0%BD%D0%B8%D0%B3/3110013738]</ref>
 
== Աշխատություններ ==
Տող 14.
 
=== Մեծ Դիակոսմոս ===
Դիակոսմոս (διάκοσμος, բառացի – սարքավորում, գործիք), անտիկ շրջանի ատոմիստների տերմին, որը նշանակում է «Աշխարհի կառուցվածք», «Աշխարհի կարգ»: «Մեծ դիակոսմոս»(ὁ μέγας Διάκοσμος) և «Փոքր դիակոսմոս» (ὁ μικρός Διάκοσμος), երկու փիլիսոփաների գրած ստեղծագործություններն են, որոնցից առաջինը Լևկիպոսին է պատկանում, իսկ երկրորդը՝ Դեմոկրիտեսին։ Դրանք չեն հասել մեր օրերը։ Լևկիպոսից ու Դեմոկրիտեսից հասած հատվածների և ավելի ուշ շրջանի հեղինակների վկայությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ դիակոսմոսում շարադրվել են աշխարհստեղծման ընդհանուր խնդիրները ատոմիստական մատերիալիզմի տեսանկյունից։ Իսկ Փոքր դիակոսմոսում առաջին անգամ տրվել է բնության և մարդու բնական զարգացման համընդհանուր տեսակետը։
 
=== Ատոմիստական տեսություն ===
Լևկիպոսն իր ատոմիստական մատերիալիզմի համակարգը կառուցել է զուտ մտահանգման ճանապարհով՝ սկիզբ առնելով [[Պարմենիդես]]ի և [[Զենոն]]ի դիալեկտիկայից։ Նրանցից տրամագծորեն տարբեր ուղություն ընտրելով, միաժամանակ, ինչպես նրանք [[Տիեզերք]]ը դիտում էին անշարժ, չծնված և վերջնական ամբողջություն և թույլ չէին տալիս փնտրել անսահմանություն (կա այն, ինչ կա, ինչ չկա՝ գոյություն չունի), Լևկիպոսն էլ ընդունում էր անսահման շատ, անընդհատ շարժվող էլեմենտների կամ [[ատոմ]]ների և ամենատարբեր ձևերի անսահման բազմազանության գոյությունը, քանի որ նրանք պատճառ չունեն այս կամ այն ձևի լինելու և քանի որ իրերն անդադար փոփոխվում ու առաջանում են (Նա [[կյանքի ծագում|գենեզիս]]ը բացատրում էր բազմատեսակ և անվերջ շարժվող մասնիկների բազմազանությամբ):։ Եվ ապա նա հավասարապես ընդունում էր ինչպես գոյի, այնպես էլ չգոյի միանման առկայությունը և թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես համարում էր ամեն բանի պատճառ։
 
Ընդունելով, որ ատոմը խիտ է և ամբողջական, նա պնդում էր, որ նրանք կազմում են «գոյի» էությունը և շարժվում են դատարկության մեջ, իսկ դատրկությունը նա անվանում էր «գոյություն չունեցող», բայց այնքան իրական էր համարում, ինչքան գոյը։<ref>Phys. op. fr. 8 Dox.</ref>.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևկիպոս» էջից